Հրվոյե Միլիչ

խորվաթ ֆուտբոլիստ

Հրվոյե Միլիչ (խորվ.՝ Hrvoje Milić, մայիսի 10, 1989(1989-05-10)[1][2][3], Օսիեկ, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[4]։

Հրվոյե Միլիչ
Hrvoje Milić
Միլիչը Ռոստովի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 10, 1989(1989-05-10)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Օսիեկ, ՀՍՖՀ
Հասակ 183 սմ
Քաշ 74 կգ
Դիրք ձախ պաշտպան
Համար 19
Պատանեկան կարիերա
ԽորվաթիաՕսիեկ
2006-2008 Խորվաթիա Հայդուկ Սպլիտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2009 Խորվաթիա Հայդուկ Սպլիտ 3 (0)
2009-2010 Շվեդիա Յուրգորդեն 36 (3)
2011-2013 Խորվաթիա Իստրա 1961 57 (5)
2013-2015 Ռուսաստան Ռոստով 45 (1)
2015-2016 Խորվաթիա Հայդուկ Սպլիտ 28 (1)
2016-2017 Իտալիա Ֆիորենտինա 17 (0)
2017-2018 Հունաստան Օլիմպիակոս 2 (0)
2018-ներկա Իտալիա Նապոլի 0 (0)
Ազգային հավաքական
2013-2014 Խորվաթիա Խորվաթիա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 16-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 16-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Միլիչը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Հայդուկ Սպլիտում։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2008 թվականի մարտի 8-ին՝ Դինամո Զագրեբի դեմ խաղում[5]։ Չկարողանալով հաստատվել Հայդուկում՝ 2009 թվականի մարտին Միլիչը տեղափոխվեց շվեդիական Յուրգորդեն։ Իր դեբյուտը նշեց ապրիլի 6-ին՝ Էրեբրուի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 26-ին՝ Հեսլեհոլմի դեմ խաղում[7]։ Յուրգորդենում Միլիչը միանգամից դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ իր առաջին մրցաշրջանում անցկացնելով 30 հանդիպում և դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

2011 թվականի հուլիսին Միլիչը ազատ գործակալի կարգավիճակով միացավ Իստրային։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 22-ին՝ Կառլովացի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի մարտի 3-ին՝ Վարաժդինի դեմ խաղում[9]։ Իստրայի կազմում Միլիչը անցկացրեց 57 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ռոստով խմբագրել

2013 թվականի հուլիսին Միլիչը տեղափոխվեց Ռոստով 350․000 եվրոյի դիմաց։ Իր դեբյուտը նշեց 2013 թվականի հուլիսի 21-ին՝ Կրասնոդարի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2013 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Դինամո Մոսկվայի դեմ խաղում[11]։ 2014 թվականի հուլիսի 26-ին՝ Ռուսաստանի սուպերգավաթի ԲԿՄԱ Մոսկվայի դեմ խաղում Միլիչը դարձավ գոլի հեղինակ, սակայն Ռոստովը պարտվեց 3-1 հաշվով[12]։ Ակումբի կազմում խորվաթը անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 53 հանդիպման և դառնալով 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Վերադարձ Հայդուկ խմբագրել

2015 թվականի օգոստոսին Միլիչը 3 տարվա պայմանագիր կնքեց Հայդուկ Սպլիտի հետ[13]։ Իր առաջին հանդիպումը վերադառնալուց հետո անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 4-րդ փուլի Սլովան Լիբերեցի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 19-ին՝ Իստրայի դեմ խաղում[15]։ Վերադառնալուց հետո Միլիչը Հայդուկի կազմում անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[16]։

Ֆիորենտինա խմբագրել

2016 թվականի օգոստոսի 16-ին Միլիչը 700․000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Ֆիորենտինա[17][18]։ Իտալական ակումբի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 28-ին՝ Կիևո Վերոնայի դեմ խաղում[19]։ Ֆիորենտինայի կազմում անցկացրած մրցաշրջանում Միլիչը անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ[20]։

Օլիմպիակոս խմբագրել

2017 թվականի հուլիսի 22-ին Միլիչը 1․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Օլիմպիակոս[21][22]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Լարիսայի դեմ խաղում[23]։ Օգոստոսի 26-ին՝ իր երկրորդ՝ ՊԱՍ Լամիայի դեմ խաղում խորվաթը ստացավ երկրորդ դեղին քարտ և հեռացվեց խաղադաշտից[24]։ Թիմի պահանջները լավ չկատարելու պատճառով 2018 թվականի հունվարի 31-ին Օլիմպիակոսը խզեց Միլիչի հետ պայմանագիրը՝ ընդամենը 4 անցկացրած խաղերից հետո[25]։

