Մերի Միքեր (անգլ.՝ Mary Meeker սեպտեմբեր 1959, Portland, Ինդիանա, ԱՄՆ)[1] Ամերիկացի վենչուրային կապիտալիստ և Ուոլ Սթրիթի արժեթղթերի նախկին վերլուծաբան։ Նրա հիմնական աշխատանքը ինտերնետի և նոր տեխնոլոգիաների վրա է: Նա Սան Ֆրանցիսկոյում տեղակայված վենչուրային կապիտալի ընկերություն BOND–ի հիմնադիրն ու գլխավոր գործընկերն է: Նախկինում եղել է Քլեյներ Փերկինսի գործընկերը[2][3]։

Մերի Միքեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբեր 1959 (64 տարեկան)
ԾննդավայրPortland, Ինդիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴեՊաու համալսարան և Կոռնելի համալսարան
Մասնագիտությունբորսային միջնորդ և վենչուրային կապիտալիստ
ԱշխատավայրKleiner Perkins Caufield & Byers?, Մերիլ Լինչ, Salomon Brothers?, TD Cowen? և Morgan Stanley?
Պարգևներ և
մրցանակներ
 Mary Meeker Վիքիպահեստում

Միքերին անվանում են «համացանցի թագուհի»[4]։ 2021 թվականինաշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում զբաղեցրել է 84-րդ տեղը։ 2021 թվականին լինելով «Միդասի վենչուրային կապիտալի ներդրողների ցուցակի անփոփոխ առաջատարը»՝ զբաղեցրել է 21-րդ տեղը։ 2022 թվականին կին ներդրողների ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը[5][6]։

Վաղ կյանք և կրթություն

Միքերը ծնվել է Ինդիանա նահանգի Պորտլենդ քաղաքում՝ Գորդոնի և Մերիի ընտանիքում, Նա ունի նաև Եղբայր ՝ Դիկը, ով իրենից մեծ է 21 տարով[7]։ Նրա հայրը՝ Գորդոնը, «տարված էր գոլֆով», ինչը հանգեցրեց նրան, որ Միքերը դարձավ Ջեյ շրջանի ավագ դպրոցի գոլֆի թիմի ավագ։ Նա կարծում է, որ իր" եռանդուն և մրցակցային հայրը նրան դարձրեց "Ա" տիպի անձնավորություն[7]:

1981 թվականին Դեպաուի համալսարանից ստացել է հոգեբանության բակալավրի աստիճան, իսկ 1986 թվականին Կոռնելի համալսարանից ֆինանսների մագիստրոսի աստիճան[8]։ 2000 թվականի մայիսին Դեպաուի համալսարանում ստացել է բանասիրության պատվավոր դոկտորի կոչում[9]։

Կարիերա

1982 թվականին Միքերը որպես ֆոնդային բրոքեր միացավ Մերիլ Լինչին։ 1986 թվականին ասպիրանտուրան ավարտելուց հետո սկսեց աշխատել որպես տեխնոլոգիական վերլուծաբան Սալմոն եղբայրների մոտ[10]։ 1990-1991 թվականներին աշխատել է Քվենում, այնուհետև տեղափոխվել է Մորգան Սթանլեյ՝ մասնագիտանլու անհատական համակարգիչների և սպառողական ծրագրակազմի արտադրության մեջ[11]։

Մորգան Սթանլեյ

1995 թվականի օգոստոսին Մորգան Սթանլեյը զբաղեցրել է Netscape IPO-ի անցկացման առաջատար մենեջերի պաշտոնը։ 1996-ի փետրվարին Մորգան Սթանլեը, Միքերը և Քրիս Դեպեյը հրապարակեցին «ինտերնետի զեկույցը», արդյունաբերության նշանավոր զեկույց, որը հայտնի դարձավ որպես «Աստվածաշունչ» ներդրողների համար Dotcom պայթյունի ժամանակ[12]:Այն լայնորեն տարածվել է համացանցում, ինչպես նաև հրատարակվել է գրքի տեսքով։ Այս տարիների ընթացքում Մորգան Սթանլեյը Միքերի ղեկավարությամբ հրապարակել է առցանց գովազդի, էլեկտրոնային առևտրի, որոնման էվոլյուցիայի, Չինաստանում ինտերնետի և բջջային ինտերնետի վերաբերյալ խորհրդանշական զեկույցներ:

