Ֆատիմա դը Մադրիդ

13:19, 29 Հունիսի 2024 տարբերակ, Victoriamelikyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ֆատիմա դը Մադրիդը (իսպ.՝ Fátima de Madrid, ), արաբ մահմեդական աստղագետ և մաթեմատիկոս: Ենթադրաբար, աստղագետ Մասլամա ալ-Մաջրիթիի դուստրն էր, ում հետ աշխատել է մի քանի աստղագիտական ​​և մաթեմատիկական տրակտատների ստեղծմանը, ներառյալ Մուհամմադ իբն Մուսա ալ-Խվարիզմի աստղագիտական ​​աղյուսակների: Նրա մասին ամենավաղ հայտնի պատմությունը Իսպանական հանրագիտարանը Կալպայումի 1924 թվականի հրատարակությունն է, և պատմաբանները կասկածի տակ են դնում Ֆատիմայի գոյությունը:

Ֆատիմա դը Մադրիդ
Դիմանկար
Քաղաքացիություն Կորդովայի խալիֆայություն
Ազգությունարաբ
Կրոնիսլամ և մուսուլման
Մասնագիտությունաստղագետ և մաթեմատիկոս
ԱշխատավայրԿորդովայի խալիֆայություն
Ծնողներհայր՝ Maslamah ibn Aḥmad Majrīṭī?

Ենթադրյալ կարիերա

Ասում են, որ Ֆատիմա դը Մադրիդն ապրել է Կորդովայում՝ Կորդովայի խալիֆայության ներքո, 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին։ Հայտնի իսլամ աստղագետ և գիտնական Մասլամա ալ-Մաջրիթիի դուստրն էր[1]:

Ամենահայտնի ենթադրյալ աշխատանքը, որը հայտնի է որպես «Ուղղումներ Ֆատիմայից», աստղագիտական ​​և մաթեմատիկական տրակտատների շարք են, թեև դրանց ոչ մի օրինակ երբեք չի գտնվել: Նաև ենթադրաբար հոր հետ համահեղինակել է «Աստրոլաբի մասին տրակտատ», որը պարունակում է տեղեկություններ, թե ինչպես օգտագործել աստղերը: Այսօր էլ ձեռագիրը իբր պահպանվում է Էլ Էսկորիալ վանքի գրադարանում[1]։

Ենթադրաբար, Ֆատիման օգնել է իր հորը խմբագրել և հարմարեցնել ալ-Խվարեզմիի աստղագիտական ​​աղյուսակները՝ փոխարինելով իր մոդելներում օգտագործված պարսկական արևային օրացույցը իսլամական լուսնային օրացույցով: Ենթադրաբար նրանք ուղղել են աղյուսակները՝ հաշվի առնելով Կորդովայի աշխարհագրական դիրքը, ինչպես նաև դրա միջով անցնող միջօրեականը։ Հոր հետ նա նաև ենթադրաբար թարգմանել է պարսկերենի համարակալումը արաբական տարիների և որոշել մոլորակների դիրքերը Հիջրայի օրը։ Ֆատիման նաև ենթադրաբար օգնեց իր հորը ուղղել Պտղոմեոսի Ալմագեստը, որը սխալներ էր պարունակում խավարումների հաշվարկներում[2]։

Բացի այդ, Ֆաթիման ենթադրաբար գրել է մի քանի զիջես՝ իսլամական աստղագիտական ​​տրակտատների տեսակ։ Սրանք ընդգրկում էին թեմաներ, ինչպիսիք են օրացույցները, մոլորակների էֆեմերիդները, Արևը և Լուսինը, ինչպես նաև արևի և լուսնի խավարումները[2]։

Ֆաթիման, աստղագիտության վերաբերյալ իր աշխատանքից բացի, կարող էր խոսել, կարդալ և գրել արաբերեն, իսպաներեն, եբրայերեն, հունարեն և լատիներեն:[1]

