Վաղենտինոս (Հռոմի պապ)

Հռոմի պապ


Վաղենտինոս (Հռոմի պապ) (լատին․՝ Valentinus PP., իտալ.՝ Valentino Leoni, լատին․՝ Valentinus Leonus, մոտ 780, Հռոմ, Պապական մարզ - հոկտեմբերի 10, 827[1], Հռոմ, Պապական մարզ), եղել է Հռոմի պապ սեպտեմբերի 1-ից, որոշ աղբյուրներում` 827 թվականիի օգոստոսի 31-ից հոկտեմբերի 10-ը։

Վաղենտինոս
լատին․՝ Valentinus
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ մոտ 780
Հռոմ, Պապական մարզ
Մահ հոկտեմբերի 10, 827[1]
Հռոմ, Պապական մարզ
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հռոմում` Լիա լեռան տարածքում` Լեոնի ազնիվ ընտանիքում[2]։ Նրա հայրը Լեոնե Լեոնին էր (լատին․՝ Leontius, իտալ.՝ Leonzio Leoni): Ցուցադրելով վաղ սովորելու ունակությունը, նա տեղափոխվեց դպրոցից Լատերանի պալատ և, ըստ Լիբեր Պոնտիֆիկալի, նշանակվել է սարկավագ Հռոմի Պասքալիս I-ի կողմից[3]։ Նա նաև դարձավ Պասկալայ I Պապի Եվգենե II-ի իրավահաջորդը, նույնիսկ խոսակցություններ էին եղել, որ Վաղենտինոսը Եվգենի II-ի որդին է։ Նույնիսկ լուրեր էին պտտվում, որ Վաղենտինոսն ու Եվգենի II-ը ներգրավված էին անօրինական հարաբերությունների մեջ[4]։ Հռոմեական հոգևորականությունը, ազնվականությունը և ժողովուրդը կարծում էին, որ Վալենտիանոսը առաքելական աթոռի ամենաարժանի թեկնածուն է։ Նրանք նրան Սանտա Մարիա Մաջորե բազիլիկից տեղափոխեցին Լաթերիանի պալատ՝ անտեսելով նրա բողոքը[5]։ Հաջորդ կիրակի, Վաղենտինոսը պաշտոնապես հաստատվեց Հռոմի եպիսկոպոս՝ Սուրբ Պետրոսի տաճարում։ Ընտրությունների ժամանակ ներկա կայսերական ներկայացուցիչ չկար, և Վաղենտինոսը հնարավորություն չուներ իր ընտրությունը համաձայնեցնելու կայսեր հետ։ Ընդամենը հինգ շաբաթ անց՝ հոկտեմբերի 10-ին, 827-ին, Վաղենտինոսը մահացավ[6][7]։

Վաղենտինոսի ընտրությունը՝ Հռոմի Պապի ընտրություններում, հռոմեական ազնվականության ազդեցության ամրապնդման ևս մեկ նշան էր։ Սա, չնայած այն հանգամանքին, որ 769 թվականին Լաթերեն խորհուրդը հաստատեց, որ Հռոմի Պապի ընտրությունը պետք է լինի հռոմեական հոգևորականության իրավունքը, իսկ ազնվականությունը կարող է հարգել միայն ընտրված Հռոմի Պապին։ Աշխարհիկ մարդկանց աստիճանաբար ներխուժումը պապերի ընտրություններում իր բարձրակետին հասավ X դարում, երբ պապականությունը խաղալիք դարձավ հռոմեական ազնվականության ձեռքին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 autori vari Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
  2. Mann, pgs. 183—184
  3. Mann, pg. 184
  4. DeCormenin, pgs. 217—218
  5. Mann, pgs. 184—185
  6. Mann, pgs. 185—186
  7. DeCormenin, pg. 218
  8. Mann, pg. 185

Գրականություն խմբագրել

  • Mann, Horace K., The Lives of the Popes in the Early Middle Ages, Vol. II: The Popes During the Carolingian Empire, 795—858 (1906)
  • DeCormenin, Louis Marie; Gihon, James L., A Complete History of the Popes of Rome, from Saint Peter, the First Bishop to Pius the Ninth (1857)
  • (անգլերեն) R. Krautheimer, Rome. Profile of a city, 312–1308, Princeton University Press, Princeton, 1980 ;
  • F. Marazzi,

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղենտինոս (Հռոմի պապ)» հոդվածին։