Ցղնա (գյուղ)

գյուղ Նախիջևանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցղնա (այլ կիրառումներ)

Ցղնա[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Çənnəb - Չանանաբ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։

Գյուղ
Ցղնա/Չանանաբ
Çənnəb
Ցղնայի Սուրբ Աստվածածին վանք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքն․ Հանր․Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն507 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Ցղնա (գյուղ) (Ադրբեջան)##
Ցղնա (գյուղ) (Ադրբեջան)

Ցղնայի Սուրբ Աստվածածին վանք խմբագրել

Ժամանակը՝ XII դ.։ - Տեղը՝ Ցղնայի հյուսիսային թաղամասում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ XVII դ. վերանորոգման մեկենասներ Ցղնայի իշխաններ ու մեծատոհմիկ կանայք։ - Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։ - Շինանյութը՝ սրբատաշ բազալտ, վարդագույն քար։ - Վերանորոգումներ՝ XVII դ.։ - Մուտքը՝ արևմտյան և հարավային ճակատներում։ - Աբսիդը՝ յոթանիստ։ - Մույթերը՝ խաչաձև։ - Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի, թաքստոցներով։ - Գմբեթը՝ քարաշեն, 12 նիստերով։ - Արձանագրություններ՝ արևմտյան, հյուսիսային, արևելյան և հարավային ճակատներում, ինտերյերում։ - Որմնանկարներ՝ չունի։ - Պատկերաքանդակներ՝ արևմտյան, հարավային մուտքերի կամարների տակ, հուշարձանի անկյուններում, զանգակատան վրա։ - Զարդաքանդակներ՝ մուտքերի, պատուհանների շուրջը, ճակատներում։ - Շրջակայքում՝ եկեղեցու հարավային մուտքի առջև կառուցված է եռահարկ զանգակատուն։ Հուշարձանը զանգակատուն է ունեցել նաև արևմտյան մուտքի առջև, որը համալիրի օժանդակ շինությունների ա պարսպի հետ ավերվել է։ - Վիճակը՝ կանգուն, գմբեթի և եկեղեցու ծածկերը տեղ-տեղ վնասվել են։

Վանքի զանգակատունը խմբագրել

Ժամանակը՝ XVII դ.։ - Տեղը՝ կառուցված է եկեղեցու հարավային մուտքի առջև։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ Ցղնայի իշխաններ։ - Հորինվածքը՝ երկու մույթերով, եռահարկ։ - Շինանյութը՝ սրբատաշ վարդագույն քար։ - Վերանորոգումներ՝ անհայտ։ - Մույթերը՝ քառակուսի հիմքերով խաչաձև։ - Գմբեթը՝ քարաշեն։ - Արձանագրություններ՝ չունի։ - Պատկերաքանդակներ՝ հարավային, արևմտյան ճակատներում։ - Զարդաքանդակներ՝ մույթերի եզրակողերին։ - Վիճակը՝ կանգուն։

Վանքի գերեզմանատունը խմբագրել

Ժամանակը՝ XVI -XX դդ.։ - Տեղը՝ ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերում։ - Տապանաքարերի թիվը՝ 180 - 200։ - Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյուն։ - Արձանագիր տապատաքարերի թիվը՝ 76։ - Վիճակը՝ տապանաքարերի զգալի մասը կիսով չափ թաղված են հողի մեջ։ 19-րդ դարի կեսերին այս գերեզմանատան տապանաքարերի մի մասը օգտագործվել է եկեղեցու հյուսիսարևելյան կողմում կառուցված վանքից կից դպրոցի երկհարկանի շինության մեջ, որն այժմ ավերակ է։

Եկեղեցու զանգը խմբագրել

Ժամանակը՝ XVIII -XIX դդ.։ - Տեղը՝ այժմ գյուղի կենտրոնական հրապարակում կախված է ծառից։ - Ձուլման վայրը՝ Ռուսաստան։ - Ձուլող վարպետը՝ անհայտ։ - Արձանագրություններ՝ ռուսերեն, զանգի վերին մասում։ - Զարդեր՝ վերին և ստորին մասերում։ - Պատկերաքանդակներ՝ չանի։ - Վիճակը՝ լավ։

