Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեպտեմբեր (այլ կիրառումներ)

«Սեպտեմբեր» (անգլ.՝ September), կինոռեժիսոր Վուդի Ալլենի 1987 թվականին նկարահանված ֆիլմը։ Այն ռեժիսորի փոքրաթիվ դրամատիկ ստեղծագործություններից է։ Գլխավոր դերերում են Միա Ֆերոուն, Դենհոլմ Էլիոթը և Էլեյն Սթրիթչը։

Սեպտեմբեր
անգլ.՝ September
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2]
Թեմաանհաջող ընտանիք
Թվական1987 և մարտի 31, 1988[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն[1][2]
ՊրոդյուսերՌոբերտ Գրինհաթ
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն
ԴերակատարներՄիա Ֆերրոու[2][4], Սեմ Ուոթերսթոն[2][4], Դայան Ուիսթ[2][4], Դենհոլմ Էլիոթ[2][4], Էլեն Սթրիտչ[4], Ջեք Ուորդեն[2][4] և Ռոզմարի Մերֆի[4]
ՕպերատորԿառլո դի Պալմա
ՄոնտաժՍյուզան Է․ Մորս
Պատմվածքի վայրՎերմոնտ
ԿինոընկերությունOrion Pictures
Տևողություն79 րոպե և 80 րոպե

Սյուժե խմբագրել

Լեյնը որոշել էր ընկերների՝ Ստեֆանիի, Հովարդի ու Փիթերի հետ ամառն անցկացնել իր քաղաքամերձ տանը, որն իրեն թողել էր իր մայրը։ Արձակուրդի ընթացքում սիրային եռանկյունի է ստեղծվում. Հովարդը սիրահարվում է Լեյնին, ով անտարբեր չէր Փիթերի նկատմամբ։ Փիթերն էլ իր հերթին սիրում էր Ստեֆանիին, ով խուսափում էր նրա սիրային հետապնդումներից։ Ամռան վերջին երկու օրերն ամբողջությամբ փոխում են գլխավոր հերոսների կյանքը. Լեյնը լրջորեն վիճում է մոր հետ, ինչը ստիպում է նրան ևս մեկ անգամ վերապրել այն դաժան հիշողությունները, որոնց պատճառով ժամանակին ստիպված էր հոգեբուժական բուժում ստանալ։ Ստեֆանին ու Փիթերը սկսում են գաղտնի հանդիպել, բայց Լեյնը շուտով իմանում է ճշմարտությունը, ինչը ծանր հարված էր աղջկա համար։ Հովարդը խոստովանում է, որ սիրում է Լեյնին, բայց մերժում է ստանում։

Հետաքրքիր փաստեր ֆիլմի նկարահանման մասին խմբագրել

  • Ֆիլմի սցենարը գրելիս Վուդի Ալլենը ոգեշնչվել էր Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսից[5] և դերասանուհի Լանա Տերների կյանքի ողբերգական դեպքերից։ Նրա վրա ազդել էր նաև իր այդ ժամանակվա կնոջ՝ Միա Ֆերոուի քաղաքից դուրս գտնվող տունը Կոննեկտիկուտում՝ մռայլ, մեկուսացած, բուն քաղաքից բավականին հեռու։
  • Սկզբնական շրջանում Վուդի Ալլենը որոշել էր ֆիլմը նկարահանել Միա Ֆերոուի Կոնեկտիկուտում գտնվող տանը, նվազագույն ծախսերով ու լրիվ այլ դերասաններով։ Սակայն նկարահանման աշխատանքների սկսվելու ժամանակ Կոնեկտիկուտում խորը ձմեռ էր, ինչի պատճառով նկարահանումները տեղափոխվեցին հատուկ դեկորացիաներով ստեղծված ստուդիա։ Արդյունքում Ալլենը նկարահանեց ֆիլմի երկու տարբերակ, տարբեր դերասանական կազմերով, բայց նա միանգամայն հիասթափված էր երկու տարբերակից էլ։ Սկզբում որոշում է ֆիլմը նկարահանել երրորդ անգամ, բայց քանի որ արդեն նյարդային պոռթկման շեմին էր, իր մեջ ուժ չի գտնում երրորդ անգամ նկարահանելու համար և որոշում է զբաղվել արդեն նկարահանված երկու տարբերակների մոնտաժով։ «Սեպտեմբերը» Վուդի Ալլենի ֆիլմագրության ամենամեծ ֆինանսական անհաջողությունն արձանագրած ֆիլմն է, և չնայած հանդիսատեսի բավականին ջերմ ընդունելությանը, ռեժիսորն այն անձնական անհաջողություն է համարում։ Այնուամենայնիվ, նրան սցենարը բավականին դուր է գալիս և նա 2014 թվականին հայտարարել է, որ հնարավորության դեպքում ևս մեկ անգամ կնկարահանի ֆիլմը[6]։
  • Ի սկզբանե Փիթերի դերը խաղում էր Քրիստոֆեր Ուոքենը, բայց նկարահանման ընթացքում Ալլենը հասկացավ, որ նա բոլորովին չի համապատասխանում այդ դերին և նրա փոխարեն կանչեց Սեմ Շեպարդին։ Ալլենի կարծիքով վերջինս ևս չկարողացավ համապատասխանել դերին, ինչի պատճառով վերջապես հրավիրվեց Սեմ Ուոթերսոն, ում մենք տեսնում ենք ֆիլմի վերջնական տարբերակում։
  • Բացի այն, որ ֆիլմի սյուժեն իրենից ներկայացնում է Չեխովի պիեսի փոփոխված տարբերակը, այն նաև որոշ հղումներ է պարունակում Ինգմար Բերգմանի ինը տարի առաջ թողարկված «Աշնանային սոնատ» ֆիլմին։ Այսպես, Միա Ֆերոուն ֆիլմի տարբեր տեսարաններում այնպիսի սանրվածք ու ակնոցներ է կրում, ինչպիսիք կրում էր Բերգմանի ֆիլմում Լիվ Ուլմանի հերոսուհին։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Միա Ֆերոու Լեյն Լեյն
Դենհոլմ Էլիոթ Հովարդ Հովարդ
Սեմ Ուոթերսոն Փիթեր Փիթեր
Դայան Ուիսթ Ստեֆանի Ստեֆանի
Էլեյն Սթրիթչ Դիանա Դիանա
Ջեք Ուորդեն Լլոյդ Լլոյդ
Ռոզմարի Մարֆի տիկին Մեյսոն տիկին Մեյսոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0093940/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.filmaffinity.com/en/film262028.html
  3. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://www.imdb.com/title/tt0093940/fullcredits
  5. «Taking liberties with Chekhov». broadstreetreview.com.(անգլ.)
  6. «For Woody Allen, 60 Days Hath 'September'». The New York Times. 1987 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են