Սյորվոգսվաթն կամ Լայթիսվաթն (ֆար.՝ Sørvágsvatn / Leitisvatn), լիճ Ֆարերյան կղզիների Վագար կղզու վրա։ Օվկիանոսի և լճի հայելու մակարդակների զգալի տարբերության պատճառով, զբոսաշրջիկների կողմից ստացել է «լիճ օվկիանոսի վրա» ոչ պաշտոնական անունը։ Լճի ջուրը թափվում է օվկիանոս ուղղաձիգ ժայռերի վրայով, ձևավորելով Բյոսդելաֆոսուր ջրվեժը։ Սակայն այն դժվար է տեսնել, քանի որ թաքնված է ափամերձ ժայռերի մեջ։

Սյորվոգսվաթն լիճ

Սյորվոգսվաթն լիճը
Координаты: неизвестный формат аргумента
Категория:Страницы с некорректными тегами координат
Կոորդինատներ
Տեղագրություն Ֆարերյան կղզիներ
Դանիա Դանիա
Երկարություն 6 կմ
Լայնություն 0.8 կմ
Ավազանի մակերեսը 3.56 կմ²
Ամենամեծ խորությունը 59 մ
Սկիզբ առնող գետերը Բյոսդելաոա գետ

Աշխարհագրություն խմբագրել

 
Բյոսդելաֆոսուր
 
Դիրքը Վոար կղզու վրա

Սյորվոգսվաթն լիճը գտնվում է Վագար կղզու վրա, ձգվելով 6 կիլոմետր հյուսիսից հարավ։ Լճի խորությունը 59 մետր է, այն ամենախորն է կղզու վրա, ամենալայն հատվածը կազմում է 800 մետր։ Հայելու մակերեսը կազմում է 3,56 կմ², որը գրեթե երեք անգամ մեծ է նույն կղզու վրա գտնվող, մեծությամբ երկրորդը համարվող, Ֆյադլավաթն լճից։ Հարավից լիճը թափվում է Բյոսդելաոա գետ, այնուհետև Բյոսդելաֆոսուր ջրվեժով 32 մետր բարձրությունից թփվում է Ատլանտյան օվկիանոս[1]։ Հյուսիսից հակառակ ափին է գտնվում Վանթսոյրար քաղաքը, որտեղ էլ գտնվում է կղզու միակ ավազոտ լողափը։

Պատմություն խմբագրել

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆարերյան կղզիները զավթել էին բրիտանացիները, և լիճը ծառայում էր, որպես օդանավակայան հիդրոինքնաթիռների համար։ Լճի արևմտյան ափին է կառուցվել Վագար օդանավակայանը։

Անուն խմբագրել

Տեղացիների մեջ կա տարաձայնություն կապված լճի անվան հետ։ Լճի արևմուտյան մասում նրան անվանում են Սյորվոգսվաթն, քանի որ գտնվում է ֆար.՝ Sørvágur բնակավայրի մոտ, արևելքում` Լայթիսվաթն ֆար.՝ leiti բնակավայրի անունով։ Չնայած նրան, որ լիճը ավելի մոտ է գտնվում ֆար.՝ Miðvágur բնակավայրին քան ֆար.՝ Sørvágur-ին, Սյորվոգսվաթն է կոչվում հավանաբար նրա համար, որ վերջինս ավելի վաղ է կառուցվել քան ֆար.՝ Miðvágur-ը։ Տեղացիները սովորաբար նրան անվանում են ֆար.՝ vatnið, որը նշանակում է պարզապես լիճ, տարաձայնության տեղիք չտալու համար։

Զբոսաշրջություն խմբագրել

Տեղացիների նախաձեռնությամբ 2005 թվականից կազմակերպվում են նավակներով Էքսկուրսիաներ[2]։ Կա նաև հնարավորություն ձկնորսության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Strutner, Suzy. «An Optical Illusion Makes Lake Sørvágsvatn Look Absolutely Trippy». Huffington Post. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  2. http://www.lakeside.fo/
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյորվոգսվաթն» հոդվածին։