Ռոբինզոն Կրուզո (ֆիլմ, 2003)

«Ռոբինզոն Կրուզո» (ֆր.՝ Robinson Crusoë), Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի համատեղ արտադրության արկածային հեռուստաֆիլմ, որը նկարահանվել է Դանիել Դեֆոյի համանուն վեպի մոտիվներով և թողարկվել է 2003 թվականին[1]։

Ռոբինզոն Կրուզո
ֆր.՝ Robinson Crusoé
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
 Կանադա
Ժանրվեպ
Թվական2003
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորThierry Chabert?
Սցենարի հեղինակՖրեդերիկ Վիտու
ԴերակատարներՊիեռ Ռիշար
ՕպերատորԿառլո Վարինի
ՄոնտաժJeanne Kef?
Տևողություն205 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սյուժեն ունի էական տարբերություններ Դանիել Դեֆոյի օրիգինալ գրքից։

Ռոբինզոնը ծնողների հետ ապրել է մինչև 18 տարեկանը։ Նա երկար ժամանակ համոզում էր հորը, որ իրեն թողնեն գնալ շուրջերկրյա նավարկություն, քանի որ դա Կրուզոյի ամենամեծ երազանքն էր։ Դրանից հետո նրան թույլ են տալիս։ Ռոբինզոն Կրուզոն Բրազիլիայում շաքարի պլանտացիայի 60-ամյա սեփականատեր է։ Նավի վրա խռովություն է բարձրանում, և ինչից հետո նրան ափ են իջեցնում անմարդաբնակ կղզում։ Հաջորդ օրը նավը ընկնում է փոթորկի մեջ և խորտակվում նույն կղզու մոտ։ Նավի մնացորդների մեջ Ռոբինզոնը գտնում է իրեն անհրաժեշտ կենցաղային իրեր և Վեներա շանը, որը նավով ճամփորդում էր իր հետ։

Ռոբինզոնը կարգավորում է իր կենցաղը։ Շունը սատկում է ուժեղ ջրհեղեղի ժամանակ։

Որոշ ժամանակ անց կղզի են ժամանում վայրենիներ, որպեսզի այնտեղ ուտեն ուրիշ ցեղի ռազմիկի։ Ռոբինզոնը փրկում է վայրենուն և նրան սովորեցնում իր լեզուն՝ տալով նրան Ուրբաթ անունը։

Ի տարբերություն գրքի բուն սյուժեի՝ այս ֆիլմում Ռոբինզոնը գտնվել է կղզում ոչ թե 28, այլ ընդամենը 15 տարի։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Պիեռ Ռիշար Ռոբինզոն Կրուզո Ռոբինզոն Կրուզո
Նիոկլյա Կազալե Ուրբաթ Ուրբաթ
Ժան-Կլոդ Լեգե «Սանտա Լյուչիայի» ավագ օգնական
Մարի Բերո Իզաբել Իզաբել
Միշել Պերրոն «Սանտա Լյուչիայի» նավապետ
Ավրորա Բասնուևո Մելանի Մելանի
Ուլիկ Անելիո Ալֆրեդո Ալֆրեդո
Ժան Բեռնար Կոտե խոհարար խոհարար
Ժեննիֆեր Լորե 20-ամյա Իզաբել 20-ամյա Իզաբել
Մայքլ Ռադդեր «Սև արքայազնի» նավապետ
Ստեֆան Դեմերս «Սև արքայազնի» լեյտենանտ
Գի Լերու խռովարար խռովարար
Ժան Ռայմոն Շալե ուղևոր ուղևոր

Թողարկում տեսաերիզով խմբագրել

Արտոնագրված DVD-ով ֆիլմը թողարկել է «CP Digital» ընկերությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Robinson Crusoe (Review)». The Sydney Morning Herald (անգլերեն). 2004 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել