Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան։ Բացվել է 2001 թվականի մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան 43-րդ տարելիցի օրը։ Գտնվում է ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում։

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԱրարատ
ՎայրԱրարատ
ՀասցեԳարեգին Նժդեհի փողոց 7, գյուղ Արարատ, Արարատի մարզ, ՀՀ
Հիմնադրվել է2001
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

ՀՀ կառավարությունը 2000 թվականին որոշում է կայացրել Հայաստանի ազգային հերոս, հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ստեղծելու մասին[1]։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանում ամփոփված է Վազգեն Սարգսյան գրողի, զինվորի, սպարապետի, պետական գործչի կյանքն ու կենսագրությունը ներկայացնող պատմությունը։

Տուն-թանգարանի բակում տեղադրված է սպարապետի կիսանդրին (քանդակագործ` Կամսար Ղազարյան)։

Միջոցառումներ խմբագրել

Սպարապետի ծննդյան օրը մարտի 5-ին թանգարանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ[2]։

Հասցե խմբագրել

Թանգարանը գտնվում է Արարատի մարզի Արարատ գյուղում, Գարեգին Նժդեհի փողոցի 7 հասցեում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արարատում բացվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը
  2. «Ուսանողները Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը կայցելեն նրա տուն-թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել