Փութին[1] (ֆր.՝ poutine), քվեբեկյան ազգային ուտեստ` արագ սննդի շարքից, բաղկացած է ֆրիից, անալի պանրից (cheese curds) և սոուսից։ Քվեբեկում հայտնվել է 1950-ական թվականներին, 2000-ական թվականներին լայն ճանաչում է գտել նաև այլ երկրներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա։ Առկա է տեղի ռեստորանների ճաշացանկում, ինչպես նաև McDonald's, Burger King, KFC և A&W ցանցերի կանադական մասնաճյուղերում։ Երբեմն մատուցվում է ծովամթերքների հետ, մասնավորապես, լավ է համակցվում թառափի դասի ձկնեղենի, մանր և խոշոր ծովախեցգետինների հետ։

Պուտին
Փութինի բաղադրիչները
ՏեսակԿանադական խոհանոց
Ենթատեսակկարտոֆիլով ուտեստ
Առաջացման երկիր Քվեբեկ
Արտադրման վայրCentre-du-Québec?
Ստեղծման տարեթիվ1950
 Poutine Վիքիպահեստում
Փութին

Պատմություն խմբագրել

Փութինը Քվեբեկում հայտնվել է 1950-ական թվականներին։ Այս ուտեստի ի հայտ գալու մի քանի տարբերակներ կան[2][3].

  • Ուորիկ (Warwick): Ամենատարածված տարբերակն այն է, որ Փութինը 1957 թվականին հայտնվել է Le lutin qui rit ռեստորանում, որը գտնվում է Կենտրոնական Քվեբեկի Ուորիկ փոքրիկ քաղաքի Սեն Լուի փողոցում։ Ռեստորանի այցելուներից մեկը` Ժան Գի Լենեսը, Ֆեռնան Լաշանս անունով ռեստորանատիրոջը պատվիրում է մեկ ափսե ֆրի, այնուհետև որոշում է նրա վրա լցնել անալի քերած պանիր։
  • Դրամոնվիլ (Drummondville): Այլ վարկածով Փութին առաջին անգամ մատուցել են 1964 թվականին Դրամոնվիլում նոր բացված Le roy Jucep ռեստորանում։ Նրա սեփականատերը` Ժան Պոլ Ռուան պնդում էր, որ հենց ինքն է ստեղծել Փութինը։ Ուտեստի անվանումը ծագում է ռեստորանում աշխատող խոհարարի անունից` Տի-Պու։ Այդ մասին մինչև օրս էլ գրված է ռեստորանի պաշտոնական կայքում։
  • Նիկոլե (Nicolet) կամ Սենտ-Իասենտ (Saint-Hyacinthe): Փութինի հայրենիք են անվանում նաև Կենտրոնական Քվեբեկում գտնվող Նիկոլե քաղաքը։ Այդ շրջանում կան պանրագործարաններ, որտեղ արտադրվում է չեդեր պանրի տեսակը, որը կարող է բացատրվել որպես Փութինի ծագման բացատրություն։
  • Պրինսվիլ (Princeville): Հնարավոր է, որ Փութինը ծագել է Պրիսվիլում, Կենտրոնական Քվեբեկ։ Այնտեղ էր գտնվում «Արքայադուստր» պանրի գործարանը։ 1966 թվականին պանրի գործարանի հարևանությամբ բացվում է La P’tite Vache փոքրիկ ռեստորանը։ Պանրի գործարանն ու ռեստորանը պայմանավորվում են պանրի վաճառքի համար, այնպես որ այցելուները կարող էին պատվիրել ֆրի և նրա վրա լցնել քերած պանիր։

Ծագումնաբանություն խմբագրել

1950-1960-ական թվականներին Քվեբեկում անգլերեն պուդինգ բառով անվանում էին ցանկացած ուտեստ, որի բաղադրության մեջ խառնվում էին շատ տարբեր բաղադրիչներ։

1880 թվականին կանադացի լրագրող և բառարանագիր Օսկար Դանը հրատարակում է «Կանադայում օգտագործվող խեղաթյուրված արտահայտությունների Ֆրանկոկանադական բացատրական բառարան», որտեղ կա նաև Փութին բառը հետևյալ նշանակությամբ.

  Փութին - խոսակցական կանադերեն` անգլերեն պուդինգ բառի խեղաթյուրված տարբերակն է[4]  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «La Poutinerie Yerevan - Փութիննոցը». La Poutinerie (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  2. La Banquise. Histoire de la Poutine
  3. Restaurant Le Roy Jusep. Historique
  4. Oscar Dunn. Glossaire Franco-Canadien et vocabulaire de locutions vicieuses usitées au Canada. Québec, Imprimerie «A. Côté et Cie», 1880, p. 145.

Արտաքին հղումներ խմբագրել