Նոթեր գալլական պատերազմի մասին

Նոթեր գալլական պատերազմի մասին (լատ. Commentarii de Bello Gallico), Գայոս Հուլիոս Կեսարի 8 գրքից բաղկացած ստեղծագործությունը, որտեղ նա իրեն բնորոշ հստակ, սեղմ և եռանդուն կերպով նկարագրում է Գալլիայի գրավումն իր կողմից` մ.թ.ա. 58-50 թվականներին, ինչպես նաև երկու անցումները Հռենոսի վրայով և ափ իջնելը Բրիտանիայում։

'
լատին․՝ De Bello Gallico
Տեսակգրական ստեղծագործություն և historical non-fiction literary work?
Ժանրվավերագրական գրականություն, Քարոզչություն և ինքնակենսագրություն
ՀեղինակԱվլիուս Հիրցիուս և Հուլիոս Կեսար
ԵրկիրՀին Հռոմ
Բնագիր լեզուլատիներեն
ՀրատարակչությունՀուլիոս Կեսար
Հրատարակվել էմ. թ. ա. 58 և մ. թ. ա. 49
ՀաջորդCommentarii de Bello Civili?
 De Bello Gallico
C. Iulii Caesaris quae extant, 1678

Աշխատանքի գրման կոնկրետ թվականը հայտնի չէ։ Վերջին գիրքը Կեսարի մահից հետո ավարտին է հասցրել Ավլիուս Հիրցիուսը։ Կեսարը հուշագրությունը գրում է երրորդ դեմքով` հընթացս հիշատակելով անգին տեղեկություններ աշխարհագրական և ազգագրական տեղեկություններ (օրինակ դրուիդների մանրամասն նկարագրություն)։

Հին Հռոմում Կեսարի ստեղծագործությունները համարվում էին լակոնիկ, չոր ատտիկական արձակի օրինակ և մեծ ազդեցություն են թողել Տակիտոսի և մի շարք այլ պատմիչների ոճի ձևավորման վրա։ Ավանդաբար համարվում է դասական լատիներենի առաջին ստեղծագործությունը, որը ընթերցում են այդ լեզվի դասերին (հին հունարենի պարզ մակարդակում այդ տեղը զբաղեցնում է Քսենոփոնի «Անաբասիսը»

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոթեր գալլական պատերազմի մասին» հոդվածին։