Սովորական ոսպնուկ (լատին․՝ Carpodacus erythrinus), սերինոսների ընտանիքի թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, տարածված։

Սովորական ոսպնուկ
Սովորական ոսպնուկի արուն
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Կորիզավորներ
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Իսկական
բազմաբջիջներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Վերնադաս Չորքոտանիներ
Դաս Թռչուններ
Ենթադաս Նորածնոտայիններ
Կարգ Ճնճղուկակերպեր
Ենթակարգ Երգեցիկ
ճնճղուկանմաններ
Ինֆրակարգ Passerida
Վերնաընտանիք Passeroidea
Ընտանիք Սերինոսայիններ
Ենթաընտանիք Կարմրակատարներ
Ցեղ Ոսպնուկներ
Տեսակ Սովորական ոսպնուկ
Լատիներեն անվանում
Carpodacus erythrinus
(Pallas, 1770)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179199
NCBI 175930
EOL 919948

Carpodacus erythrinus
Carpodacus erythrinus

Արտաքին կառուցվածք խմբագրել

Ճնճղուկի չափ է։ Արուների մոտ մեջքը, թևերն ու պոչը կարմրավուն շագանակագույն են, գլուխն ու կուրծքը՝ վառ կարմիր, փորիկը վարդագույն երանգ ունի։ Էգերն ու երիտասարդ թռչունները դարչնագորշավուն են, մեջքը փորիկից ավելի մուգ է։

Մարմնի երկարությունը 14,5-15 սմ է, թևերի բացվածքը՝ 24-26,5 սմ, կենդանի զանգվածը՝ 19-26 գ։ Կտուցը հաստ է, մոխրագույն։ Արուն կարմիրից դեղնադարչնագույն է։ Արուների երգը նման է հաճախակի կրկնվող սուլոցների։ Բնակվում է կիսաանապատներից մինչև մերձալպյան գոտի (բաց դաշտերում), գարնան չուի ընթացքում՝ քաղաքներում՝ ծառերի վրա։

Տարածվածություն խմբագրել

Բնակալում է Եվրասիայի անտառային գոտում։ Ձմեռում է Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում։

Կենսակերպ խմբագրել

Բնակում է թփուտներով բաց տարածությունները, թավուտները, անտառեզրերը, գետափերը։ Նախընտրում է խիտ մացառուտներ։ Թաքնվում է խիտ տերևների մեջ, այդ պատճառով շատ հազվադեպ է աչքի ընկնում, չնայած, իրեն հաճախ մատնում է մեղեդիական սուլոցով։

Սննդառություն խմբագրել

Սնվում է խոտաբույսերի սերմերով, հատապտուղներով, միջատներով, այլ մանր անողնաշարավորներով։

Չու խմբագրել

Աշնանային չուն՝ օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին։ Գարնանային վերադարձը՝ մայիսի կեսերից՝ արուների մեծ երամներով։

Բնադրում խմբագրել

Բույն դնում է թփուտներում 2 - 2,5 մ բարձրության վրա։ Արուները, թփուտների ծայրին թառած, աչքի են ընկնում իրենց երգով, արնակարմիր գլխով ու կրծքով։ Բույնը թասաձև է, բավականին խիտ։ Թուխս է նստում լոկ էգը։ Արուն կերակրում է էգին և ճուտիկներին։ Դնում է 22 մմ տրամագծով, երկնագույն՝ դարչնամանուշակագույն պտերով 3-6 (5-8) ձու։ Թխսակալում է էգը՝ 12-13 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 11-14-րդ օրը։

Հատուկ պահպանություն խմբագրել

Հաջողությամբ ընտելանում է անազատ պայմաններին։ Որպես երգեցիկ տեսակ՝ գեղագիտական, ճանաչողական, գիտական արժեք է ներկայացնում և կարիք ունի անհատ, պաշտպանության։ Օգտակար է, մոլախոտերի ու միջատների թվաքանակի կենսաբանական կարգավորիչ է։ Վերջին 10-15 տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է տեսակի թվաքանակի աննախադեպ անկում։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ոսպնուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ոսպնուկ» հոդվածին։