Վիլի (սկանդինավյան դիցաբանություն)

Վիլի[1] (Wille[2]) (սկանդինավյան միֆ)- սկանդինավյան դիցաբանության մեջ առաջին ասերից (աստված) մեկը, որը եղել է Օդինի և Վեի եղբայրը։ Ըստ դիցաբանության, նրանք միասին ստեղծել են երկիրը։

Վիլի
Տեսակականդինավյան աստված
Սեռարական
Երևի համընկնում էHœnir?
ԱնդամակցությունԱսեր
ՀայրԲյոր
ՄայրԲեստլա
Քույր/ԵղբայրՕդին և Ve?
 Vili and Vé Վիքիպահեստում

Համաձայն սկանդինավյան դիցաբանության, այն ժամանակ երբ չի եղել ո՛չ մարդ, ո՛չ աստված, ծնվել է մի հսկա Իմիր անունով, նրա հետ միասին ծնվել է նաև մի կով՝ Աուդումլա անունով։ Նրա կաթը այնքան էր, որ հերիքում էր նույնիսկ Իմիրին, բայց Աուդումելեն չգիտեր ինչով սնվել, այդ պատճառով նա սկսեց լիզել աղի քարերը և երրորդ օրվա ավարտին լիզելով նա ստեղծեց նոր կենդանի էակ` Բուրի անունով, ինչը նշանակում է ծնող։ Բուրին հետագայում դարձավ բոլոր ասերի նախնին, այսինքն նրանց ծնողը[3] : Բուրին ծնեց տղա, որի անունը դրեց Բյոր, այսինքն՝ ծնված։ Ըստ դիցաբանության Բյորը հետագայում կնության վերցրեց հսկայի աղջկան և նրանք ունեցան երեք երեխա՝ Օդինը, Վեն և Վիլին։

Երկրի ստեղծում խմբագրել

Շատ իրադարձություններ է տեղի ունեցել եղբայր աստվածների հետ, մի անգամ նրանք նույնիսկ կռիվ են սկսում հսկա Իմիրի հետ, որտեղ և հաղթում են։

Եղբայրները Իմիրի անշնչացած մարմինը գցեցին տիեզերական անդունդը և նրանից պատրաստեցին երկիրը[4]։ Արյունը նրանք օգտագործեցին որպես լիճ, գետ, ծով։ Իմիրի ոսկրերը դարձան սարեր, իսկ ոսկրերի բեկորները և ատամները դարձան ժայռեր և գլաքարերը։ Իմիրի գանգը ասերի համար ծառայեց որպես երկրի երկնակամար, իսկ ուղեղը նրանք շպրտեցին օդը և այն օդում վերածվեց ամպերի, ահա թե ինչու են այդքան նենգ, սև ու խավար ամպերը, անընդհատ սպառնացող փոթորկով ու կարկտով։ Հետո աստվածները վերցրեցին կայծերը, որոնք թռչում էին շրջակայքում և պոկվել էին Մուսպելլյայից և միացրեցին երկնքին։ Այդպես, ստեղծվեցին անշարժ աստղերը, իսկ մնացած կայծերին ասերը թույլ տվեցին թռչել ազատ, բայց յուրաքանչյուրի համար տեղ և ճանապարհ կառուցեցին։ Իմիրայի դին դարձավ երկիր,արյունը՝ ծով, ոսկրերը՝ սարեր, գանգը՝ երկինք, իսկ մազերը՝ անտառներ։ Այսպես, ստեղծվեց Միդգարդը, մարդկանց համար, ստեղծված աստվածների բարիքով։

Այսպես եղբայրները ստեղծեցին Միդգարդը, բայց այն բնակեցված չէր։

Մարդկանց ստեղծումը խմբագրել

 

Մի անգամ եղբայրները քայլում էին իրենց ստեղծած երկրի ափով և տեսան երկու ծառ, և մտածեցին, թե ինչ կլինի, եթե նրանց կյանք տան։ Վերցրեցին եղբայրները ծառերը և նրանցից ստեղծեցին մարդուն։ Օդինը, որը ավագ եղբայրն էր, տվեց նրանց հոգի և կյանք, Վիլին տվեց բանականություն և շարժում, իսկ Վեն, նրանց տվեց խոսելու, տեսնելու և լսելու ունակություն։ Տղամարդուն տվեցին Ասկ անունը, այսինքն՝ հացենի, իսկ կնոջը՝ Էմբլա անունը, այսինքն՝ ուռենի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. So zum Beispiel noch Arnulf Krause: Die Götter- und Heldenlieder der Älteren Edda. Philipp Reclam jun. Verlag, Stuttgart 2004, ISBN 978-3-15050-047-7 und René L. M. Derolez: Götter und Mythen der Germanen. Verlag Suchier & Englisch, Wiesbaden 1974 (Originaltitel De Godsdienst der Germanen. Erscheinungsjahr 1959, übersetzt von Julie von Wattenwyl), S. 72, 110, 284
  2. Jan de Vries: Altgermanische Religionsgeschichte. 2. Auflage, 1957, § 517
  3. Snorri Sturluson: Prosa-Edda, Gylfaginning. Kapitel 6 (Zitation der Prosa-Edda nach Arnulf Krause: Die Edda des Snorri Sturluson. Philipp Reclam jun. Verlag, Stuttgart 1997, ISBN 978-3-15000-782-2)
  4. Snorri Sturluson: Prosa-Edda, Gylfaginning. Kapitel 7 f.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլի (սկանդինավյան դիցաբանություն)» հոդվածին։