Վիլնոյի բելառուսական թանգարան

Վիլնոյի բելառուսական թանգարան (բելառուս․՝ Беларускі музей у Вільні, ամբողջական անվանումը՝ Віленскі беларускі музей імя Івана Луцкевіча), Վիլնոյում (այժմ՝ Վիլնյուս, Լիտվա) գտնվող բելառուսական թանգարան, որը 1921-1945 թվականներին գործել է Բելառուսական գիտական ընկերության և Բելառուսական գիմնազիայի հետ միասին։

Վիլնոյի բելառուսական թանգարան
լեհ.՝ Muzeum Białoruskie w Wilnie
Տեսակթանգարան
Երկիր Բելառուս
ՏեղագրությունՎիլնյուս
ՎայրՎիլնյուս
Հիմնադրվել է1921
ՏնօրենԱնտոն Լուցկևիչ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Լուցկևիչ եղբայրները Ալեքսանդր Վլասովի հետ

Թանգարանը հիմնադրվել է 1921 թվականին և կոչվել է 1919 թվականին մահացած բելառուս մշակութային գործիչ Իվան Լուցկևիչի պատվին։ Սկզբնական ցուցանմուշները ձևավորվել են Իվան Լուցկևիչի անձնական հավաքածուից, որն ըստ կտակի՝ հատկացվել է թանգարանին։ Հետագա տարիներին դրանք համալրվել են նոր ցուցանմուշներով։ Ընդհանուր առմամբ թանգարանում գործել են հինգ ցուցահանդեսային դահլիճներ, որտեղ ցուցադրվել են հնագիտական, դրամագիտական, (մետաղադրամներ, մեդալներ և շքանշաններ) ցուցանմուշներ, հնաոճ հագուստ, հնագույն զենքեր, ձեռագրեր և գրքեր, սրբապատկերներ, նկարներ, երաժշտական գործիքներ, փորագրություններ և այլն։ 1941 թվականի գույքագրման համաձայն թանգարանում հաշվառված էր 13450 միավոր պահպանվող ցուցանմուշ, իսկ գրադարանում կար 14 հազար ձեռագիր և հնատիպ գրքեր, որոնց թվում, մասնավորապես, 1517 թվականի Ֆրանցիսկ Սկորիոնի Պրահայի աստվածաշնչի մի մասը, 1588 թվականի Լիտվական Մեծ դքսության օրենքների ժողովածուն, 14-րդ դարի Նովոգրուդոկի ավետարանը, արաբերենի առաջին քերականությունը` Ալ-Կիտաբը, բելառուսերեն տպագրված գրքեր և այլ հազվագյուտ հրատարակություններ։ Հիմնադրման օրվանից մինչև 1939 թվականը թանգարանի տնօրեն է աշխատել Իվան Լուցկևիչի եղբայրը՝ Անտոն Լուցկևիչը, որը 1939 թվականին ենթարկվել է ռեպրեսիայի և մահացել 1942 թվականին։

Թանգարանը լուծարվել է 1944 թվականի վերջին, 1945 թվականի սկզբին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պահպանված ցուցանմուշները համատեղ ստեղծված հանձնաժողովի միջոցով բաժանվել են Լիտվական ԽՍՀ-ի և Բելառուսական ԽՍՀ-ի միջև։ Քանի որ Բելոռուսիայի կողմի հանձնաժողովի անդամներն այդ երկրի հետ կապ չունեցող անձնավորություններ էին, ցուցանմուշների զգալի մասը մնաց Վիլնյուսում կամ տեղափոխվեց Մոսկվա։ 2001 թվականին Վիլնյուսում որոշեցին վերականգնել Իվան Լուցկևիչի անվան թանգարանը։ Այդ նպատակով ստեղծվեց «Իվան Լուցկևիչի անվան Վիլենյան բելառուսական թանգարան» հասարակական կազմակերպությունը և սկսեցին թանգարանային ցուցանմուշների հավաքագրումը[1]։ Միայն 2010 թվականին Լիտվայի մշակույթի նախարար Արունաս Գելունասի Բելառուս այցելությունից հետո նա խոստացավ անձամբ զբաղվել «Իվան Լուցկևիչի անվան Վիլենյան բելառուսական պատմա-ժողովրդագրական թանգարանի» վերականգնման խնդիրներով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել