Ստամբուլի ասիական ափ (հայտնի է նաև Անատոլիական ափ անվամբ), Ստամբուլի ասիական հատվածում գտնվող շրջանների և թաղամասերի հավաքական անվանումը։ Հայտնի չէ, թե անվանումն առաջին անգամ կոնկրեը երբ է կիրառվել, սակայն հայտնի է, որ կիրառվել է Օսմանյան ժամանակաշրջանից սկսած։ Ստամբուլի ասիական ափի հյուսիսային ափագծում են գտնվում Շիլե և Բեյքոզ շրջանները։ Բեյքոզից հարավ գտնվում են Թուզլա, Փենդիք, Քարթալ, Մալթեփե, Քադըքյոյ շրջանները։

Ստամբուլի քարտեզը։ Աջ մասում գտնվում է քաղաքի ասիական կամ անատոլիական հատվածը։
Բոսֆորի ընդհանուր համայնապատկերը Սարայբուրնու պատմական թաղամասից։ Կենտրոնում Բոսֆորի կամուրջն է, ձախում՝ քաղաքի եվրոպական հատվածը, իսկ աջում՝ ասիականը (փետրվար, 2013 թվական)։)
Բոսֆորի ընդհանուր տեսարանը քաղաքի Քյուչուքսյու թաղամասից։ Կենտրոնում գտնվում է Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջը, ձախում՝ քաղաքի եվրոպական հատվածը, իսկ աջում՝ ասիականը (փետրվար, 2013 թվական)։

Յուսքյուդար և Բեյքոզ շրջանների ափերը ողողվում են Բոսֆորի նեղուցի ջրերով։ Ներքին շրջաններ են համարվում Սուլթանբեյլին, Յումրանիյեն, Սանջաքթեփեն, Աթաշեհիրը և Չեքմեքյոյը[1]։ Վերջին երեքը համարվում են նորակառույց շրջաններ։

Մինչև 1973 թվականը Ստամբուլի ասիական հատվածը, որը հիմնական շրջաններից կտրված լինելով, կենսունակ չէր, սկսեց ավելի զարգանալ, երբ կառուցվեց Բոսֆորի կամուրջը։

Ստամբուլի բնակչության մեկ երրորդը բնակվում է քաղաքի ասիական հատվածում։ Այն առավել կանաչապատ և նվազ բանուկ, քան քաղաքի եվրոպական հատվածը։

Ստամբուլի ասիական հատվածում գտնվող շրջանների ցանկ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. SuperGezginler (2018 թ․ սեպտեմբերի 29). «İstanbul Anadolu Yakası Gezilecek Yerler». Süper Gezginler (թուրքերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել