Mauser Gewehr 98 (Մաուզեր 98), 1898 թվականի նմուշի պահեստատուփավոր հրացան, որ մշակել են կոնստրուկտոր եղբայրներ Վիլհելմ և Պաուլ Մաուզերները։

Mauser 98
Տեսակհրազենային մոդել
Ենթատեսակbolt-action rifle?
Երկիր Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
Ծառայության ընդունման տարի1898
Պատերազմներիխետուան և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՍտեղծողՄաուզեր
ԱրտադրողՄաուզեր և Sauer & Sohn?
Արտադրված է5 000 000
Փամփուշտի տեսակ7,92×57 մմ

Մաուզեր 98 հրացանը ներառված է եղել աշխարհի բազմաթիվ բանակների սպառազինության կազմում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը և ստացել է դիպուկ ու հուսալի զենքի համբավ։

Այնպիսի առանձնահատկությունների շնորհիվ, ինչպիսիք են դիպուկությունը, զարկի ուժն ու հուսալիությունը, հրացանը մինչ օրս էլ լայնորեն օգտագործվում է որպես որսորդական ու մարզական զենք, ինչպես նաև որպես դիպուկահարի հրացան տեղական պատերազմներում։

Պատմություն խմբագրել

 
Մաուզերի երկայնակի-սահող փակաղակ

1898 թվականին գերմանական բանակն իր սպառազինության մեջ ներառել է Gewehr 98 (նշանակվել է նաև G98 կամ Gew.98 — 1898 թվականի նմուշի հրացան) նոր հրացանը, որ ստեղծվել է Մաուզեր ընկերությունում (Gebrüder Mauser und Cie) նրա նախորդ մոդելների հիման վրա, որ բավական հաջողություն էին ունեցել։ Նոր հրացանն այնքան հաջողված է եղել, որ գրեթե առանց փոփոխության ծառայել է գերմանական բանակին ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, ինչպես նաև բազմազան տարբերակներով արտահանվել է ու արտոնագրով արտադրվել տարբեր երկրներում (Ավստրիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Հարավսլավիա և այլն)։

Mauser 98 հրացանների առաջին մարտական կիրառությունը եղել է դրանց օգտագործումը Չինաստանում 1900-1901 թվականներին տեղի ունեցած «բռնցքամարտիկների ապստամբության» ժամանակ[1]։

Մինչ օրս Gew.98 կառուցվածքի վրա հիմնված հրացանները մեծ ժողովրդականություն են վայելում և վաճառվում են, սակայն հիմնականում որպես որսորդական զենք։ Ընդ որում՝ ժամանակակից բազմաթիվ դիպուկահար հրացաններ նույնպես ստեղծվել են 1898 թվականի Մաուզերի հիման վրա։

Mauser 98 հրացանը, հաշվի առնելով այլ արտադրողների՝ կառուցվածքով նման, սակայն պաշտոնական այլ անվանում ունեցող հրացանները, համարվում է ամենազանգվածային ոչ ավտոմատ հրացանն աշխարհում։ Ըստ որոշ հաշվարկների՝ թողարկվել է շուրջ 100 մլն հրացան, որ կարելի է համարել Mauser 98-ի տարբերակ (այսինքն՝ ներառյալ ինչպես ռազմական (օրինակ՝ Vz. 24), այնպես էլ որսորդական (օրինակ՝ Brno 98, CZ 550 հրացանները)[2][3]։

Վերմախտի հիմնական ու ամենաշատ օգտագործվող զենքը եղել է Mauser 98k (Kurz — «կարճ») պահեստատուփավոր կարաբինը, որը սպառազինության մեջ պաշտոնապես ընդունվել է 1935 թվականին։

Շահագործողներ խմբագրել

  •   Գերմանական կայսրություն
  •   Ռուսական կայսրություն – 1915 թվականին ռազմավարային հրացանները լայնորեն օգտագործվել են ռուսական բանակում՝ երկրում արտադրվող հրացանների ու նրանց համար անհրաժեշտ փամփուշտների անբավարարության պատճառով[4]։
  •   Ֆինլանդիա – 1918 թվականին Գերմանիայից, իսկ 1919-1921 թվականներին՝ Ֆրանսիայից ստացվել են G.98 հրացանի խոշոր խմբաքանակներ և նրանց փամփուշտներ, որոնք ներառվել են ֆինլանդական բանակի սպառազինության մեջ[5]։
  •   Լեհաստան – հետիոտնային ու հեծյալ զորքերի հիմնական զենք։ Թողարկվել է նաև 98а կարաբինը (98k-ի անալոգը)։ Ռազմավարային հրացաններն օգտագործել է վերմախտը։
  •   Չեխոսլովակիա – Չեխոսլովակիայի անկախության հռչակումից հետո հրացաններն սկսել են ներառվել Չեխոսլովակիայի ձևավորվող բանակային զորամասերի սպառազինության մեջ (այլ համակարգերի հրացանների հետ միասին)։ 1922 թվականին որոշվել է Չեխոսովակիայի բանակի սպառազինության մեջ թողնել միայն 7,92×57 մմ փամփուշտով «Մաուզեր» հրացաններ, իսկ մյուս տեսակի հրացանները հանվել են սպառազինությունից[6]։
  • Վայմարյան հանրապետություն և   Երրորդ Ռայխ – գերմանական բանակի հիմնական հրացան։
  • Խորհրդային Միության բազմաթիվ նախկին հանրապետություններում այդ հրացանները մեծ քանակով գտնվել են պահեստներում։
  • Մինչ օրդ ակտիվորեն օգտագործվում է ամբողջ աշխարհում որպես քաղաքացիական (որսորդական և մարզական) և դիպուկահար (գերազանցապես ոչ կանոնավոր զորամասերի) զենք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Монетчиков, статья «Ваше слово, товарищ Маузер». Журнал «Братишка» за ноябрь 2005 г. [1] Արխիվացված 2012-05-19 Wayback Machine
  2. «Джон Сандра, статья «Мистика Маузера». Журнал «Best of Guns&Ammo», русское издание, 2/1 2005 г.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  3. «Винтовки Маузер — Украинский сервер охотника». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  4. Жук, 2002, էջ 587: «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցարական Ռուսաստանն զգացել է հրաձգային զեինամթերքի պակաս, այդ պատճառով բանակում ռուսական նմուշի հրացաններից բացի եղել են նաև արտասահմանյան՝ 1897 և 1905 թվականների նմուշի ճապոնական Արիսակա, ավստրո-հունգարական 1889 և 1895 թվականների Մանլիխեր, գերմանական «88» և «98»։ Այդ հրացաններից բացի օգտագործվել են նաև հնացած նմուշներ, որ կրակել են ծխային վառոդով լիցքավորված փամփուշտներով՝ 1870 թվականի նմուշի Բարդեն № 2, 1874 թվականի Գրա, Գրա-Կրոպաչեկ 1874/85 թ., Վետերլի 1870/87 թ.։»
  5. Александр Борцов. Патроны Финляндии // журнал «Мастер-ружьё», № 4 (121), апрель 2007. стр.60-65
  6. Александр Борцов. Патроны Чехословакии // журнал «Мастер-ружьё», № 11 (116), ноябрь 2006. стр.62-67

Գրականություն խմբագրել

  • А. Б. Жук Энциклопедия стрелкового оружия: револьверы, пистолеты, винтовки, пистолеты-пулеметы, автоматы. — М.: Воениздат, АСТ, 2002. — 780 с. — (Энциклопедия оружия). — 5100 экз. — ISBN 5-17-010819-2, 5-203-01849-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Mauser 98» հոդվածին։