Ֆենելլա Ֆիլդինգ (անգլ.՝ Fenella Fielding, ծննդյան անունը՝ Ֆենելլա Մերիոն Ֆելդման (անգլ.՝ Fenella Marion Feldman), նոյեմբերի 17, 1927(1927-11-17)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] - սեպտեմբերի 11, 2018(2018-09-11)[3], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի[4]։ Մեծ ժողովրդականության է արժանացել «Այդպես շարունակել» կատակերգական ֆիլմերի շարքում (1958-1992), «Պիկվիկյան ակումբի գրառումները» (1985) սերիալում և «Կաթնակերներ» երիտասարդական սերիալում (2007-2013) կատարած իր դերերի շնորհիվ[5]։ Նրա ֆիլմագրության մեջ տեղ են գտել նաև «Շափյուղա», «Ամենամռայլ տունը», «Պարոն Փիթկինն էստրադայում» ֆիլմերը, ինչպես նաև «Բանտարկյալը», «Ռոբին Հուդի խենթ արկածները» սերիալները և այլն[6]։

Ֆենելլա Ֆիլդինգ
Ծնվել էնոյեմբերի 17, 1927(1927-11-17)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
Մահացել էսեպտեմբերի 11, 2018(2018-09-11)[3] (90 տարեկան)
Մահվան վայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՀյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
fenellafielding.com

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 17-ին Լոնդոնում[7]։ Ընտանիքում, որտեղ Ֆենելլան եղել է կրտսեր դուստրը, եղել է երկու երեխա՝ Բեզիլ Ֆելդմանը[8] և Բարոն Ֆելդմանը։ Նրանց մայրը՝ Թիլլին, ունեցել է ռումինա-հրեական արմատներ, իսկ հայրը՝ Ֆիլիպ Ֆելդմանը, եղել է լիտվացի հրեա։ Հայրը որոշ ժամանակ աշխատել է որպես Արևելյան Լոնդոնում գտնվող Սիլվերթաունի կինոթատրոնի կառավարիչ[9]։ Ֆանելլան մեծացել է ստորին Քլեփթոնում, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Էջվար, որտեղ սովորել է Հյուսիսային Լոնդոնի Կոլեգիալ դպրոցում։

Կարիերա խմբագրել

Ֆենելլան իր դերասանական կարիերան սկսել է 1952 թվականին՝ մասնակցելով թատերական բեմադրությունների[10]։ Առաջին անգամ նա ստեղծագործական ընդմիջում է արել այն ժամանակ, երբ դեռ անհայտ դերասան Ռոն Մոոդիին ուղեկցել է լսումների, ում հետ ծանոթացել է Լոնդոնի տնտեսական դպրոցում բեմադրության ժամանակ։ Նա հայտնի է դարձել 1958 թվականին Վալմուտի երաժշտական տարբերակում իր դերի շնորհիվ[11]։ 1958-1992 թվականներին նկարահանվել է «Այդպես շարունակել» կատակերգական ֆիլմերի շարքում։

1966 թվականին Ֆանելլա Ֆելդմանը նկարահանվել է իր սեփական «Izeena» հեռուստահաղորդումում։ 1985 թվականին նկարահանվել է «Պիկվիկյան ակումբի գրառումները» սերիալում։

2007-2013 թվականներին Ֆանելլա Ֆելդմանը նկարահանվել է «Կաթնակերները» սերիալում։

Մահ խմբագրել

Ֆիլդինգը կաթված է տարել 2018 թվականի օգոստոսին և մահացել երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի 11-ին[12][13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 BFI Film & TV Database
  3. 3,0 3,1 3,2 Fenella Fielding, Carry On Screaming actor, dies aged 90
  4. «Fenella Fielding». IMDb. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. «Fenella Fielding». BFI (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. «Актриса из культовых "Молокососов" Фенелла Филдинг умерла от инсульта». Российская газета. 2018 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. ««Fenella Fielding». BFI (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. «Звезда «Молокососов» Фенелла Филдинг умерла от инсульта». VistaNews.ru - независимый информационный портал России, стран СНГ и мира. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  9. «The lady vanishes: What ever happened to Fenella Fielding?». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. «Fenella Fielding actress career credits» (անգլերեն). Fenella Fielding 'Do You Mind If I Smoke?' | Buy the book. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  11. «Valmouth 1958 Original London Cast». 1992 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.»
  12. Michael Coveney (2018 թ․ սեպտեմբերի 12). «Fenella Fielding obituary» (անգլերեն). the Guardian. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  13. «В Британии скончалась кинозвезда Фенелла Филдинг». Росбалт (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆենելլա Ֆիլդինգ» հոդվածին։