Սայմիշտե (սերբ.՝ Сајмиште), նացիստական մահվան ճամբար։ Ստեղծել է 1941 թվականի դեկտեմբերին Խորվաթիայի անկախ պետությունում՝ Բելգրադի ծայրամասերում։ Պատերազմի տարիներին այս ճամբարում հայտնվել է շուրջ 100 հազար մարդ, որոնցից մոտ 47000-ը խոշտանգվել են և սպանվել[1]։ 8000 հրեա բանտարկյալներից փրկվել են միայն շուրջ 50 կանայք։

Հոլոքոստի զոհերի հուշարձան Սայմիշտեում

Պատմություն խմբագրել

1941 թվականի հոկտեմբերի 28-ին նացիստական կառավարությունը որոշել է ճամբար ստեղծել Զեմունի շրջանում (Zemun կամ Semlin) Բելգրադի և Բանաթի հրեական բնակչության համար։ Քանի որ Սավայի ձախ ափը պատկանում էր Խորվաթիայի անկախ պետությանը, նացիստները համաձայնության են եկել Խորվաթիայի կառավարության հետ համակենտրոնացման ճամբարի համար տարածքներ հատկացնելու վերաբերյալ այն պայմանով, որ վերահսկիչներ պետք է նշանակվեն գերմանացիներ, ոչ թե սերբեր[2]։ 1941 թվականի դեկտեմբերի 9-ին քաղաքային իշխանությունները հրեական բնակչությունից պահանջում են ներկայանալ ոստիկանությանը և հանձնել տների և բնակարանների բոլոր բանալիները։ Մինչև դեկտեմբերի 15-ը ճամբարում հավաքվել են Բելգրադի 5,291 հրեա բնակիչներ։ Մինչ 1942 թվականի փետրվար կալանավորների թիվը հասել է 7000-ի[2]։

Սայմիշտե համակենտրոնացման ճամբարի կալանավորների մեծ մասը եղել են սերբեր։ Նրանց մեջ կային նաև մեծ թվով գնչուներ[3]։

1941 թվականի ամռանը/աշնանը կատարված զանգվածային գնդակահարություններից հետո դահիճների առողջությունը պաշտպանելու նպատակով որոշվել է օգտագործել գազային ավտոմեքենաներ (այնպես կոչված «գազվագեններ») բանտարկյալներին ոչնչացնելու համար։ Այդ նպատակով օգտագործվել են 5,8 մ երկարությամբ և 1,8 մետր լայնությամբ բեռնատարներ, որոնցում նացիստները տեղավորել են միանգամից հարյուր հոգի։ Բեռնատարի արտադրած գազը խողովակով լցվել է բեռնախցիկ, 15 րոպե տևողությամբ ուղևորությունը բավարար էր բեռնախցիկի բոլոր մարդկանց թունավորելու համար[2]։

Պատերազմից առաջ Սերբիայում ապրում էին շուրջ 16000 հրեաներ, որոնցից 10,4 հազարը ապրում էին Բելգրադում։ Նրանցից 8 հազարը ոչնչացվել է Սայմիշտե համակենտրոնացման ճամբարում[2][4]։

1944 թվականին ԱՄՆ օդուժի նետած ռումներից մեկը, որ նախատեսված էր համակենտրոնացման ճամբարին մոտ գտնվող երկաթուղային կայարանին հարվածելու համար, սխալմամբ ընկել է Սայմիշտե ճամբար, ինչի արդյունքում զոհվել է 80 և վիրավորվել 170 կալանավոր[4]։

1995 թվականի ապրիլի 21-ին նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում տեղադրվել է զոհված կալանավորների հիշատակին նվիրված հուշարձան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Request Rejected» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Semlin Judenlager 1941—1942, open.ac.uk
  3. Heer, Hannes, and Nauman, Klaus, War Of Extermination: The German Military In World War II, p.49, Berghahn Books 2004
  4. 4,0 4,1 In Belgrade, a concentration camp nearly slips away, Katka Krosnar, Jewish Telegraphic Agency], jweekly.com

Գրականություն խմբագրել

  • Christopher Browning The semlin gas van an the final solution in Serbia // Fateful months. Essays on the emergence of the final solution. — New York, London: Holmes & Meier, 1985. — P. 68–85. — 111 p. — ISBN 9780841909670
  • Koljanin, Milan Nemački logor na Beogradskom Sajmištu. — Belgrade: Institut za savremenu istoriju, 1992. — P. 52. — 481 p.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայմիշտե» հոդվածին։