Ռայա Նազարյան
Ռայա Նազարի Նազարյան (բուլղար․՝ Рая Назарян), ծագումով հայ բուլղարացի իրավաբան է և քաղաքական գործիչ Ք«աղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ГЕРБ) կուսակցությունից: Կուսակցության ժողովրդական ներկայացուցիչ 48 և 49-րդ Ազգային ժողովումներում։ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ. Ազգային ժողովի նախագահ է ընտրվել 2024 թվականի հունիսի 20-ին։
Ռայա Նազարյան բուլղար․՝ Рая Назар Назарян | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1985[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Վառնա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հայերը Բուլղարիայում |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Կենսագրություն
Ռայա Նազարյանը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 16- ին Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Վառնա քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է Վառնայի «Կոնստանտին Պրեսլավսկի» հումանիտար միջնակարգ դպրոցում։ Հաջորդիվ «իրավունք» է ուսումնասիրել Սոֆիայի ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանում։ Նա ամուսնալուծված է գործարար Էմիլ Արաբաջիևից, ունի մեկ երեխա[2]։
2013 թվականից Սոֆիայի փաստաբանների միության անդամ է[3]։ Ռայա Նազարյանը աշխատել է պարտատոմսերի, գույքի, ապահովագրության, ընտանեկան և ժառանգական իրավունքի ոլորտում։ Նա մասնագիտացած է առևտրային և ապահովագրական վեճերի արտադատական լուծման ոլորտում[4]։ Նրա կարիերան սկսվել է Մենկո Մենկովի գրասենյակում, որը Բոյկո Բորիսովի փաստաբանն է[5]։
Ծանոթագրություններ
- ↑ Strazha.bg
- ↑ Фактор БГ (16 април 2023). «Биографична справка» (բուլղարերեն). www.faktor.bg. Վերցված է 17 август 2023-ին.
- ↑ «Адвокатска колегия - Регистри на българската адвокатура» (բուլղարերեն). bar-register.bg. Վերցված է 6 декември 2022-ին.
- ↑ «„Дванадесет депутати влизат в 48-ото Народно събрание от 24-и МИР-София"» (բուլղարերեն). bta.bg. 9 октомври 2022. Վերցված է 6 декември 2022-ին.
- ↑ От кантората на адвокат Менков до председател на Народното събрание: коя е Рая Назарян. Дневник, 20.06.2024 г.