Ցղնայի գերեզմանատունը խմբագրել

Ժամանակը՝ XVIII -XIX դդ.։ Տեղը՝ գյուղի հյուսիսային կողմում, սարալանջին։ - Տապանաքարերի թիվը՝ 145 -150։ - Տապանաքարերի տեսակը՝ քառանկյուն։ - Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 80 -83։ - Վիճակը՝ XVIII -XIX դդ. առանձին արձանագիր տապանաքարերի ստորին մասերը ծածկված են հողի շերտով։

Ցղնայի կամուրջ խմբագրել

Ժամանակը՝ XVII դ.։ - Տեղը՝ Ցղնայի կենտրոնական մասում, «Կարմունջի հրապարակում»։ - Կառուցող վարպետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ միաթռիչք։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ XIX դ., որի ժամանակ ավերված կամարը փոխարինվել է փայտով։ - Արձանագրություններ՝ անհայտ։ - Վիճակը՝ գործող։

Ցղնայի Սուրբ Սարգիս եկեղեցի խմբագրել

Ժամանակը՝ XIII -XIV դդ.։ - Տեղը՝ գյուղի հարավարևելյան թաղամասում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ միանավ դահլիճ։ - Շինանյութը՝ սրբատաշ բազալտ, վարդագույն և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ XVII դ., 1890 թ.։ - Մուտքը՝ արևմտյան և հյուսիսային ճակատներում։ - Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ Ավանդատները՝ մեկ զույգ։ - Արձանագրություններ՝ արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում, ինտերյերում։ - Որմնանկարներ՝ չունի։ - Պատկերաքանդակներ՝ չունի։ Զարդաքանդակներ՝ չունի։ - Շրջակայքում՝ ունեցել է եկեղեցապատկան շինություններ, որոնք ավերվել են։ - Վիճակը՝ կանգուն։

Ցղնայի Տամբրի թաղամասի գերեզմանատուն խմբագրել

Ժամանակը՝ XII -XVII դդ.։ - Տեղը՝ Տամբրի թաղամասում, լեռնալանջին։ - Տապանաքարերի թիվը՝ 23։ - Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյուն։ - Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 1։ - Վիճակը՝ այս գերեզմանատունը Ցղնայի հին գերեզմանատունն է, որը ժամանակին ունեցել է ավելի քան 350 -400 տապանաքար։ Գերեզմանատան տարածքում 1940-ական թվականներին տնտեսական շինություններ կառուցելու պատճառով տապանաքարերը օգտագործվել են որպես շինանյութ, իսկ մնացած մասը ծածկված է հողի շերտով։

Ցղնայի «Հարս ու փեսի քարեր» խմբագրել

Ժամանակը՝ անհայտ։ - Տեղը՝ Ցղնայի Տամբրի թաղամասից հարավ, լեռնալանջին։ - Հորինվածքը՝ բնական երկու մարդակերպ քարեր, որոնք համարվում և պաշտվում են որպես սիրահարված զույգի խորհրդանիշ-հուշարձաններ։ - Վիճակը՝ կանգուն։

Ցղնայի ժողովրդական բնակելի տներ խմբագրել

Ժամանակը՝ XIX դ.։ - Տեղը՝ Տամբրի թաղամասում, գյուղի հարավային մասերում։ - Աչքի ընկնող տների թիվը՝ 17։ - Հորինվածքները՝ միահարկ և երկհարկ, բազմասենյակ բնակելի տներ, որոնց թվում է նաև անմահ Կոմիտասի պապերի՝ Սողոմոնենց ապարանքը։ - Շինանյութը՝ կիսամշակ քար, աղյուս։ - Զարդաքանդակներ՝ քայքայված։ - Վիճակը՝ տներից մի քանիսը արդեն անմարդաբնակ է և ավերակների է վերածվել։

Ցղնայի բերդ խմբագրել

Ժամանակը՝ XVI -XVII դդ.։ - Տեղը՝ գյուղի հյուսիսարևմտյան կողմի լեռնագագաթի վրա։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ լեռնային քար։ - Վերակառուցումներ՝ անհայտ։ -

Պարիսպները՝ ավերակ, տեղ-տեղ 2 մ բարձրությամբ։ - Միջնաբերդ՝ չունի։ - Համալիրի ավերակները՝ բնակելի, ռազմական, որոնք գտնվում են պարիսպների ներսում և ավերակների են վերածվել։ - Վիճակը՝ ավերակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արգամ Այվազյան - Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները». armenianhouse.org. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.