Միքերը մամուլում սևացվել է այն բանից հետո, երբ 2000-2002 թվականներին Dotcom-ը պայթել է և նա հարցաքննվել է խարդախության հետաքննության ընթացքում[13]։ Միքերին մեղադրանք չի առաջադրվել։ Մորգան Սթանլեյը և ինը այլ ներդրումային ընկերություններ ստիպված են եղել մասնակցել միջազգային դատավարությանը:

2004 թվականի օգոստոսին Մորգան Սթանլեյը Միքերը հետ համատեղ գլխավորել է Google-ի IPO-ն որպես վերլուծաբան-հետազոտող[14]։ Էնդրյու սերվերը Fortune ամսագրում 2006 թվականին նկարագրեց Միքերին որպես «բացարձակապես առաջին կարգի մասնագետ, երբ խոսքը վերաբերում է ընդհանուր միտումների բացահայտմանը, նախքան դրանք ուշադրության կենտրոնում լինեն: Նա հավաքում է հսկայական քանակությամբ տվյալներ և միավորում դրանք ծավալուն զեկույցների մեջ, որոնք, չնայած երբեմն անհամապատասխան և չափազանց հավակնոտ են, պարունակում են մեկ միլիոն ելակետ»[15]: Միքերը հաճախ արժանանում է ինտերնետային արդյունաբերության իր տարեկան համապարփակ ակնարկներին, որոնք նա անցկացնում է ամեն աշուն Սան Ֆրանցիսկոյի Web 2.0 համաժողովներում:

2005 թվականի ապրիլին Մորգան Սթանլեի բուռն ժամանակաշրջանում, երբ գործադիր տնօրեն Ֆիլ Փերսելի կառավարման որոշումները ինտենսիվորեն ուսումնասիրվում էին, Միքերը գործընկերներ Սթիվ Ռոուչի, Բայրոն Վիենի և Հենրի ՄակՎեյի հետ նամակ գրեց այն ժամանակվա համանախագահներ Զոի Քրուզին և Սթիվ Քրոուֆորդին, որտեղ արտահայտում էին իրենց մտահոգություններ ընկերության մշակույթին հասցված վնասի վերաբերյալ[16]։ Այս նամակը կարևոր խթան հանդիսացավ տնօրենների խորհրդի ուշադրությունը հրավիրելու այն ժամանակ Սթանլեի առջև ծառացած խնդիրների լրջության վրա։ 2005թվականի Հունիսին Ջոն Ջ. Մաքը փոխարինեց Ֆիլ Պերսելին գործադիր տնօրենի պաշտոնում: Այս նամակի պատճենը ներառված է Պատրիսիա Բիրդի "կապույտ արյուն և ապստամբություն.պայքար Մորգան Սթանլեյի հոգու համար" Գրքում, որը 2007 թվականին հրատարակել է հարփերքոլինս հրատարակչությունը։ 2010 թվականին Fortune ամսագիրը Միքերին անվանեց «տեխնոլոգիայի տասը ամենախելացի մարդկանցից մեկը»[17]։

Քլայներ Պերկինս

2010-ի դեկտեմբերին Միքերը լքեց իր պաշտոնը որպես Մորգան Սթանլեի գործադիր տնօրեն և բանկի Գլոբալ տեխնոլոգիական հետազոտությունների թիմի ղեկավար՝ համագործակցելով Քլեյներ Փերկինսի վենչուրային կապիտալի ընկերության հետ, որտեղ նա ներգրավված էր ավելի քան 20 տարբեր գործարքների մեջ։ Միքերը DocuSign էլեկտրոնային ստորագրությունների մատակարարի խորհրդի անդամ էր։[18][19][20]

