Վիլեմինա Յակոբա վան Գոգ (հոլ.՝ Willemina Jacoba (Wil) van Gogh, առավել հայտնի որպես Վիլ վան Գոգ (հոլ.՝ Wil van Gogh[3]), մարտի 16, 1862(1862-03-16)[1], Զունդերտ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[2] - մայիսի 17, 1941(1941-05-17)[1], Էրմելո, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2]), նկարիչ-պոստիմպրեսիոնիստ Վինսենթ վան Գոգի և վաճառական Թեոդորուս վան Գոգի փոքր քույրը[4], ֆեմինիստ։

Վիլ վան Գոգ
հոլ.՝ Willemina Jacoba (Wil) van Gogh
Ի ծնեհոլ.՝ Wil van Gogh
Ծնվել էմարտի 16, 1862(1862-03-16)[1]
ԾննդավայրԶունդերտ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[2]
Վախճանվել էմայիսի 17, 1941(1941-05-17)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԷրմելո, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունԼեյդենի համալսարան
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան
ՀայրԹեոդորուս վան Գոգ
ՄայրԱննա Կորնելիա Կառբենտուս
 Wil van Gogh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1862 թվականին։ Կյանքի սկզբնական շրջանում ապրել է Գրոտ-Զյունդերտների ընտանիքի հետ, խնամել հիվանդներին՝ լինելով բուժքույր։ 1880-ական թվականներին նամակագրություն է ունենում մեծ եղբոր՝ Վինսենթի հետ, ով ապրում էր Ֆրանսիայում։ Եղբոր մահից հետո՝ 1890 թվակականին, նա հիվանդանոցում աշխատանք է ստանում, որտեղ էլ կազմակերպում է «կանանց աշխատանքների ազգային ցուցահանդես» (1898)։ Ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունենում՝ բերելով 20 000 գուլդեն։ Այս միջոցներն ուղղվել են Նիդերլանդների կանանց կազմակերպությունների կարիքները հոգալուն։

Հոգեբուժարան խմբագրել

1902 թվականին Վիլին հոսպիտալացրին և շուտով ուղարկեցին Էրմելոյի հոգեբուժարան՝ թուլամտություն ախտորոշմամբ։ Կինը հոգեբուժարանում է մնացել մոտ 40 տարի և մահացել 1941 թվականի մայիսին՝ Նիդերլանդներում գերմանական բռնակալության ժամանակահատվածում։

Գրականություն խմբագրել

  • Anonymous (initialled "H.H.H." and "W.F.d.C.H.")։ Van Gogh, 's-Gravenhage, Nederland's Patriciaat 50, 1964, pp. 171–183
  • Berger, Renate: Willemina Jacoba van Gogh (1862–1941): "Du bist sehr tapfer, liebe Schwester", in: Schwestern berühmter Männer. Zwölf biographische Porträts, ed. Luise F. Pusch, Insel, Frankfurt am Main, 1985, pp. 453–485 ISBN 3-458-32496-8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 WeChangEd
  3. Nederland's Patriciaat 50, 1964, էջ 182
  4. «Biographical & historical context: The immediate family circle». Vincent van Gogh: The Letters. Van Gogh Museum.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլ վան Գոգ» հոդվածին։