Պատրաիկոս[1][2], Պատրական ծովածոց, վաղ Պատրասական ծովածոց[3] (հուն․՝ Πατραϊκός Κόλπος), Իոնական ծովի խորը ծովածոց։

Պատրաիկոս
Տեսակծոց
Երկիր Հունաստան
Լայնություն20 կմ
Մասն էՀոնիական ծով
Լիճ հոսող գետԷվինոս, Peiros?, Charadros?, Glafkos?, Meilichos?, Selemnos?, Lygias?, Fileris?, Panagitsa?, Stavrolagkado? և Diakoniaris?
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Ծովածոցը գտնվում է հունական Պելեպոնես թերակղզու հյուսիսարևմտյան ափի և Էտոլիա և Ակարնանիա մայրցամաքային Հունաստանի հարավային ափի միջև։ Արևելքում՝ Ռիո-Անտիրիո կամրջից ոչ հեռու, նեղ նեղուցով կապված է Կորինֆյան ծովածոցի հետ։ Ծովածոցի երկարությունը 40-50 կմ է, լայնությունը՝ 10-20 կմ, ջրատարածության մակերեսը՝ շուրջ 350 կմ²։ Ծովածոցի հարավարևելյան ափին է գտնվում մեծ քաղաք ու նավահանգիստ Պատրասը, իսկ հյուսիսային ափին՝ քաղաք-նավահանգիստ Մեսոլոնգիոնը։ Ծովածոցը ողջ տարին չի սառչում։ Ջրանկման մակարդակը չի անցնում 40-60 սանտիմետրը։

Տնտեսություն խմբագրել

Ծովածոցում զարգացած է նավագնացությունը։

Պատմություն խմբագրել

1571 թվականին ծովածոցում տեղի է ունեցել պատմության ծովային ամենամեծ մենամարտերից մեկը — Լեպանտոյի ծովամարտը։ 1772 թվականին ռուսական նավատորմի Առաջին արշիպելագյան արշավի ժամանակ ծովածոցում տեղի է ունեցել ճակատամարտ ռուսական և թուրքական նավատորմերի միջև, որն ավարտվել է ռուս նավաստիների հաղթանակով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Балканские страны, юг // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 104—105. — ISBN 5-85120-055-3.
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 276.
  3. «БСЭ.Второе издание». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրաիկոս» հոդվածին։