Էրիկ Յոհանսոն
Էրիկ Յոհանսոն (շվեդ.՝ Erik Johansson,դեկտեմբերի 30, 1988[1], Falkenberg, Հալանդ, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է եկել Շվեդիայի հավաքականում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից:
Քաղաքացիությունը | Շվեդիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 30, 1988[1] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Falkenberg, Հալանդ, Շվեդիա | ||
Հասակ | 191 սանտիմետր | ||
Քաշ | 84 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
Յոհանսոնը իր հայրենի քաղաքի «Ֆալկենբերգ» ակումբի սան է։ 2008 թվականին նորամուտն է նշել սուպերգավաթային ակումբում։ 2011 թվականի ամռանը տեղափոխվել է ԳԱԻՍ։ Սեպտեմբերի 16-ին «Նորչյոպինգի» դեմ խաղում նորամուտն է նշել Ալսվենսկան լիգայում[2]։ Հոկտեմբերի 17-ին «Գյոտեբորգի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[3]։
2013 թվականի սկզբին տեղափոխվել է «Մալմյո»՝ կնքելով քառամյա պայմանագիր։ «Հալմստադի» դեմ խաղում նորամուտն է նշել թիմի կազմում[4]։ Մայիսի 31-ին «Օտվիդաբերգի» դեմ խաղում Յոհանսոնը խփել է իր առաջին գոլը «Մալմյոյի» կազմում[5]։
2015 թվականի ամռանը տեղափոխվել է բելգիական «Գենտ»: Հուլիսի 31-ին «Գենկի» դեմ խաղում նորամուտն է նշել լԲելգիայի ֆուտբոլի առաջնությունում[6]։ 2016 թվականի սկզբին քառամյա պայմանագիր է կնքել դանիական «Կոպենհագենի» հետ[7]։ Փետրվարի 28-ին «Էսբյերգի» դեմ խաղում նորամուտն է նշել Դանիայի սուպերլիգայում[8]։ Յոհանսոնը օգնել է նոր թիմին նվաճել Դանիայի գավաթը:
2018 թվականի ամռանը Յոհանսոնը «Կոպենհագենի» ղեկավարությանը խնդրել էր պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնել ընտանեկան պատճառներով: Հունիսի 26-ին նա վերադարձել է Շվեդիա՝ 4,5 տարվա պայմանագիր կնքելով «Յուրգորդեն» ակումբի հետ[9]։
Միջազգային կարիերա
2014 թվականի հունվարի 21-ին Իսլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Շվեդիայի հավաքականում[10]։
2016 թվականի ամռանը հայտնվել էր հավաքականի հայտացուցակում Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Իռլանդիայի[11], Իտալիայի[12] և Բելգիայի դեմ խաղերին[13]։
Ձեռքբերումներ
«Մալմյո»
- Շվեդիայի չեմպիոն (2)՝ 2013, 2014
- Շվեդիայի սուպերգավաթի գավաթակիր (2)՝ 2013, 2014
«Կոպենհագեն»
- Դանիայի չեմպիոն (2)՝ 2015/16, 2016/17
- Դանիայի գավաթի գավաթակիր (2)՝ 2015/16, 2016/17
«Յուրհորդեն»
- Շվեդիայի չեմպիոն՝ 2019
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «ГАИС VS. Норрчёпинг 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2011-09-16. Արխիվացված օրիգինալից 2016-04-20-ին. Վերցված է 2015-09-01-ին.
- ↑ «ГАИС VS. Гётеборг 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011-10-17. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-01-ին.
- ↑ «Мальмё VS. Хальмстад 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013-04-05. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-01-ին.
- ↑ «Мальмё VS. Отвидаберг 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015-05-31. Արխիվացված օրիգինալից 2015-09-13-ին. Վերցված է 2015-09-01-ին.
- ↑ «Гент VS. Генк 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015-07-31. Արխիվացված օրիգինալից 2015-09-09-ին. Վերցված է 2015-09-01-ին.
- ↑ «F.C. København køber Erik Johansson». fck.dk (դանիերեն). FC Copenhagen. 2016-01-18. Արխիվացված օրիգինալից 2016-05-11-ին. Վերցված է 2016-01-18-ին.
- ↑ «Копенгаген VS. Эсбьерг 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016-02-28. Արխիվացված օրիգինալից 2016-05-20-ին. Վերցված է 2016-05-12-ին.
- ↑ «Officiellt: Erik Johansson klar för Djurgården» (շվեդերեն). Fotbollskanalen. 2018-06-26. Արխիվացված օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2019-01-28-ին.
- ↑ «Исландия VS. Швеция 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2014-01-21. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-01-ին.
- ↑ «Ирландия VS. Швеция 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016-06-13. Արխիվացված օրիգինալից 2016-06-15-ին. Վերցված է 2016-06-23-ին.
- ↑ «Италия VS. Швеция 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016-06-17. Արխիվացված օրիգինալից 2016-06-26-ին. Վերցված է 2016-06-23-ին.
- ↑ «Швеция VS. Бельгия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016-06-22. Արխիվացված օրիգինալից 2016-06-24-ին. Վերցված է 2016-06-23-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Յոհանսոն» հոդվածին։ |