Ոսպնուկներ
Ոսպնուկներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Carpodacus
Kaup, 1829
| ||||||||||
|
Ոսպնուկներ (անգլ.՝ Carpodacus), ճնճղուկազգիների կարգի, սերինոսազգիների ընտանիքի թռչունների սեռ։
ՆկարագրությունԽմբագրել
Մարմնի երկարությունը մինչև 22 սմ է։ Արուների գունավորումը վարդագույն-կարմիր է, էգերինը՝ գորշ մոխրագույն։ Հայտնի է ոսպնուկների մոտ 22 տեսակ՝ տարածված գյխավորապես Կենտրոնական Ասիայում։ Ապրում են թփուտներում և անտառի բացատներում։ Դնում են 3-6 ձու, թխսում (միայն էգը) 13-14 օր։ Սնվում են սերմերով, հատապտուղներով, երբեմն՝ միջատներով։ Հայաստանում հանդիպում է սովորական չվող ոսպնուկեր հատկապես հյուսիսային շրջանների անտառների բացատներում, թփուտներով հարուստ լեռնային տափաստաններում և հացահատիկի ցանքատարածություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 639)։ |