Վան Սին (չինարեն՝ 王兴, փետրվարի 18, 1979(1979-02-18), Longyan, Ֆուցզյան, Չինաստան), չինացի գործարար համացանցի և սոցիալական ցանցերի բնագավառում, միլիարդատեր, «Meituan Dianping» ընկերության գործադիր տնօրենը[1]։ Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, որի կարողությունը գնահատվում է 4․1 միլիարդ դոլար 2019 թվականի հունվարի տվյալներով[2]։

Վան Սին
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1979(1979-02-18) (45 տարեկան)
ԾննդավայրLongyan, Ֆուցզյան, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Կրոնբուդդայականություն
ԿրթությունՑինխուա համալսարան և Դելավերի համալսարան
Մասնագիտությունգլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրMeituan?
 Wang Xing Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1979 թվականին փետրվարի 18-ին Չինաստանի Լունյան կոմսությունում։ 2001 թվականին ավարտել է Ցինխուայի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան[2]։ 2003 թվականին Դելավերսկի համալսարանում ուսումնասիրել է ինֆորմատիկա, ստացել մագիստրոսի դիպլոմ և վերադարձել Չինաստան դոկտորական ընդունվելու համար։

Իր ձեռնարկատիրական գործունեության սկզբում նա զբաղվել է չինացի օգտատերերի համար ամենատարածված ամերիկյան սոցիալական ցանցերի կլոնավորմամբ՝ հասնելով նմանության բարձր աստիճանի։

2005 թվականին Վան Սինը ուրիշ ձեռնարկատերերի հետ հիմնադրել է «Սյաոնեյ» զանգվածային սոցիալական ցանցը, որը հետագայում հայտնի է դարձել «Renren» անունով։ Ցանցն ունի Ֆեյսբուքի նման ինտերֆեյս[3][4]։

2007 թվականին Վան Սինը հիմնադրել է «Ֆանյֆոու» ընկերությունը, որը Թվիթթերը պատճենող միկրոբլոգային ցանց է։ Ավելի ուշ նա հեռացել է ամերիկյան համակարգերի կլոնավորումից և զբաղվում էր սեփական նորարարություններով։ 2010 թվականին նա հիմնադրել է «Մեյտուան» ցանցը, որը նախատեսված էր ապրանքների և ծառայությունների պատվերների և առաքումների զանգվածային կազմակերպման համար։ Ցանցը մեծ ճանաչում է ձեռք բերել հատկապես մանրածախ առևտրի, ռեստորաններում ուտելիք պատվիրելու, ապրանքների պատվերների և այլ ծառայությունների համար։ Ցանցում վճարումն անմիջապես կատարվում էր բջջային հեռախոսների և QR-կոդերի միջոցով։ Վճարման համար ընդունվում էին նաև շատ փոքր գումարներ՝ մեկ յուանից պակաս[5]։

Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ Վան Սինը Չինաստանի ամենաազդեցիկ տնտեսագետների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Browning, Jonathan; Chen, Lulu Yilun (2015 թ․ հոկտեմբերի 7). «China's Meituan Agrees to $15 Billion Dianping Merger». Bloomberg.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին. {{cite news}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 «Forbes profile: Wang Xing». Forbes. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  3. «Official Website». Oak Pacific. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. «校内网开通手机版本--北方网». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
  5. Meituan-Dianping. «Meituan-Dianping Taps into B&B Market With the Launch of Its Hazelnut B&B App». www.prnewswire.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.