Յոսիպ Պիվարիչ

ֆուտբոլիստ

Յոսիպ Պիվարիչ (խորվ.՝ Josip Pivarić, հունվարի 30, 1989(1989-01-30)[1][2][3], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դինամո Կիևի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[4]։

Յոսիպ Պիվարիչ
Josip Pivarić
Պիվարիչը 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1989(1989-01-30)[1][2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 176 սմ
Քաշ 69 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Դինամո Կիև
Համար 23
Պատանեկան կարիերա
1999-2008 Խորվաթիա Դինամո Զագրեբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2017 Խորվաթիա Դինամո Զագրեբ 115 (8)
2008-2012   Խորվաթիա Լոկոմոտիվա 54 (0)
2017-ներկա Ուկրաինա Դինամո Կիև 21 (0)
Ազգային հավաքական
2005 Խորվաթիա Խորվաթիա Մ16 1 (0)
2005 Խորվաթիա Խորվաթիա Մ17 11 (2)
2005-2007 Խորվաթիա Խորվաթիա Մ18 8 (0)
2007-2008 Խորվաթիա Խորվաթիա Մ19 8 (0)
2008 Խորվաթիա Խորվաթիա Մ20 1 (0)
2013-ներկա Խորվաթիա Խորվաթիա 20 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 28-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 28-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Դինամո Զագրեբ խմբագրել

Պիվարիչը Դինամո Զագրեբի ակադեմիայի սան է։ 2008 թվականի գարնանը նա տեղափոխվեց Դինամոյի առաջին թիմ, ինչից հետո վարձավճարով միացավ Լոկոմոտիվային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2008 թվականի հուլիսի 26-ին՝ Ռիեկայի դեմ խաղում[5]։ 2009 թվականի հունվարին Պիվարիչը 7․5 տարվա պայմանագիր կնքեց Դինամո Զագրեբի հետ, և շարունակեց վարձավճարով հանդես գալ Լոկոմոտիվայում։

2012 թվականի հունվարին Պիվարիչը վերադարձավ Դինամո Զագրեբ։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 25-ին՝ Կառլովացի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի ապրիլի 21-ին՝ Ռիեկայի դեմ խաղում[7]։ Ապրիլի 28-ին՝ Իստրա 1961-ի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[8]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2012 թվականի հուլիսի 18-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Լուդոգորեցի դեմ խաղում[9]։

Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Պիվարիչը նշեց 2012 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Պորտուի դեմ խաղում[10]։ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին խորվաթը բացեց հաշիվը Չեմպիոնների Լիգայի Արսենալի դեմ պատմական խաղում՝ օգնելով Դինամոյին հաղթել 2-1 հաշվով[11][12]։ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Լիոնի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Պիվարիչը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Դինամոյի ավագի թևկապով[13]։ Դինամո Զագրեբի կազմում նա անցկացրեց 174 հանդիպում՝ դառնալով 10 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին 5 տարի անընդմեջ հաղթել Խորվաթիայի առաջնությունը և 3 անգամ նվաճել Խորվաթիայի գավաթը։

Դինամո Կիև խմբագրել

2017 թվականի օգոստոսի 8-ին Պիվարիչը 3 տարվա պայմանագիր կնքեց Դինամո Կիևի հետ[14][15]։ Իր դեբյուտը Ուկրաինայի առաջնությունում նշեց օգոստոսի 20-ին՝ Ֆենիքս Բուչայի դեմ խաղում[16]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 10-ին՝ Ալեքսանդրիայի դեմ խաղում[17]։

Միջազգային կարիերա խմբագրել

Պիվարիչը հանդես է եկել Խորվաթիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Խորվաթիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Լիխտենշտայնի դեմ ընկերական խաղում փոխարինելով Հրվոյե Միլիչին[18]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2015 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Բուլղարիայի դեմ խաղում[19]։ 2017 թվականի հունվարի 11-ին՝ Չիլիի դեմ ընկերական խաղում Պիվարիչը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ որպես Խորվաթիայի հավաքականի ավագ[20]։

2018 թվականի մայիսին Պիվարիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[21][22]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 26-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում՝ այս խաղում տալով գոլային փոխանցում[23] և օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 28-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լոկոմոտիվա 2009–10 Պրվա Լիգա 9 0 9 0
2010–11 29 0 29 0
2011–12 16 0 16 0
Ընդհանուր 54 0 0 0 0 0 54 0
Դինամո Զագրեբ 2011–12 Պրվա Լիգա 10 3 0 0 0 0 10 3
2012–13 28 3 0 0 11 0 39 3
2013–14 22 1 5 0 8 0 35 1
2014–15 16 0 4 0 9 0 29 0
2015–16 15 0 0 0 11 2 26 2
2016–17 24 1 3 0 8 0 35 1
Ընդհանուր 115 8 12 0 47 2 174 10
Դինամո Կիև 2017–18 Պրեմիեր Լիգա 21 0 3 0 8 0 32 0
Կարիերայի ընդհանուր 190 8 15 0 55 2 260 10

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 28-ի դրությամբ[24]

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 2 0
2014 0 0
2015 3 0
2016 4 0
2017 9 0
2018 2 0
Ընդհանուր 20 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Դինամո Զագրեբ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Croatia - J. Pivarić - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  5. «HNK Rijeka - NK Lokomotiva Zagreb, Jul 26, 2009 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  6. «NK Karlovac 1919 - GNK Dinamo Zagreb, Feb 25, 2012 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  7. «HNK Rijeka - GNK Dinamo Zagreb, Apr 21, 2012 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  8. «GNK Dinamo Zagreb - NK Istra 1961, Apr 28, 2012 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  9. «PFK Ludogorets Razgrad - GNK Dinamo Zagreb, Jul 18, 2012 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  10. «GNK Dinamo Zagreb - FC Porto, Sep 18, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  11. «GNK Dinamo Zagreb - Arsenal FC, Sep 16, 2015 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  12. «Historische overwinning Dinamo Zagreb op Arsenal» (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  13. «Olympique Lyon - GNK Dinamo Zagreb, Sep 14, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  14. «Josip Pivaric – FC Dynamo Kyiv player!». www.fcdynamo.kiev.ua. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  15. «Josip Pivarić - From Dinamo Zagreb to Dynamo Kyiv - Futbolgrad». Futbolgrad (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  16. «Dynamo Kyiv - PFK Feniks Bucha, Aug 20, 2017 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  17. «Dynamo Kyiv - FK Oleksandria, Sep 10, 2017 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  18. «Liechtenstein - Croatia, Aug 14, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  19. «Croatia - Bulgaria, Oct 10, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  20. «Chile - Croatia, Jan 11, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  21. «Luka Modric and Ivan Rakitic make Croatia's World Cup preliminary squad | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  22. «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  23. «Iceland - Croatia, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  24. 24,0 24,1 «Josip Pivarić». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսիպ Պիվարիչ» հոդվածին։