Վլադիմիր Մայկով

10:56, 25 Հունիսի 2024 տարբերակ, Rima 2009 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Վլադիմիր Մայկով (ռուս.՝ Майков, Владимир Николаевич, 1826 - 1885), ռուս գրող, լրագրող, թարգմանիչ և հրատարակիչ: Նա գեղանկարիչ` Նիկոլայ Մայկովի որդին է և Ապոլոն, Վալերիան և Լեոնիդ Մայկովների եղբայրը:

Վլադիմիր Մայկով
Ծնվել է1826
Վախճանվել է1885
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱմուսինԵկատերինա Մոյկովա
ԶավակներVladimir Maykov?

Կենսագրություն

Վլադիմիրը ծնվել է 1826 թվականի[1] հուլիսի 24-ին (օգոստոսի 5-ին) Մոսկվայում: 1834 թվականին ընտանիքը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ: Իր ընկերոջ` Իվան Լխովսկու հետ սովորել է Լարինյան գիմնազիայում (1845[2]) և Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Ֆինանսների նախարարությունում:

Հրատարակել է «Ձնծաղիկ» և «Ընտանեկան երեկոներ» ամսագրերը, որտեղ զետեղել է բանաքաղություններ և օտար լեզուներից թարգմանություններ: Վիկտոր Վլադիմիրսկու հետ ստեղծել է «Նարվա քաղաքի և իր մերձակայքի տեսարան» բրոշյուրը (Նարվա, 1886 թվական):

Մահացել է 1885 թվականի մարտի 11-ին (մարտի 23-ին):

Ընտանիք

Ամուսնացել է Եկատերինա Մայկովայի հետ (1836-1920 թվականներ): Նրանց երեխաները`

  • Եվգենիա (1853—?)
  • Վալերիան (1857-1899 թվականեր), մանկավարժ, «Ժողովրդի լուսավորության նախարարության ամսագրի»[3] գործընկեր, ամուսնացել է Մարիա Պավլովնայի հետ, ծննդյամբ` Ռոսլովա, ունեցել են մեկ տղա` Վալերիան (1885-?)
  • Վլադիմիր (1863-1942 թվականներ), ռուս հնագրագետ և մատենագետ, եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: 1909 թվականին ամուսնացել է գրականագետ Մարիա Բորովկովայի հետ (1879-1942 թվականներ)[4]:

Գրականություն

  • Ельницкий А. Е. Майков, Владимир Николаевич / Ал. Ельницкий // Русский биографический словарь : неопубликованные материалы : в 8 т. / Ред. тома С. В. Рождественский; сост. М. П. Лепехин. — М. : Аспект-Пресс, 1999. — Т. М : Маак — Мятлева. — С. 32. — 278 с. — 3700 экз. — ISBN 5-7567-0101-X. — ISBN 5-7567-0081-1 (т. М).
  • «Майков, Владимир Николаевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Вступительная статья: Письма к И. И. Льховскому (1857—1860) // Литературный архив. — Л.: Изд-во АН СССР, 1951. — Т. III. — С. 91—96.

Ծանոթագրություններ

  1. Венгеров С. А. Критико-биографический словарь русских писателей и ученых (от начала русской образованности до наших дней). — 2-е изд., сов. перераб.. — Петроград: Т-во худож. печати, 1916. — Т. II (Выпуск 4). — С. 68.
  2. Приложение II. Список окончивших курс в гимназии Արխիվացված է Հոկտեմբեր 16, 2021 Wayback Machine-ի միջոցով: // Пятидесятилетие С.-Петербургской Ларинской гимназии. 1836—1886 : [Ист. очерк]. — СПб.: тип. М. М. Стасюлевича, 1886.
  3. «Полякова Г. Г. Майков Валериан Владимирович. Фонд 570» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-09-05-ին. Վերցված է 2022-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Портал «Архивы России»: ЛИЧНЫЕ АРХИВНЫЕ ФОНДЫ В ГОСУДАРСТВЕННЫХ ХРАНИЛИЩАХ СССР». Արխիվացված է օրիգինալից 2015-02-01-ին. Վերցված է 2015-02-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)