Պատմականություն

Արդյոք Ֆատիմա դը Մադրիդը իրականում գոյություն է ունեցել, վիճելի է: Նրա գոյության մասին ամենավաղ հիշատակումը 1924 թվականի Enciclopedia Espasa-Calpe-ի հրատարակությունն է։ Ինչպես բացատրում է մաթեմատիկայի պատմաբան Անխել Ռեկուենա Ֆրեյլը

  Ցանկացած հավակնոտ նախագիծ, ինչպիսին է իսպանական հանրագիտարանը Կալպայում, ունի սխալներ, քանի որ ինչ-որ մեկը անբարեխիղճ է կամ անփույթ գրագիր: Այսպիսով, ստեղծվում են մի քանի առասպելներ, որոնք փաստաթղթավորված չեն կամ ապահովված չեն այլ աղբյուրներով, որոնք ավելի շատ վերաբերում են հերոսներին, որոնք պետք է լինեն առասպելներում, քան պատմությունում: Ֆրանցիսկո Վերան, որին շատերը համարում են Իսպանիայում գիտության պատմագրության հայրը, արդեն զգուշացրել էր այս մասին, երբ մենք նրան հարցրինք վիզիգոտների դարաշրջանի Կալախորայի եպիսկոպոս երկրաչափության մասին, որը կոչվում էր Լուչինիանո և հիշատակվում է միայն "Էսպասում" ու ոչ մի այլ աղբյուրում: Մենք նման իրավիճակ ունեինք Մասլամայի խելացի դստեր ՝ Ֆաթիմայի հետ։ Մենք հայտնաբերեցինք Լուչիանոյի հետ պատահածի նման մի բան: Ոչ մի հղում, ոչ մի բնօրինակ կամ հուսալի աղբյուր, որի վրա կարելի է հենվել[3]։  

Արաբագետ, պատմաբան և Ալ-Անդալուսի կենսագիր Մանուելա Մարինը նույնպես կարծում է, որ Ֆատիման պատմական գյուտ է Էսպասա-Կալպից: Մարինը Ֆատիմայի մասին շարունակվող քննարկումները, ինչպիսին է համացանցում և 2009 թվականի «Աստղագետները, ովքեր պատմություն են կերտել» օրացույցում Ֆատիմայի ընդգրկումը, վերագրում է Espasa-Calpe-ի բովանդակության ոչ քննադատական ​​կրկնություն[4]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Bernardi, Gabriella (2016). «Fátima of Madrid (Tenth Century)». The Unforgotten Sisters: Female Astronomers and Scientists before Caroline Herschel. Cham: Springer. էջեր 45–48. doi:10.1007/978-3-319-26127-0_7. ISBN 978-3-319-26127-0.
  2. 2,0 2,1 Núñez Valdés, 2016
  3. Requena Fraile, Ángel. «Fátima de Madrid ¿Astrónoma? S. X-XI» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013-07-17-ին. As translated by Núñez Valdés, Juan (2016). Did Fátima de Madrid really exist? (Report). hdl:11441/62073.
  4. Marín, Manuela (2011). «Arabismo en Madrid». In Gil Flores, Daniel; Algora Weber, María Dolores (eds.). De Mayrit a Madrid: Madrid y los árabes, del siglo IX al siglo XXI. Madrid: Casa Árabe. էջ 191. ISBN 978-84-9785-707-9. OCLC 798943110. «Se trata, por tanto, del más ilustre de los madrileños andalusíes, y no hacía falta que se le inventase, como así ha sido, una históricamente inexistente hija suya, a la que se ha llamado «Fátima de Madrid» y que asombrosamente ha sido incluida en el calendario "Astrónomas que hicieron historia", editado con motivo del Año Internacional de la astronomía (2009). El error, que procede de una vieja edición de la Enciclopedia Espasa, se ha ido reproduciendo acríticamente, ya va siendo hora que se deshaga, aunque su abundante circulación en Internet no da muchas esperanzas en ese sentido.»