Վալենտին Միհեյլե

ֆուտբոլիստ
12:14, 21 Հունիսի 2024 տարբերակ, Նարե8 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Վալենտին Միխայ Միհեյլե (ռումիներեն՝ Valentin Mihai Mihăilă, փետրվարի 2, 2000(2000-02-02)[1], Պլոեշտի, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, Իտալական «Պարմա» ակումբի և Ռումինիայի հավաքականի վինգեր:

Վալենտին Միհեյլե
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 2000(2000-02-02)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Պլոեշտի, Ռումինիա
Հասակ 1,8 մետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
2015—2018 Ռումինիա Ունիվերսիտատյա Կրայովա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018—2020 Ռումինիա Ունիվերսիտատյա Կրայովա 61 (8)
2020— Իտալիա Պարմա 56 (7)
2022  Իտալիա Ատալանտա 5 (0)
Ազգային հավաքական
2017—2018 Ռումինիա Ռումինիա (մինչև 17) 5 (0)
2018 Ռումինիա Ռումինիա (մինչև 19) 6 (6)
2019—2020 Ռումինիա Ռումինիա (մինչև 21) 6 (5)
2021— Ռումինիա Ռումինիա 16 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 31.10.2023:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 18.9.2022

Ակումբային կարիերա

Միհեյլեն «Ունիվերսիտատյա Կրայովա» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Ակումբի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին «Սեպսիի» դեմ Ռումինիայի գավաթի խաղում՝ փոխարինելով Վլադիմիր Սկրեչուին[2]։ 2019 թվականի ապրիլի 19-ին խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում՝ աչքի ընկնելովռումինական Լիգա I-ի՝ «Աստրա» ակումբի դեմ խաղում[3]։

2020 թվականի հոկտեմբերի 5-ին տեղափոխվել է «Պարմա»՝ իտալական ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[4]։ Տրանսֆերի գումարը կազմել է 8,5 միլիոն եվրո[5]։ 2021 թվականի հունվարի 3-ին Միհեյլեն նշել է իր նորամուտը ակումբում՝ «Տորինոյի» հետ խաղի 75-րդ րոպեին փոխարինելով Յան Կարամոյին[6]։ Հունվարի 21-ին խփել է իր առաջին գոլը «Պարմայի» կազմում՝ աչքի ընկնելով «Լացիոյի» հետ գավաթային խաղում[7]։ Առաջնության շրջանակներում առաջին գոլը վինգերը խփել է մարտի 7-ին «Ֆիորենտինայի» դարպասը, որտեղ նաև աչքի է ընկել Յասմին Կուրտիչին գոլային փոխանցմամբ[8]։ «Ռոմայի» հետ հաջորդ խաղում Միհեյլեն իր հաշվին ևս մեկ գոլ է գրանցել իր հայրենակից Դենիս Մանի փոխանցումից հետո:

2022 թվականի հունվարի 31-ին Վալենտին Միհեյլեն վարձավճարով տեղափոխվել է «Ատալանտա»՝ գնման հնարավորությամբ[9]։ Մրցաշրջանի մնացած մասում վինգերն անցկացրել է 7 հանդիպում և վերադարձել «Պարմա»՝ տպավորություն չթողնելով «Ատալանտայի» մարզչական շտաբի վրա:

Կարիերան հավաքականում

Հանդես է եկել Ռումինիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում: 2019 թվականի նոյեմբերի 14-ին Ռումինիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի խաղում[10]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://fbref.com/en/players/81a4c239/
  2. «Sepsi vs. Universitatea Craiova» (անգլերեն). Soccerway.com. 2017-10-24. Արխիվացված է օրիգինալից 2018-11-10-ին. Վերցված է 2020-10-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Astra vs. Universitatea Craiova» (անգլերեն). Soccerway.com. 2019-04-19. Արխիվացված է օրիգինալից 2021-04-23-ին. Վերցված է 2020-10-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Official: Mihaila to Parma» (անգլերեն). Football Italia. 2020-10-05. Արխիվացված է օրիգինալից 2021-04-15-ին. Վերցված է 2020-10-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Valentin Mihăilă a semnat pe 5 ani cu Parma » Dezvăluiri din culise: impresarul român care a realizat transferul de 8,5 milioane de euro» (ռումիներեն). Gazeta Sporturilor. 2020-10-04. Արխիվացված է օրիգինալից 2020-10-11-ին. Վերցված է 2020-10-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Valentin Mihăilă a debutat în Serie A! Primele imagini cu atacantul român în tricoul Parmei pe teren. Echipa românului, învinsă» (ռումիներեն). Orange Sport. 2021-01-03. Արխիվացված է օրիգինալից 2021-01-29-ին. Վերցված է 2023-10-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Lazio ai quarti contro l'Atalanta: un autogol al 90' condanna il Parma» (իտալերեն). Gazzetta. 2021-01-21. Արխիվացված է օրիգինալից 2023-10-16-ին. Վերցված է 2023-10-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Ce au remarcat italienii după primul gol reuşit de Mihăilă în Serie A şi adevăratul motiv pentru care a fost rezervă» (ռումիներեն). Digi Sport. 2021-03-08. Արխիվացված է օրիգինալից 2023-10-16-ին. Վերցված է 2023-10-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Welcome Mihaila!» (անգլերեն). Atalanta. 2022-01-31. Արխիվացված է օրիգինալից 2023-10-16-ին. Վերցված է 2023-10-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Romania U21 vs. Finland U21» (անգլերեն). Soccerway.com. 2019-11-14. Արխիվացված է օրիգինալից 2019-07-05-ին. Վերցված է 2020-10-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