Նեյչրս Վալլի (անգլ.՝ Nature's Valley, Բնական հովիտ), գյուղ, ՀԱՀ Արևմտյան Կապի նահանգի Էդենի գավառի Բիտոու տեղական ինքնավարությունում։

Բնակավայր
Նեյչրս Վալլի
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1779 թ.
Հեռախոսային կոդ044
Փոստային դասիչ7130
Նեյչրս Վալլի (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Նեյչրս Վալլի (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Աշխարհագրություն, նկարագիր խմբագրել

Գյուղը գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին, այն ձգվում է ափով շուրջ 1,7 կմ երկարությամբ, 300-400 մետր լայնությամբ։ Գյուղի արևելյան մասում գտնվում է Գրուտ գետի գետաբերանը, իսկ դրանից անմիջապես հետո սկսվում է Ցիցիկամայի լեռնաճյուղավորումները։ Նեյչրս Վալլին համարվում է այսպես կոչված Այգու ճանապարհի մի մասը և տեղակայված է Ցիցիկամա ազգային պարկի տարածքում։ Գյուղով է անցնում R102 ավտոմայրուղին։

Գյուղի մերձակայքով են անցնում մի քանի զբոսաշրջային հետիոտնակին արահետներ, մասնավորապես Գրուտի գետաբերանում է ավարտվում 41 կիլոմետր երկարությամբ Ջրասամույրի արահետը[1]։ 1858 թվականին նկարագրված Orachrysops niobe թիթեռնիկը երկար ժամանակ համարվում էր անհետացած, մինչև նորից 1977 թվականին չնկատվեց Նեյչրս Վալլիում։ Նեյչրս Վալլիում կա շուրջ 50 շենք, մեկ խանութ, բանկ չկա։

Նեյչրս Վալլիից 8 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Բլուկրանս կամուրջը, որը հայտնի է աշխարհում ամենաբարձր բանջի թռիչքուղով[2]։ Նեյչրս Վալլիից 6,5 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվում է աշխարհի ամենախոշոր «Եդեմի թռչուններ» արգելոցը։

Պատմություն խմբագրել

Այս վայրում կյանքի ամենահին հետքերը թվագրվում են մեկ միլիոն տարի։ Շուրջ 10000 տարի առաջ այստեղ ապրել են բուշմենները, որոնց հետագայում դուրս են մղել հոտենտոտները։

Բրիտանացի զինծառայող ճարտարապետ, նկարիչ և բնագետ Չարլզ Կոլյե Միշելը 1883 թվականին ճամփորդելով այս վայրերում գրել է «Այստեղով անհնար է անցնել, Պլետտենբերգ-Բեյից մինչև Ցիցիկամայի շրջան նույնիսկ արահետ չկա»։ 1867 թվականից մինչև 1883 թվականը ճարտարագետ Թոմաս Բեյնի կողմից կառուցվեց Ջորջից մինչև Նայսն ընկած ճանապարհը, որը ստացավ «Յոթ լեռնանցքների ճանապարհ» անվանումը։ Այս հսկայական շինարարության ընթացքում կառուցվեց Grootrivier Pass ոչ մեծ ճյուղավորումը, որը Նեյչրս Վալլին կապում էր արտաքին աշխարհի հետ։

 
Տեսարան Գրուտ գետից

Դրանից հետո գյուղում սկսեցին հայտնվել առաջին եվրոպացի մշտական բնակիչները։ Առաջիններից մեկը, ոմն Հենդրիկ Յակոբուս Հերմանուս Բարանդոն էր, ով այստեղ գնեց 69 հեկտար հողատարածք։ Այս մարդը շատ էր մտահոգվում տարածաշրջանի կուսական անտառների պահպանմամբ, բայց միաժամանակ անխնա և անխոհեմաբար ոչնչացնում էր կենդանական աշխարհի ներկայացուցիչներին։ Հենդրիկը հայտնի է նաև նրանով, որ ամուսնացել էր երեք անգամ, ընդհանուր առմամբ ունեցել էր 19 երեխա, որոնցից մեկը 1881 թվականին սպանել է այդ տարածքի վերջին փղին։

 
Տեսարան Ցիցիկամայից, Սամուել Դանիելի 1801 թվականին արված կտավը, պատկերված են ասիական փղեր Ցիցիկամայի անտառում

1941 թվականին երկար հորդորներից հետո Բարանդոյի հետնորդները համաձայնեցին վաճառել իրենց պատկանող հողակտորի մի մասը։ Տասը հոգանոց գնորդների խմբին, մեկ հեկտարից մի փոքր պակաս հողատարածքը վաճառվեց 755 Ֆունտ ստերլինգով։ 1943 թվականին բարոն Ուլրիխ Բերը Կուրզեմեից սկսեց Բարանդոների մնացած հողատարածքի գնման գործընթացը, որը հաջողությամբ ավարտվեց տասը տարի հետո։ 1953 թվականին բնակավայրը ստացավ պաշտոնական կարգավիճակ և նրա նոր տիրոջ կողմից կոչվեց Նեյչրս Վալլի (Բնական հովիտ)։

Ժողովրդագրություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի տվյալներով Նեյչրս Վալլիում մշտապես բնակվում էր 460 մարդ, այդ թվում, սև աֆրիկացիներ (հիմնականում բանտու) 53,7 %, սպիտակներ 32,4 %, գունավորներ 11,5 %, հնդկացիներ և ասիացիներ 2 %, այլ բնակիչներ 0,4 %։ Իրենց մայրենի լեզուն աֆրիկաանսն են համարում 60,4 %-ը, հարավաֆրիկյան անգլերեն՝ 28,9 %-ը, կոսան՝ 5,7 %-ը, հարավային նադեբելը՝ 2,5 %-ը, այլ լեզուներ՝ 2,5 %-ը[3]։ Տարվա եղանակից և շաբաթվա օրերից կախված Նեյչրս Վալլիի բնակչությունը տատանվում է 100-ից մինչև 2000 մարդու սահմաններում[4]։

1000px

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Пляжи Нейчерс-Валли». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. Bloukrans River Bridge, Garden Route
  3. Nature's Valley, Main Place 179003 from Census 2011 (անգլ.)
  4. Nature's Valley

Արտաքին հղումներ խմբագրել