Պավել Ավետիսյան

հայ պատմաբան, հնագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պավել Սեդրակի Ավետիսյան (նոյեմբերի 20, 1957(1957-11-20)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (2014 թ.): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2014 թ.)[2]: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն (2006 թվականից)։

Պավել Ավետիսյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1957(1957-11-20)[1] (66 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան
Մասնագիտությունպատմաբան և հնագետ
Հաստատություն(ներ)Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Պավել Ավետիսյանը ծնվել է Թբիլիսիում 1957 թվականին։ 1980 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1993 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ 2006 թվականից զբաղեցնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնը[3]։ Հայաստանի միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի փոխնախագահն է, Հայաստանի մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի և փորձագիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդի նախագահ (2010 թ.):

2004 թվականից Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի ղեկավարն է (NRS, Lion, Maison de l’Orient et de la Mediterranee), 2009 թվականից՝ Հայ-ֆրանսիական միջազգային համատեղ լաբորատորիայի ղեկավար (LIA, CNRS), 2012 թվականից ղեկավարում է հայ-ամերիկյան հնագիտական արշավախումբը։

Հիմնական աշխատությունները նվիրված են Հայկական լեռնաշխարհի, Առաջավոր Ասիայի հնագիտական ուսումնասիրության հարցերին, լեռնաշխարհի հնագիտական մշակույթների փուլաբաժանման համակարգի մշակմանը, սոցիալական էվոլյուցիայի առանձնահատկություններին։ Հեղինակ է գիտական հոդվածների, մենագրությունների։

Պարգևներ խմբագրել

Զեկույցներ խմբագրել

  • "Ceramics in Transitions. Chalcolithic Though Iron Age in the Highlands", New York (2003)
  • "Archaeology, Ethnology and Folklore of the Caucasus", Yerevan, (2003)
  • "Mythical Landscapes Then and Now", Yerevan, (2005)
  • "Von Majkop bis Trialeti"` Բեռլին, (2006)
  • "Archaeology of Armenia in regional context", Yerevan, (2009)
  • Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով, Երևան (2013)
  • Environment and Societies in the Southern Caucasus during the Holocene, Լիոն (2013)
  • "Current Practices in Armenian Studies: The Creation and Visibility of New Knowledge", Los Angeles (2014)
  • Religious interactions in Ancient Armenia 8th c. BC - 5th c. AD VIIIe siècle av. J.-C. – V siècle ap. J-.C., Փարիզ, (2015)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=539&langid=2
  2. Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Պավել Ավետիսյան». Հնագիտության և ազգագրության ինստիտուտ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.