Շեյլլի Հեննիգ
Շելլի Հեննիգ (անգլ.՝ Shelley Hennig, հունվարի 2, 1987[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել[2]։ 2004 թվականին հաղթել է «Միսս Թինեյջեր ԱՄՆ» գեղեցկության մրցույթին[3]։ Նկարահանվել է «Մեր օրերի կյանքը» (Սթեֆանի Ջոնսոնի դերում)[4], «Գաղտնի շրջանը» (Դիանա Միդի դերում)[5] և Պատանի գայլը (Մալիա Թեյթ/Հեյլի դերում)[6] սերիալներում։
Շեյլլի Հեննիգ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Դեստրեհան, Լուիզիանա, ԱՄՆ |
Կրթություն | Destrehan High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ակտիվ շրջան | 2004-այժմ |
IMDb | ID 2645189 |
shelley-hennig.com | |
Կենսագրություն խմբագրել
Շեյլի Հեննիգը ծնվել է 1987 թվականի հունվարի 2-ին, ԱՄՆ-ի Լուիզանա նահանգի Դեստրեհան քաղաքում Destrehan, Louisiana։ 2003 թվականին մասնակցել է «Միսս Լուիզանա ԱՄՆ» գեղեցկության մրցույթին և հաղթել։ 2004 թվականին Շեյլին Լուիզանա նահանգը ներկայացրել է «Միսս ԱՄՆ 2004» մրցույթին և հաղթել։ Դարձել է առաջին աղջիկը Լուիզանայում, ով հաղթել է միջազգային մրցույթում Ալի Լադրիից հետո (Միսս ԱՄՆ 1996) Շեյլին դարձավ բավականին հայտնի։ Նրան հրավիրում էին տարբեր հեռուստաշոուների։ Աշխատում տարբեր կազմակերպություններում, շահույթ չհետապնդելով։ 2005 թվականին Շեյլին հաղթանակի թագը փոխանցում է Ալլի ԼաՖորսին։
Կրթություն և աշխատանք խմբագրել
Շեյլլին սովորել է ավագ դպրոցում, Դեստրեհան քաղաքում։ Դպրոցական տարիներին սկսել է զբաղվել պարով և մասնակցել տարբեր պարային մրցույթների։ Շեյլլին նաև ստեղծագործել է։ Նրա ստեղծագործութնները տեղ են գտել երիտասարդ հեղինակների պոեզիայի ցանկում։ Շեյլլին 14 տարեկան էր, երբ կորցրեց ավագ եղբորը, ով մահացել է ավտովթարից՝ ոչ սթափ վարելու պատճառով։ Դրանից հետո Շեյլլին կսկսեց դեմ գնալ հարբեցողությանը, և դարձավ «CADA» կազմակերպության անդամ։ Թագը հանձնելուց հետո մասնակցել է MTV[7] հեռուստաալիքի «Տագից հետո» հեռուստաշոուին։
Կարիերա խմբագրել
2007 թվականի ապրիլի 20-ին Շեյլլին սկսել է նկարահանվել «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ստեֆանի Ջոնսոնի կերպարը։ 2011 - 2012 թթ մարմնավորել է գլխավոր դեր «Գաղտնի շրջանը» սերիալում (Դիանա Միդ), նկարահանված Լ.Ջ.Սմիթի գրքի հիման վրա։ Այս սերիալի 2-րդ սեզոնը որոշ պատճառներով չի նկարահանվում։ Շեյլլին սկսում է խաղալ «Զակ Ստոունը պատրաստվում է հայտնի դառնալ» սերիալում, մարմնավորելով Քրիսի Աքերմանի դերը։ Այժմ նկարահանվում է «Պատանի գայլը» սերիալում, որը ցուցադրվում է ամերիկյան MTV հեռուստաալիքով։ Մարմնավորում է Մալիա Թեյթի կերպարը, սկսած 4-րդ սեզոնից։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր | Գրառում |
---|---|---|---|
2007–2011 | «Մեր օրերի կյանքը» | Սթեֆանի Ջոնսոն | 465 սերիա |
2011–2012 | «Գաղտնի շրջանը» | Դիանա Միդ | Գլխավոր |
2013 | «Արդարացվեծ» | Ջեքի Նիվադա | 1 սերիա |
2013 | «Զաք Սթունը հայտնի է դառնալու» | Քրիսթի Էքրմեն | երկրորդական |
2014–present | «Պատանի գայլը» | Մալիա Թեյթ/Հեյլ | Երկրորդական (եթերաշրջան 3), Գլխավոր (եթերաշրջան 4) |
2014 | «Կապույտ արյուն» | Մայա | 1 սերիա |
2014 | «Օուիջա» | Դեբբի | Ֆիլմ |
2014 | «Ընկերները ավելի լավ կյանքով» | Մոլլի | 1 սերիա |
Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2010 | Էմմի | Լավագույն երիտասարդ դերասանուհի | «Մեր օրերի կյանքը» | Առաջադրված |
2012 | Էմմի[8] | Լավագույն երիտասարդ դերասանուհի | «Մեր օրերի կյանքը» | Առաջադրված |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Miss Teen USA ends reign with gratitude; Destrehan native calls La. fans 'awesome'». Times-Picayune. 2005 թ․ օգոստոսի 18.
- ↑ Swerczek, Mary (2004 թ․ օգոստոսի 10). «Miss Teen USA is a La. girl ; Destrehan student enjoying star status». Times-Picayune.
- ↑ «NOMINATIONS: 37th Annual Daytime Emmy Awards –». welovesoaps.net. Վերցված է 2010 թ․ մայիսի 212-ին.
- ↑ http://www.deadline.com/2012/08/odette-annable-to-recur-on-cbs-golden-boy-byron-mann-on-cws-arrow/#more-316233
- ↑ http://www.eonline.com/news/524783/teen-wolf-shocker-find-out-which-fan-favorite-is-not-returning-for-season-4
- ↑ http://www.mtv.com/,։
- ↑ «Daytime Emmy Award - 2012 nominations». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Շեյլլի Հեննիգ Internet Movie Database կայքում
- Շեյլլի Հեննիգ Թվիթթերում
- Official site Miss Teen USA Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյլլի Հեննիգ» հոդվածին։ |