2011-ի փետրվարին Միքերը պատրաստեց և կազմեց անկողմնակալ զեկույց, որը հետևում էր ԱՄՆ կառավարությանը բիզնեսի տեսանկյունից: Հաջող բաժնետոմսերը, որոնք Միքերը պաշտպանում էր վաղ փուլերում, ներառում էին Dell, Մայքրոսոֆթ, Intuit, Netscape, AOL, Amazon.com, Yahoo!, Իբեյ և Գուգլ: Անհաջող ընտրությունները ներառում էին AOL-ը Time Warner-ը, Excite@Home-ը և drugstore.com-ը։

Միքերը Էլեն Պաոյի գենդերային խտրականության գործով վկաներից մեկն էր[21]։

Bond

2018 թվականի սեպտեմբերին Միքերը հեռացավ Քլայներից` իր սեփական վենչուրային ընկերությունը հիմնելու համար։Նա ստեղծել է Bond Capital-ը ավելի հայտնի որպես Bond որի կենտրոնակայանը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում[4]: Նա հավաքել Է 1,2 միլիարդ դոլար իր դեբյուտային հիմնադրամի համար[22]: 2019 թվականի մայիսին BOND-ը հայտարարել է հիմնադրամից իր առաջին ներդրումների մասին, որը արժեր 70 միլիոն դոլար և ստացել է Canva առցանց պորտֆելի հարթակում[23]։ 2021 թվականի մարտին BOND-ը փակեց իր երկրորդ հիմնադրամը և պարտավորվում էր 2 միլիարդ դոլար կապիտալ տրամադրել[24]։

Առցանց միտումների զեկույց

Միքերի առցանց միտումների զեկույցը դարձել է տեխնոլոգիական ներդրողների համար ամենասպասված տարեկան զեկույցներից մեկը[25]։1995 թվականից սկսած, երբ նա աշխատում էր, որպես Մորգան Սթանլեի տեխնիկական վերլուծաբան, զեկույցներ էր հրապարակում ամեն տարի, մինչև 2019 թվականը[26]։

Զեկույցը ներառում էր տվյալներ և վերլուծություն ինտերնետի ձևավորման հիմնական միտումների, սպառողների վարքի և մշակութային տեղաշարժերի վերաբերյալ[27][28]։ Զեկույցը վերջին անգամ հրապարակվել Է 2019 թվականին Vox/Recode Code կոնֆերանսում[29]։

