Վահրամ Սահակյան
հայ գրող, դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահրամ Արամայիսի Սահակյան (սեպտեմբերի 22, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2016)։
Վահրամ Սահակյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, գրող, բանաստեղծ, թատերագետ և արձակագիր |
Ծնողներ | հայր՝ Արամայիս Սահակյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | vahramsahakyan.com |
Vahram Sahakian Վիքիպահեստում |
Ստեղծագործությունն ու հայացքները խմբագրել
Վահրամ Սահակյանը 1988 թվականին Վարդան Պետրոսյանի հետ ստեղծել է Երիտասարդ Ոզնիներ թատրոնը, որը, այնուհետև վերանվանվելով «Ոզնիներ», առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր։ Բազում հոդվածների, էսեների, վեպերի, պիեսների և տեսաֆիլմերի հեղինակ է։ Սահակյանի գրականությունը աչքի է ընկնում բառապաշարի ազատ գործածմամբ՝ ընդհուպ մինչև փողոցային հայհոյանքների կիրառում, ցինիզմով, և տրագիկոմեդիայի ժանրի տարրերով։
Գրքեր խմբագրել
- «Սև աչքեր, ճերմակ սփռոց» 2002 թ., Վերատպագրվել է մի քանի անգամ։
- «Թերիները»՝ էսսեների և հոդվածների շարք 2005 թ.
- «Հավերժ կախաղան» 2009 թ.
- «Ես իմ անկյունից» (բանաստեղծություններ) 2014 թ.
- «Վարձու ինքնասպաններ» (վեպ) 2014 թ.
- «Անունդ մուսա» (բանաստեղծություններ) 2015 թ.
- «Ատյան Ողբերգության» (վեպ) 2019 թ.
Պիեսներ խմբագրել
- «Անմարդկային կատակերգություն» 2021 թ
- «Միստերիա Հիստերիա» ներկայացում դուետ 2019 թ.
- «Մի Վահրամի թատրոն» մենաներկայացում 2017 թ.
- «Մեա կուլպա 2» 2017 թ.
- «Ժանգոտ բանալին» 2008 թ.
- «Երկու ընկեր, չհաշված կյանքը» 2006 թ.
- «Ինչու է աղմկում քաղաքը» 2003 թ.
- «Մեա, Կուլպա՝ Իմ մեղքը» 2002 թ.
- «Բարև, ես մնում եմ» 2000 թ.
- «Ծերունին և սովը» 1999 թ.
- «Խաթաբալադա» (1996 թ.)
- «Մեկ անգամ Հայաստանում» 1991 թ.
- «Նույն ինքը՝ Պեպոն» 1990 թ.
- «Ոզնիները եթերում» 1988 թ. (Վարդան Պետրոսյանի հետ)
Տեսաֆիլմեր խմբագրել
- «Հայի տականքը», 2020 թ.
- «Անիմաստ ֆիլմ» 2007 թ.
- «Պիրատի մահը» 2006 թ.
- «Վարդանը և Մարգարիտան» 2005 թ.
- «Անկախ, զամբախ կատակներ-2» 2003 թ.
- «Գցողների աշխարհում» 2002 թ.
- «Անկախ, զամբախ կատակներ» 2000 թ.
- «Մեր վերջը» (1998 թ.)
- «Ամենավերջին տանգոն Փարիզում-2» 1998 թ. (Վարդան Պետրոսյանի հետ)
- «Օդում, ջրում և ցամաքում» 1995 թ.
- «Ամեն ձև» 1993 թ. (Դեր. Վարդան Պետրոսյան, Մարինե Գաբրիելյան, Վահրամ Սահակյան)
- «Ամենավերջին տանգոն Փարիզում» 1993 թ. (Վարդան Պետրոսյանի հետ)
- «Մեկ անգամ Երևանում» 1991 թ.
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Սահակյան» հոդվածին։ |