Ռիո Ռոնուրո էկոլոգիական կայան

Ռիո Ռոնուրո էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica do Rio Ronuro), էկոլոգիական կայան Բրազիլիայի Մատու Գրոսու նահանգում։ Պաշտպանում է հյուսիսում գտնվող Ամազոնի խոնավ անտառի ու հարավում գտնվող Սերրադոյի կիսամշտադալար անտառի շփման տարածքը։ 1998 թվականին ստեղծվելուց հետո այն կրճատվել է չափերով և տուժել է զգալի անտառահատումներից։

Ռիո Ռոնուրո էկոլոգիական կայան
Rio Ronuro Ecological Station
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՄատու Գրոսու
Հիմնվել է1998
Մակերես102 668 հեկտար
Կառավարումպետություն
Ռիո Ռոնուրո էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Ռիո Ռոնուրո էկոլոգիական կայան

Պատմություն խմբագրել

Ռիո Ռոնուրո էկոլոգիական կայանը ստեղծվել է 1998 թվականի ապրիլի 23-ին Մատու Գրոսու նահանգի կողմից` շրջակա միջավայրը պաշտպանելու համար՝ մոտ 131, 795 հա տարածքով, Նովա Ուբիրատան մունիցիպալիտետում։ Շինգու ազգային պարկը միավորման հյուսիս-արևելքում է։ 2005 թվականի ապրիլի 20-ին նահանգի օրենսդիր ժողովը տարածքը կրճատեց մինչև 102,000 հա։ Խորհրդատվական խորհուրդը ձևավորվել է 2010 թվականի ապրիլի 12-ին[1]։ Պահպանման միավորումն աջակցություն է ստանում «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի կողմից։

Շրջակա միջավայր խմբագրել

Ռիո Ռոնուրո էկոլոգիական կայանը գտնվում է Շինգու գետի ավազանում և ցամաքեցվում է Սանտու Կրիստիու, Հինտերնամ, Ֆոն Դեն Շտայնեն և Ռոնուրո գետերով։ Գտնվում է Ամազոն բիոմում։ Միավորումը գտնվում է հասարակածային կլիմայական գոտում՝ ձմռանը չորային եղանակով։ Միջին ջերմաստիճանը 25 °C-ից բարձր է։ Տարեկան տեղումների միջին քանակը 2000 մմ է[1]։ Լանդշաֆտը համեմատաբար հարթ է։ Էկոլոգիական կայանը կլինի առաջարկվող Հարավային Ամազոնի Էկոտոնների էկոլոգիական միջանցքում։

Էկոլոգիական կայանի 38%-ը ծածկված է առաջնային գոյացություններով, իսկ 62%-ը՝ հասուն անտառներով, ներառյալ հյուսիսում գտնվող Ամազոնի բաց ենթլեռնային խոնավ անտառները, հարավում՝ սեզոնային կիսամշտադալար Սերրադո անտառը և այս բիոմների միջև շփման գոտին։ Միավորումում հայտնաբերված տեսակներից են՝ հսկա ջրասամույրը (Pteronura brasiliensis), սև կոկորդիլոսը (Melanosuchus niger), բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus), պուման (Puma concolor), յագուարը (Panthera onca), հսկա մրջնակերը (Myrmecophaga tridactyla) և աժդահա արմադիլը (Priodontes maximus

Մարտահրավերներ խմբագրել

Միավորմանը սպառնում են ապօրինի ծառահատումները, գյուղատնտեսության համար հողերի մաքրումը, անխտիր որսը և հրդեհները[1]։ 2002 թվականի դրությամբ միավորման 15 %-ը անտառահատվել էր։ 2005 թվականին այն աճել է մինչև 20 %[2]։ 2014 թվականին Մատու Գրոսույի, Ռոնդոնիայի և Պարայի տասը պահպանվող տարածքների ուսումնասիրությունը, որոնց չափերը կրճատվել էին ստեղծման օրվանից, ներառյալ Ռիո Ռոնուրոյի էկոլոգիական կայանը, եզրակացրեց, որ տարածքի կրճատումն առաջացրել է անտառահատման գործընթացի արագացում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 [1]
  2. [2](չաշխատող հղում)
  3. [3]

Աղբյուրներ խմբագրել

  • ESEC Rio Ronuro, ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին
  • Giovana Girardi (2014 թ․ փետրվարի 27), «Reduzir area sobre protecao amplia desmatamento, diz estudo», Estadao (Portuguese), Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Roberta dos Santos; Laurent Micol; Gustavo Irgang; Jane Vasconcellos (2006 թ․ սեպտեմբեր), O desmatamento nas Unidades de Conservação em Mato Grosso (PDF) (Portuguese), Alta Floresta e Cuiabá: Instituto Centro de Vida - ICV, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 24-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)