Ռենդի Մարիո Փոֆո (անգլ.՝ Randy Mario Poffo, նոյեմբերի 15, 1952մայիսի 20, 2011), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և հաղորդավար, առավել հայտնի «Մաչո մեն» Ռենդի Սևիջ ("Macho Man" Randy Savage) ռինգային անվամբ։ Առավել նշանակալի կարիերա է ունեցել «World Wrestling Federation» (WWF, 1985–1994) և «World Championship Wrestling» (WCW, 1994–2000) կազմակերպություններում անցկացրած տարիներին։

Ռենդի Սևիջ
Randy Savage
Սևիջը որպես գործող WWF չեմպիոն
Իրական անունՌենդի Մարիո Փոֆո
Randy Mario Poffo
Ռինգային անուն(ներ)Ռենդի Փոֆո[1]
Ռենդի Սևիջ[1]
Սարդ[1]
Մեծ Ջենո[1]
Մաչո մեն[1]
Սղող[1]
Մաչո թագավոր[1]
Պարոն Խելագարություն[1]
Ավերիչ[1]
Պատժիչ[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ108 կգ[1]
Հայտարարվող հասակ1,88 մ[1]
Ծննդյան թվականՆոյեմբերի 15, 1952
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կոլումբուս, Օհայո, ԱՄՆ
Վախճանի թվականՄայիսի 20, 2011
(58 տարեկան)
Վախճանի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սեմինոլ, Ֆլորիդա, ԱՄՆ
ՄարզիչԱնջելո Փոֆո[1]
Դեբյուտ1973
Կարիերայի ավարտ2005
ԱմուսինՄիս Էլիզաբեթ (1984-1992)
Բարաբարա Լին Փեյն (2010–2011)
Կայքmachoman.com
(աուդիո)
(աուդիո)
Սևիջի ռինգային երաժշտությունը

32 տարվա մասնագիտական կարիերայի ընթացքում Սևիջը հնարավորություն է ունեցել նվաճելու 20 չեմպիոնական տիտղոս, որոնցից 6-ը՝ ծանրքաշային։ Սևիջը WWF չեմպիոնական տիտղոսը նվաճել է 2, իսկ WCW ծանրքաշային տիտղոսը՝ 4 անգամ։ Երեք անգամ դարձել է ICW աշխարհի ծանրքաշային չեմպիոն, մեկ անգամ USWA աշխարհի միացյալ ծանրքաշային չեմպիոն։ Մեկ անգամ հռչակվելով WWF միջմայրցամաքային չեմպիոն՝ համարվել է բոլոր ժամանակների լավագույն միջմայրցամաքային չեմպիոնը։ Չեմպիոնական նվաճումներից բացի 1987 թվականին հաղթել է «WWF King of the Ring» և 1995-ին՝ «WCW World War 3» մրցույթները։ Մասնակցություն է ունեցել երեք «Ռեսլմանիաներում»։

«WWF» և «WCW» կազմակերպություններում անցկացրած տարիներին Սևիջի մենեջերի դերն ստանձնել է նրա կին «Միսս Էլիզաբեթ» Հյուլիթը։ Սևիջի կերպարն առավելապես հայտնի է եղել իր թավ ձայնով և գույնզգույն զգեստներով։ Ողջ կարիերայում որպես մուտքային երաժշտություն, Սևիջն օգտագործել է «Շքեղություն և հանգամանք մարշ No.1» կատարումը։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտից դուրս նկարահանվել է մի շարք կինոնկարներում, որոնցից առավել նշանավորն է «Սարդ-մարդը» (2002), ինչպես նաև կատարել հնչյունավորումներ «Բոլտ», «Սուպեր ռնգեղջյուր» և այլ անիմացիոն ֆիլմերում։

Մահացել է 2011 թվականի մայիսի 20-ին՝ սրտամկանի ինֆարկտից[2]։ Հարվածն ստանալու ժամանակ գտնվել է ավտոմեքենայի ղեկին։ 2015 թվականին հետմահու առաջադրվել է WWE փառքի սրահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Ռենդի Սևիջի էջը». Ռեստլինգի առցանց աշխարհ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին.
  2. «Սրտի կաթվածի և ավտովթարի պատճառով մահացել է նախկին ըմբշամարտիկ «Մաչո մեն» Ռենդի Սևիջը». «Բեյ նյուզ 9». 2011 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենդի Սևիջ» հոդվածին։