Ծանոթագրություններ

  1. «Resume: Mary G. Meeker». Bloomberg Businessweek. April 29, 2001. Վերցված է June 14, 2024-ին.
  2. Constine, Josh (5 November 2012). «Mary Meeker Gives Mid-Year Internet Trends Report: Android Adoption Ramping Up 6X Faster Than iPhone». Tech Crunch. Վերցված է 15 November 2012-ին.
  3. «Mary Meeker Profile». Kleiner Perkins Caufield & Byers. Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին. Վերցված է 2015-10-02-ին.
  4. 4,0 4,1 Griffith, Erin (2018-09-14). «Mary Meeker, 'Queen of the Internet,' Is Leaving Kleiner Perkins to Start a New Fund». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020-09-24-ին.
  5. «Forbes Profile: Mary Meeker». Forbes. Վերցված է 31 January 2022-ին.
  6. Capital, TrueBridge. «The Midas List 2022: Return Of The Top Female Investors». Forbes (անգլերեն). Վերցված է 2022-04-12-ին.
  7. 7,0 7,1 «Online Extra: Resume: Mary G. Meeker». Bloomberg Businessweek. 30 April 2001. Վերցված է 4 November 2021-ին.
  8. «Internet Analyst Mary Meeker '81 to Address Web 2.0 Conference». DePauw University. 2009-08-12. Վերցված է 2015-10-05-ին.
  9. «Honorary Degrees». DePauw University. Վերցված է 4 November 2021-ին.
  10. Craig, Susanne (2010-11-29). «Mary Meeker leaving Morgan Stanley». The New York Times. Վերցված է 2015-10-05-ին.
  11. Gustin, Sam (2012-07-19). «The Ten Most Influential Women in Technology». Time. Վերցված է 2015-10-05-ին.
  12. Green, Heather (September 27, 1999). «Mary G. Meeker». BusinessWeek. Արխիվացված է օրիգինալից September 23, 2015-ին. Վերցված է 2015-10-02-ին.
  13. Asbrand, Deborah (2001-04-27). «Mary Meeker Speaks, But Probably Shouldn't». The Industry Standard. Արխիվացված է օրիգինալից 2006-04-25-ին. Վերցված է 2015-10-02-ին.
  14. «Newsweek Interview». Newsweek. 2004-08-22. Արխիվացված է օրիգինալից 2015-10-06-ին. Վերցված է 2015-10-05-ին.
  15. Serwer, Andy (2006-05-15). «Mary Meeker 2.0». Fortune. Վերցված է 2015-10-05-ին.
  16. Smith, Randall; Davis, Ann (2005-05-09). «At Morgan Stanley, Some Worry Clash Endangers Culture». The Wall Street Journal. Վերցված է 2015-10-05-ին.
  17. «The smartest people in tech». Fortune. Արխիվացված է օրիգինալից 2013-07-26-ին. Վերցված է 2015-10-02-ին.
  18. Helft, Miguel (13 July 2012). «DocuSign raises $47.5 million, adds Mary Meeker to board». Fortune. Արխիվացված է օրիգինալից 2012-07-14-ին. Վերցված է 15 November 2012-ին.
  19. «Square Board of Directors». Վերցված է 18 June 2017-ին.
  20. McBride, Sarah (6 June 2012). «Mary Meeker Breaks Her Investment Fast». Reuters. Արխիվացված է օրիգինալից 10 June 2012-ին. Վերցված է 12 December 2012-ին.
  21. Kulwin, Noah (2015-03-23). «A who's who of the Kleiner Perkins-Ellen Pao trial». Recode. Վերցված է 2015-10-02-ին.
  22. «Mary Meeker raises $1.25B for Bond, her debut growth fund». TechCrunch (ամերիկյան անգլերեն). 24 April 2019. Վերցված է 2020-09-24-ին.(չաշխատող հղում)
  23. «Mary Meeker Makes First Investment Out of Bond Capital». Fortune (անգլերեն). Վերցված է 2020-09-24-ին.
  24. Loizos, Connie (3 March 2021). «Mary Meeker's Bond has closed its second fund with $2 billion». TechCrunch. Վերցված է 4 November 2021-ին.
  25. Rooney, Kate (2019-06-11). «Mary Meeker just published her highly anticipated internet trends report — read it here». CNBC (անգլերեն). Վերցված է 2020-09-24-ին.
  26. Murphy, Mike (11 June 2019). «Mary Meeker's 2019 Internet Trends report: All the slides and highlights». Quartz (անգլերեն). Վերցված է 2020-09-24-ին.
  27. D'Onfro, Jillian. «More Than 25% Of U.S. Adults Almost Always Online: Mary Meeker's 2019 Internet Trends Report». Forbes (անգլերեն). Վերցված է 2020-09-24-ին.
  28. Levy, Steven (2012-09-21). «The Indomitable Mary Meeker». Wired (ամերիկյան անգլերեն). Vol. 20, no. 10. ISSN 1059-1028. Վերցված է 2020-09-24-ին.
  29. «Here's Mary Meeker's 2019 Internet Trends report». TechCrunch (ամերիկյան անգլերեն). 11 June 2019. Վերցված է 2020-09-24-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մերի Միքեր հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Միքեր» հոդվածին։