Ռոբերտ Բոշի անվան Միացյալ համաշխարհային քոլեջ
Ռոբերտ Բոշի անվան Գերմանիայի Միացյալ համաշխարհային քոլեջը (Ռոբերտ Բոշի անվան քոլեջ) Միացյալ Համաշխարհային Քոլեջների (UWC) շարժման ամենանոր անդամներից է, աշխարհի 15 քոլեջներից մեկը, որն էլ սկսել է աշակերտներ ընդունել 2014 թվականի սեպտեմբերից[1]։ UWC-ի շարժման և քոլեջի նպատակն է «դարձնել կրթությունը ուժ մարդկանց, ազգերին և մշակույթերին միավորելու համար, որն էլ կհանիդսանա խաղաղության և կայուն ապագայի նախադրյալ»։ Քոլեջը կշարժվի Միջազգային Բակալավրիատի ծրագրով ավագ դպրոցի վերջին երկու տարիների ընթացքում։
Ռոբերտ Բոշի անվան Միացյալ համաշխարհային քոլեջ | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 2012 |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Ֆրայբուրգ իմ Բրայսգաու |
Կայք | uwcrobertboschcollege.de/en |
Քոլեջ ամբողջ բնակելի մասնաշենքը գտնվում է վերջերս վերանորոգված Ֆրայբուրգի ամրոցում, որը նախկին Քարթուսիան վանքն է՝ հիմնված 14-րդ դարում[2]։
Քոլեջը կընդունի ընդհանուր 200 աշակերտ ամեն տարի։ Այստեղից 50 աշակերտ կլինեն հենց Գերմանիայից, իսկ մյուս 150-ը՝ այլ ազգերից։ Գերմանիայում գերմանական ազգային կոմիտեն է պատասխանատու դիմորդների ընտրությամբ և ընդունելությամբ զբաղվել, մինչդեռ այլ ազգերի աշակերտները կընտրվեն UWC-ի իրենց երկրի ազգային կոմիտեի կողմից։
Դպրոցը կրում է գերմանացի արդյունաբերող Ռոբերտ Բոշի անունը։ Վերջինիս հիմնադրած կազմակերպությունը նվիրաբերել է մոտ 40 միլիոն եվրո UWC-ի նախագծին[3]։
Այս քոլեջը մեծ ուշադրություն է դարձնում միջավայրին առնչվող խնդիրներին[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Schmid, Nils. «Welcome to Robert Bosch College». Robert Bosch College. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ UWC Deutschland. «UWC Robert Bosch College in Freiburg». UWC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ UWC RBC. «Partners UWC Robert Bosch College». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
- ↑ UWC RBC. «College UWC Robert Bosch College». Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Official Site Արխիվացված 2013-11-20 Wayback Machine (անգլ.)
- United World College Deutschland Website (անգլ.)
- UWC Robert Bosch College Facebook page (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բոշի անվան Միացյալ համաշխարհային քոլեջ» հոդվածին։ |