Սպանդանոց կամ սպանդատուն, վայր, որտեղ գյուղատնտեսական կենդանիներին ենթարկում են սպանդի՝ որպես արդյունք՝ նրանցից ստանալով միս և սպառողական այլ մթերքներ (կաշի, բուրդ, եղջյուրներ, սմբակներ և այլն)։ Սպանդանոցներում սպանդի ենթարկվում են հետևյալ հիմնական գյուղատնտեսական կենդանիների խմբերը՝ խոշոր և մանր եղջերավորներ, խոզեր, ձիեր, ինչպես նաև՝ հավեր, ճագարներ, սագեր ու հնդկահավեր։

Սպանդանոցի աշխատողը սպանդի ենթակա լիատարիք կովի հետ

Ըստ վիճակագրական տվյալների՝ կենդանիների 45-50%-ը վերածվում է ուտելի արտադրանքի (մսի)։ Մսային մթերատվությունն իր հերթին պայմանավորված է լինում անասունների օրգանիզմում մկանային, ճարպային և ոսկրային հյուսվածքների առաջացման օրինաչափություններով։

Սպանդի ենթարկելու դրդապատճառները խմբագրել

Կենդանիները կարող են ենթարկվել մորթի տարբեր պատճառներով։ Կենդանիների այսպես կոչված՝ կյանքի և օգտագործման տևողությունը կարող է կախված լինել նրանց տեսակից ու ցեղային առանձնահատկություններից, անհատական մթերատու ու տոհմային հատկություններից։ Ծերանալիս կենդանիների մթերատվությունը և այլ տնտեսական օգտակար հատկությունները պակասում են, կենդանիների օգտագործումը դառնում է անշահավետ, և նրանց խոտանում են։ Ուստի կարելի է եզրակացնել, որ կենդանիների օգտագործման ժամկետը զգալիորեն կարճ է նրանց կյանքի կենդանաբանական տևողությունից։

Աղբյուրներ խմբագրել

  • «Անասնաբուծություն», Երևան, «Լույս» հրատարակչություն, 1983

Արտաքին հղումներ խմբագրել