Սաթթար Խան (պարս.՝ ستارخان, հոկտեմբերի 20, 1866(1866-10-20), Թավրիզ, Իրան - նոյեմբերի 15, 1914(1914-11-15), Թեհրան, Իրան), Իրանի սահմանադրական հեղափոխության գործիչ, Իրանի ժողովրդական հերոս։ Երկար տարիներ ապրել է Անդրկովկասում, աշխատել Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղու շինարարությունում, Բաքվի նավթահանքերում։ Որոշ ժամանակ ծառայել է Ատրպատականի փոխարքայի պահակախմբում։

Սաթթար Խան
պարս.՝ ستارخان
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 20, 1866(1866-10-20)
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել էնոյեմբերի 15, 1914(1914-11-15) (48 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Ղաջարիների դինաստիա
Կրոնշիա իսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
 Sattar Khan Վիքիպահեստում

Իրանական հեղափոխության ժամանակ ղեկավարել է պարտիզանական ջոկատներ և 1908-1909 թվականների Թավրիզի ապստամբությունը։ Սաթթար Խանը, և նրա օգնական Բաղիր խանը հենվել են հայկական կամավորական ջոկատների վրա։ Ռուսական մամուլը Սաթթար Խանին անվանել է «իրանական Պուգաչով»։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաթթար Խան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 113