Վուլգատա (լատին․՝ Vulgata՝ «ժողովրդի մեջ տարածում գտած»), 4-րդ դարում Հիերոնիմոսի կողմից կատարված Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունը, որի կիրառումը պաշտոնապես ամրագրված է Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցում։

Վուլգաթա
Vulgata
ՏեսակԱստվածաշնչի թարգմանություն
Բնօրինակ լեզուլատիներեն
Հրատարակումներ կամ թարգմանություններԱստվածաշունչ
ԹարգմանիչՀիերոնիմոս
 Vulgate Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հռոմի պապ Դամասոս I-ի (366-384) պատվերով Հիերոնիմոսն (382 թվականից հետո) սկսում է Ավետարանի լատիներեն թարգմանության վերանայման աշխատանքները, որի ընթացքում էլ նրա համար պարզորոշ է դառնում Աստվածաշնչի գրքերի լատիներեն թարգմանությունների թերությունները։ Դամասոս I-ի մահից հետո նա բնակություն է հաստատում Բեթղեհեմում և լծվում Հին Կտակարանի գրքերի լատիներեն թարգմանության աշխատանքին։ Սկզբնական շրջանում նա հինկտակարանյան որոշ գրքեր թարգմանում է Սեպտուագինտայից, սակայն 393 թվականին սկսում է Հին Կտակարանի լատիներեն թարգմանության աշխատանքները եբրայական բնագրից։ Ժամանակակից մի շարք ուսումնասիրողներ կարծում են, որ Հիերոնիմոսը լավ չէր տիրապետում եբրայերենին և իր թարգմանությունը նա կատարել է ոչ թե եբրայերեն բնագրից, այլ Որոգինեսի «Վեցիջան»-ից[1]։ Այս թարգմանությունը լայն տարածում է գտնում և դառնում Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցում օգտագործվող Աստվածաշնչի միակ ընդունված թարգմանությունը, իսկ 1546 թվականին Տրիդենտյան ժողովում պաշտոնապես ամրագրվում է Վուլգաթայի սույն կարգավիճակը։

Գրականություն խմբագրել

  • Hermann Rönsch: Itala und Vulgata. Das Sprachidiom der urchristlichen Itala und der katholischen Vulgata unter Berücksichtigung der römischen Volkssprache. Durch Beispiele erläutert. Elwert, Marburg 2. Aufl. 1875 (Reprint Hueber, München 1965).
  • Bonifatius Fischer: Beiträge zur Geschichte der lateinischen Bibeltexte(Vetus Latina / Aus der Geschichte der lateinischen Bibel 12). Herder. Freiburg 1986 ISBN 3-451-00496-8
  • Pierre-Maurice Bogaert: La Bible latine des origines au Moyen Age. Aperçu historique, état des questions. In: Revue théologique de Louvain, Bd. 19 (1988), S. 137-159.
  • Samuel Berger, Histoire de la Vulgate pendant les premiers siècles du Moyen Age (Paris 1893).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pierre Nautin: Artikel Hieronymus, in: Theologische Realenzyklopädie, Bd. 15 (1986), S. 304–315, hier S. 309–310.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուլգաթա» հոդվածին։