Նապոլի խմբագրել

2018 թվականի փետրվարի 23-ին Միլիչը վերադարձավ Սերիա A՝ միանալով Նապոլիին[26][27], որպեսզի փոխարինի վնասվածք ստացավ Ֆաուզի Գուլամին[28][29]։

Միջազգային կարիերա խմբագրել

Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում Միլիչը իր դեբյուտը նշեց 2013 թվականի հունիսի 10-ին՝ Պորտուգալիայի դեմ ընկերական խաղում[30]։ Իր առաջին պաշտոնական հանդիպումը անցկացրեց 2014 թվականի սեպտեմբերի 9-ին՝ խաղադաշտ դուրս գալով Եվրո 2016-ի որակավորման փուլի Մալթայի դեմ խաղում[31]։ Իր վերջին հանդիպումը ազգային հավաքականի կազմում Միլիչը անցկացրեց 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Արգենտինայի դեմ խաղում[32]՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 6 հանդիպման Խորվաթիայի կազմում։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի ապրիլի 16-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հայդուկ Սպլիտ 2007–08 2 0 0 0 2 0
2008–09 1 0 0 0 1 0
2015–16 28 1 5 0 2 0 0 0 35 1
Ընդհանուր 31 1 5 0 2 0 0 0 38 1
Յուրգորդեն 2008–09 26 3 2 1 2 0 30 4
2009–10 10 0 1 0 0 11 0
Ընդհանուր 36 3 3 1 0 0 2 0 41 4
Իստրա 2011–12 26 1 0 0 26 1
2012–13 31 4 0 0 31 4
Ընդհանուր 57 5 0 0 0 0 0 0 57 5
Ռոստով 2013–14 25 1 4 0 29 1
2014–15 20 0 1 0 2 0 1 1 24 1
Ընդհանուր 45 1 5 0 2 0 1 1 53 2
Ֆիորենտինա 2016–17 17 0 0 0 6 0 0 0 23 0
Օլիմպիակոս 2017–18 2 0 2 0 0 0 0 0 4 0
Նապոլի 2017–18 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 188 10 15 1 10 0 3 1 216 12

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի ապրիլի 16-ի դրությամբ[33]

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 3 0
2014 3 0
Ընդհանուր 6 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռոստով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Croatia - H. Milić - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  5. «GNK Dinamo Zagreb - HNK Hajduk Split, Mar 8, 2008 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  6. «Djurgardens IF - Örebro SK, Apr 6, 2009 - Allsvenskan - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  7. «IFK Hässleholm - Djurgardens IF, Apr 26, 2009 - Svenska Cupen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  8. «NK Karlovac 1919 - NK Istra 1961, Jul 22, 2011 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  9. «NK Istra 1961 - NK Varazdin, Mar 3, 2012 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  10. «FK Rostov - FK Krasnodar, Jul 21, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  11. «Dinamo Moscow - FK Rostov, Sep 1, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  12. «CSKA Moscow - FK Rostov, Jul 26, 2014 - Russian Super Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  13. «Hrvoje Milić novi je igrač Hajduka!». hajduk.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  14. «FC Slovan Liberec - HNK Hajduk Split, Aug 20, 2015 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  15. «NK Istra 1961 - HNK Hajduk Split, Dec 19, 2015 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  16. «Hrvoje Milić više nije igrač Hajduka!». hajduk.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  17. «Football: Fiorentina sign Croatia defender Milic from Hajduk | The Star Online». www.thestar.com.my. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  18. «OFFICIAL: Fiorentina sign Milic». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  19. «ACF Fiorentina - Chievo Verona, Aug 28, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  20. «Hrvoje Milic | Football Stats | Napoli | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  21. «Milic set for Olympiakos | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  22. «Olympiacos sign new left-back with Milic». AGONAsport.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.(չաշխատող հղում)
  23. «Olympiacos Piraeus - AE Larisa, Aug 19, 2017 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  24. «PAS Lamia 1964 - Olympiacos Piraeus, Aug 26, 2017 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  25. «Βόμβα έριξε ο Ολυμπιακός: Τέλος Καπίνο, Καρσελά, Μίλιτς, Ζντιέλαρ!». Contra.gr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  26. S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Napoli confirm signing of Hrvoje Milic». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  27. «Napoli confirm Milic signing | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  28. «Napoli sign free agent Milic». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  29. AS, Diario (2018 թ․ փետրվարի 23). «Napoli sign free agent Milic». AS.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  30. «Croatia - Portugal, Jun 10, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  31. «Croatia - Malta, Sep 9, 2014 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  32. «Argentina - Croatia, Nov 12, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  33. 33,0 33,1 «Hrvoje Milić». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրվոյե Միլիչ» հոդվածին։