Սանդալ (լիճ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սանդալ[1] (կարել.՝ Sandaljärvi), լիճ Կորելյան Հանրապետության Կոնդոպոժսկի շրջանում։
Կոորդինատներ | ||
Երկիր | ՌԴ | |
Վարչատարածքային բաժանում | Կարելյան Հանրապետություն | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 62,6 մ | |
Ավազանի մակերեսը | 152 կմ² | |
Ծավալը | 1.8 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 169 կմ | |
Ամենամեծ խորությունը | 58 մ | |
Միջին խորությունը | 9,7 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 6620 կմ² | |
Թափվող գետերը | Տիվիդիյկա | |
Սկիզբ առնող գետերը | Տիվիդիյկա | |
Ընդհանուր տեղեկություններ խմբագրել
Սանդալը Լիճ գտնվում է Հարավային Կորելիայում Օնեժյան լճից (որի հետ միացած է ջրատարով) դեպի հյուսիս-արեւմուտք։
Ներկայումս իրենից ներկայացնում է Կոնդոպոժյան հէկ-ի էներգետիկ ջրամբար։ 1928 և 1936 թվականներին կառուցված 2 ամբարտակների շնորհիվ լճում ջրի մակարդակը բարձրացել է 1.5-2 մետրով, իսկ բնական ջրի հոսանքը խախտվել է։
Լճի վրա կան բազմաթիվ կղզիներ, ընդհանուր հաշվվում է շուրջ 79 կղզի։ Լիճը թափվող ամենամեծ գետը Տիվիդիյկան է, համաեմատաբար ավելի փոքր են Յագուլկան, Նուրմեժան և Կովկոյը։
Ափերը հյուսիսում և արևելքում բարձր են, իսկ հարավում և արևմուտքում՝ ցածր։
Նստվածքները մնացորդները ներկայացված են կրով, ավազով և տարբեր քարերով։
Լճում բնակվում են սաղմոն, իշխան, սիգ, տեգ, սաղմոնիկ և բաում այլ ձկնատեսակներ։
Պատմություն խմբագրել
XX դարում լճում եղել է ակտիվ նավագնացություն։ Մինչ հեղափոխությունը լճում գործել է բեռնատար շոգենավ, որը պատկանում էր ինժեներ Մ. Ա. Տոկառսկուն։ 1920-ական թվականներին լճի վրա սկսում են գործել ուղևորափոխադրումներ շարժիչային նավակներով, որոնք մարդկանց հասցնում էին Կիվաչ։ 1926 թվականին բացվում է «Շիպովկա» Կոնդոպոգա-Սապոխա ուղևորափոխադրումների գիծը[2]։ Նույն ժամանակ գործում էին նաև երկու մարդատար շարժիչաային նավակներ, որոնք նույպես զբաղվում էին ուղևորափոխադրումներով, բայց արդեն մտնելով Տավայգառու և Եռշի[3]։
Հետպատերազմյան ժամանակ, 1947 թվականից 1951թվականը ուղևորափոխադրումները Կոնդոպոգա— Գայմայե — Եռշի — Տիվիդիյա գծով իրականացնում է Կորելյայի և Ֆիննական ԽՍՀ-ի գեետերի և լճերի տրանսպորատային յուրացման վարչության համար 738 շարժիչային նավակը։ 1951 թվականից մարդատար գծերի աշխատել է "Սանդալ"մոտոռանավակը, 1954 թվական — "Տիվիդիյա", 1957 թ. — շարժիչային նավակ № 6. 1958 թվական—Բելամորո-Օնեժյան շոգեքարշությունը 1958 թվականի կառուցված "Судак" մոտոռանավակով։ 1964 թվականին լճի տարածում հայտնվում է նոր М-172 տեսակի "Մոսկվիչ" շոգենավը։ Նա աշխատել է Կոնդոպոգա- կղզի Լիչնի-Տիվիդիյա- Եռշի-Կոնդոպոգա գծում, ինչպես նաեւ իրականացրել է տուրիստական չվերթները Կոնդոպոգի բնակիչների համար։ 1980-ական թվականների սկբին գծի վրա աշխատել է մի փոքր "Զարյա" նախագծի շոգենավ։ 1984-ին բացվել է արագընթաց գիծ Կոնդոպոգա — Նիգոստռով — Եռշի — կղզի Լիչնի ուղությանբ Զարյա-366Р տեսակի նավի վրա։ Ուղևորափոխադրումները Սանդալ լճի վրա ավարտվել են 1997 թվականին[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 410. — 210 000 экз.
- ↑ Красная Карелия1926. 3 августа, 17 августа
- ↑ Красная Карелия. 1926. 12 августа, 28 сентября.
- ↑ «Карпенко А.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
Գրականություն խմբագրել
- «Сандал, озеро». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Озёра Карелии / Александров Б. М., Зыцарь Н. А., Новиков П. И. и др. — Петрозаводск: Госиздат Карельской АССР, 1959. — 618 с.
- Karelia: հանրագիտարան։ 3 տ. / ch խմբ. Ա. Ֆ. Տիտովը։ Տ. 3: P — Ya — Петрозаводск: ԱԳ "ПетроПресс", 2011. — 384 գյուղ։ իլ., քարտեր. ISBN 978-5-8430-0127-8 (թ 3) — Գյուղ 62
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդալ (լիճ)» հոդվածին։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |