Կարուսել (ֆիլմ, 1962)

08:38, 28 Հունիսի 2024 տարբերակ, Մագդալենա (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

«Կարուսել» (ռուս.՝ «Карусель»), 1962 թվականի խորհրդային կարճամետրաժ ֆիլմ։ ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժնի 3-րդ կուրսի ուսանող Միխայիլ Կոբախիձեի ուսումնական աշխատանքը․ նա սովորել է Սերգեյ Գերասիմովի արվեստանոցում, որը շնորհավորել է նրան ուսումնական աշխատանքի կապակցությամբ և թույլ տվել քննությունները հանձնել էքստեռն կարգով[1]։

Կարուսել
Երկիր ԽՍՀՄ
Թվական1962
ՌեժիսորMikheil Kobakhidze?
Սցենարի հեղինակMikheil Kobakhidze?
Տևողություն11 րոպե

Սյուժե

Քնարական փողոցային ուրվագիծ: Ֆիլմը փաստացի համր է. կա փողոցային աղմուկ, ամբոխի աղմուկ, բազմաձայնություն արագացված տեմպերով, ասում են տղան ու աղջիկը, բայց բառերի փոխարեն լսվում է ճռվողյուն. այդպես կինոն, ռեժիսորի արտահայտությամբ, դառնում է «պատկերի երաժշտություն»[1]։

Մոսկվայում առավոտ է, փողոցները ողողված են արևով։ Ցուցադրվում են մետրոյի «Հեղափոխության հրապարակ» կայարանը, Սիվցև Վրաժեկ նրբանցքը, դեռ ամայի փողոցները։ Քաղաքացիները դուրս են գալիս իրենց տներից և համերաշխ շարքով գնում աշխատանքի։ Նույն կերպ նրանք ավտոմատներից գազավորված ջուր են խմում, թերթեր գնում, գետնանցումից բարձրանալով մտնում են հեռախոսախցիկներ, շենքեր։ Այսպիսով, քաղաքը արթնանում է:

Այս մարդաշատ քաղաքում ավտոբուսում հանկարծ հանդիպում են երկուսը՝ տղան ու աղջիկը։ Աղջիկը իջնում է Սոկոլնիկիի Մշակույթի և հանգստի այգու մոտի կանգառում։ Տղան վազում է նրա հետևից և տեսնում, որ նա նստել է կարուսել։ Հետո գնում է նրա հետևից մինչև ինստիտուտ։ Այստեղ զույգը խոսում է և միասին առաջ գնում: Բայց ինչ-որ պահի նրանք պատահաբար կորցնում են իրար։ Նրանք վազում են, փնտրում և չեն գտնում միմյանց:

Կաղապար:Քաղվածքի սկիզվՆրանում ոչ մի առանձնահատուկ բան չի կատարվում։ Բայց շատ բան է տեղի ունենում:
Տղա և աղջիկ։ Արևով ողողված քաղաքի բաց և հյուրընկալ գիրկը: Սա դրախտ է, որտեղ բոլոր ճանապարհները բաց են, այդ թվում նաև սիրո ճանապարհը: Կինոյի կախարդական ուժըն այն է, որ տղան տետեսնում է աղջկան: Եվ հայացքներ, ժպիտներ․ ինչի՞ն: Անվերապահ հույզ, որը փոխանցվում է մնջախաղի միջոցով: Աղջիկը հայտնվում է զգեստով, որի վրա ասեղնագործված է սիրտ։

— «Сеанс» ամսագիր, 2019[1]

Դերերում

  • Նատալյա Զորինա
  • Ստանիսլավ Բորոդոկին
  • Միխայիլ Կոբախիձե

Քննադատություն

«Սովետսկի էկրան» ամսագիրը (1966) նշել է, որ ռեժիսորի «Երիտասարդ սեր» և «Կարուսել» ուսանողական աշխատանքները «դեռ հեռու էին «Հարսանիքից», բայց դրանց մեջ արդեն նկատելի է դրա հեղինակի ձեռագիրը: (Այնտեղ նույնպես իրավիճակը կարևոր է միայն որպես սիրահարների հոգու վիճակի մասին պատմելու միջոց... իսկ հնարքները նման են. երկու կարճամետրաժ ֆիլմերում էլ հերոսները բառեր չեն արտասանում, երկուսն էլ կատակային-քնարական են»։

2016 թվականին ֆիլմը ցուցադրվել է «Սպիտակ սյուներ» (ռուս.՝ «Белые столбы») արխիվային ֆիլմերի փառատոնում, քննադատ Ալեքսեյ Մոկրոուսովը ֆիլմն անվանել է «հմայիչ կարճամետրաժ ֆիլմ խաղարկայինի վարպետից»[2]։

Կոմիկականը փոխարինվում է քնարականով և հակառակը։ Այս ամենը ընդգծված է երաժշտությամբ և հնարամտորեն ընտրված աղմուկներով։ Թեթևություն, խաղարկայնություն, կադրում մարդկանց արագացված շարժումներ, մնջախաղ, երկխոսությունների բացակայություն (դրանց փոխարեն՝ թռչունների ծլվլոց կամ առյուծի մռնչյուն)․ այս ամենը հիշեցնում է վաղ համր կինո։

Музей кино, 2021[3]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Султан Усувалиев — Михаил Кобахидзе. Музыка изображения Արխիվացված է Ապրիլ 16, 2023 Wayback Machine-ի միջոցով: // Журнал «Сеанс», 4 апреля 2019
  2. Алексей Мокроусов — Друзья и карьеры Արխիվացված է Մարտ 28, 2023 Wayback Machine-ի միջոցով: // Московский книжный журнал, 9 марта 2016
  3. Яна Бовбас — «Карусель» (1962, реж. М. Кобахидзе) Արխիվացված է Փետրվար 21, 2024 Wayback Machine-ի միջոցով: // Музей кино, 10 января 2021

Արտաքին հղումներ