Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ

Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ (Reymont) (լեհ.՝ Władysław Stanisław Reymont, մայիսի 7, 1867(1867-05-07)[1][2][3][…], Կոբելե Վելկե, Ramosky Uyezd, Radom Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1925(1925-12-05)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ գրող։ Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականությունից (1924 թ., «Գեղջուկներ» վեպի համար)։

Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ
լեհ.՝ Władysław Stanisław Reymont
Ծննդյան անունլեհ.՝ Władysław Stanisław Rejment
Ծնվել էմայիսի 7, 1867(1867-05-07)[1][2][3][…]
ԾննդավայրԿոբելե Վելկե, Ramosky Uyezd, Radom Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 5, 1925(1925-12-05)[1][2][3][…] (58 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ և արձակագիր
Լեզուլեհերեն
Ազգությունլեհեր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ստեղծագործական շրջան1896-1924
Գրական շարժումներԵրիտասարդ Լեհաստան
Ուշագրավ աշխատանքներԳեղջուկներ և Ավետյաց երկիր
ԱնդամակցությունZwiązek Zawodowy Literatów Polskich?
ԿուսակցությունԱզգային լիգա և Polish People's Party "Piast"?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Սպիտակ Արծվի շքանշան Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա
և Գրականության Նոբելյան մրցանակ[4][5]
ԱմուսինAurelia Szacnajder Szabłowska?
Изображение автографа
 Władysław Reymont Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Գրական ասպարեզ է իջել 1893 թվականին։ Ռայմոնտի ստեղծագործության մեջ քննադատական ռեալիզմի ավանդույթները զուգորդված են նատուրալիզմի տարրերի և սիմվոլիստական միտումների հետ։ «Հանդիպում» (1897 թ.), «Արշալույսից առաջ» (1902 թ.) ժողովածուներում, «Արդարացի է» (1899 թ.) վիպակում նատուրալիստորեն պատկերված է գյուղի կենցաղը։ «Դերասանուհին» (1896 թ.) և «խռովք» (1897 թ.) վեպերում Ռայմոնտը նկարագրել է դերասանական միջավայրի ու գավառական աստիճանավորների բարքերը, «Ավետյաց երկիր» (հ․ 1-2, 1899 թ.) բազմասյուժե վեպում վերստեղծել Լոձի մանածագործական մագնատների «գործերն» ու կենցաղը։ Նրա գլուխգործոցը «Գեղջուկներ» (հ․1-4, 1904-1909 թթ., նոբելյան մրցանակ, 1924 թ.) վեպն է, որը պատկերում է գյուղական կյանքը՝ իր դասակարգային խիստ ընդհարումներով և հասարակական ու հոգեբանական հակասություններով։ «1794 թվական» (1913-1918 թթ.) պատմական եռերգությունը Լեհաստանի 18-րդ դարի վերջի ներքաղաքական դրության և Թադեուշ Կոստյուշկոյի հայրենասիրական շարժման մասին է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։