Օտտոն 4-րդ Բրաունշվեյգցի (գերմ.՝ Otto IV von Braunschweig, 1175/1176, Բրաունշվայգ, Ստորին Սաքսոնիա - մայիսի 19, 1218, Խասբուրգ[de] ամրոց, Ստորին Սաքսոնիա), թագավոր 1198 թվականից, կայսր 1209 թվականից։ Վելֆերի իշխանական տոհմից (Սաքսոնիայի դուքս Հայնրիխ Առյուծի որդին), Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտի զարմիկը, Պուատուի կոմս։

Օտտոն 4-րդ Բրաունշվեյգցի
գերմ.՝ Otto IV von Braunschweig
19-րդ դարի դիմանկարը նկարիչ երևակայությամբ (1888 թվականի գրքի համար)
Գերմանիայի թագավոր
(Հռոմեական թագավոր)
հունիսի 9 1198 - դեկտեմբերի 5 1212
Նախորդող Հենրի VI
Հաջորդող Ֆրիդրիխ II
Դրոշ
Դրոշ
Սուրբ հռոմեական կայսրերի ցուցակ
հոկտեմբերի 1209 - հուլիսի 5 1215
Նախորդող Հենրի VI
Հաջորդող Ֆրիդրիխ II
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 1175/1176
Ծննդավայր Գերմանիա, Բրաունշվայգ,
Ստորին Սաքսոնիա
Վախճանի օր մայիսի 19, 1218
Վախճանի վայր Խասբուրգ[de] ամրոց, Ստորին Սաքսոնիա
Թաղված Brunswick Cathedral
Դինաստիա Վելֆեր
Քաղաքացիություն Գերմանիա
Հայր Հայնրիխ Առյուծ
Մայր Մատիլդա Պլանտագենետ
Ամուսին 1-ին. Բեատրիսա Մեծ
2-րդ. Մարիա Բևաբանտսկայա

Կենսագրություն խմբագրել

Կայսր Հայնրիխ 5-րդ Շտաուֆենի մահից (1197) հետո Վելֆերի կողմից առաջ է քաշվել «հակաթագավոր»՝ ի հակակշիռ Փիլիպպոս Շվաբացու (Հայնրիխ 4-րդի եղբոր)։ Երկարատև պայքարից և Փիլիպպոսի մահից (1208) հետո ամրապնդվել է գերմանական գահին։ Պապությանը զիջումներ անելու խոստումով սկզբում աջակցություն է ստացել Իննովկենտիոս 3-րդ պապից, սակայն, երբ Оտտոն 4-րդը փորձել է զավթել (1210) Սիցիլիական թագավորությունը, որը պապի գերիշխանության տակ էր, պապը բանադրել է նրան և գերմանական գահի թեկնածու առաջադրել Ֆրիդրիխ Շտաուֆենին՝ Հայնրիխ 5-րդի որդուն։ 1214 թվականին Բուվինի մոտ պարտվելուց հետո Оտտոն 4-րդը փաստորեն զրկվել է իշխանությունից։

Գրականություն խմբագրել

  • Abulafia, David, The New Cambridge Medieval History, Vol. V: c. 1198-c. 1300, Cambridge University Press, 1999
  • Bryce, James, The Holy Roman Empire, 1913
  • Canduci, Alexander (2010), Triumph & Tragedy: The Rise and Fall of Rome's Immortal Emperors, Pier 9, ISBN 978-1-74196-598-8
  • Comyn, Robert. History of the Western Empire, from its Restoration by Charlemagne to the Accession of Charles V, Vol. I. 1851
  • Dunham, S. A., A History of the Germanic Empire, Vol. I, 1835
  • Huffman, Joseph Patrick (2000). «Richard the Lionheart and Otto IV: Itinerant Kingship and the City of Cologne». The Social Politics of Medieval Diplomacy: Anglo-German Relations (1066–1307). University of Michigan Press. էջեր 133–77.
  • Keefe, Thomas K. (1983). Feudal Assessments and the Political Community Under Henry II and His Sons. University of California Press.
  • McLynn, Frank (2007). Lionheart and Lackland: King Richard, King John and the Wars of Conquest. Vintage.
  • Norgate, Kate (1887). England Under the Angevin Kings. Macmillan.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտոն IV» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։