Մորգան Սանսոն

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Մորգան Սանսոն (ֆր.՝ Morgan Sanson, օգոստոսի 18, 1994(1994-08-18)[1], Saint-Doulchard), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Մարսելի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Մորգան Սանսոն
Morgan Sanson
Սանսոնը Ֆրանսիայի Մ19 հավաքականի կազմում 2013 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 18, 1994(1994-08-18)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Saint-Doulchard
Հասակ 180 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Համար 8
Պատանեկան կարիերա
2000-2005 Ֆրանսիա Գազելեկ Բուրժ
2005-2009 Ֆրանսիա Բուրժ 18
2009-2012 Ֆրանսիա Լե Ման
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012 Ֆրանսիա Լե Ման B 10 (7)
2012-2013 Ֆրանսիա Լե Ման 27 (3)
2013-2017 Ֆրանսիա Մոնպելիե 98 (13)
2017-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 65 (13)
Ազգային հավաքական
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 7 (0)
2013-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 11 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 30-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 30-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Լե Ման խմբագրել

Սանսոնը Լե Մանի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 3-ին՝ փոխարինման մտնելով Դիժոնի դեմ խաղում[4][5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Կլերմոն Ֆուտի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Սանսոնը խփեց դեկտեմբերի 22-ին՝ Մոնակոյի դեմ խաղում[7]։ 2013 թվականի փետրվարի 15-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[8]։ Փետրվարի 22-ին նա գոլ խփեց Նյորի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[9]։ Ապրիլի 19-ին Սանսոնը հեռացվեց խաղադաշտից Գենգանի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 60-րդ րոպեին[10]։ Լե Մանի կազմում նա անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Մոնպելիե խմբագրել

2013 թվականի հունիսի 12-ին Սանսոնը 4 տարվա պայմանագիր կնքեց Մոնպելիեի հետ[11][12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 14-ին՝ Ռեյմսի դեմ խաղում[14][15]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի ապրիլի 11-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[16]։ Դեկտեմբերի 6-ին Սանսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռենի դեմ խաղում[17]։ 2016 թվականի ապրիլի 2-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց Գենգանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[18]։ Հոկտեմբերի 1-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Դիժոնի դեմ խաղում[19]։ Մոնպելիեի ավագի թևկապով Սանսոնը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերի 15-ին՝ Կանի դեմ խաղում[20]։ Հոկտեմբերի 29-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լորյանի դեմ խաղում[21]։ Դեկտեմբերի 3-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցում տվեց Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[22]։ Մոնպելիեի կազմում Սանսոնը անցկացրեց 107 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Օլիմպիկ Մարսել խմբագրել

2017 թվականի հունվարի 17-ին Սանսոնը 4․5 տարվա պայմանագիր կնքեց Օլիմպիկ Մարսելի հետ[23][24][25]։ Ակումբը նրա համար վճարեց 9 միլիոն եվրո[26][27][28]։ Իր դեբյուտը Մարսելի կազմում նշեց հունվարի 22-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[29]։ Առաջին գոլը խփեց մարտի 5-ին՝ Լորյանի դեմ խաղում[30][31]։ Ապրիլի 16-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցում տվեց Սենտ-Էտիենի դեմ խաղում՝ օգնելով Մարսելին հաղթել 4-0 հաշվով[32]։ Իր առաջին մրցաշրջանում Սանսոնը անցկացրեց 17 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[33]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Սանսոնը անցկացրեց 2017 թվականի հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Օստենդեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[34]։ Հոկտեմբերի 29-ին ֆրանսիացին խփեց Լիլի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Մարսելին[35]։ Նոյեմբերի 19-ին նա գոլ խփեց Բորդոյի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ փրկելով իր թիմին պարտությունից[36]։ 2018 թվականի փետրվարի 2-ին Սանսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մեցի դեմ խաղում[37]։ Մայիսի 16-ին ֆրանսիացին խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[38][39], սակայն այս խաղում Մարսելը պարտվեց 3-0 հաշվով[40][41]։ 2017-18 մրցաշրջանում Սանսոնը անցկացրեց 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[42]։

2018 թվականի սեպտեմբերի 26-ին Սանսոնը գոլի հեղինակ դարձավ Ստրասբուրգի դեմ խաղում՝ օգնելով Մարսելին հաղթել 3-2 հաշվով[43]։ Հոկտեմբերի 21-ին նա խփեց Նիսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[44][45]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սանսոնը ներկայացրել է Ֆրանսիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[46]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ[47]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լե Ման 2012–13 Լիգա 2 27 3 3 0 1 0 31 3
Մոնպելիե 2013–14 Լիգա 1 32 1 3 0 1 0 36 1
2014–15 32 6 1 0 1 0 34 6
2015–16 14 3 1 0 0 0 15 3
2016–17 20 3 1 0 1 0 22 3
Ընդհանուր 98 13 6 0 0 0 3 0 107 13
Օլիմպիկ Մարսել 2016–17 Լիգա 1 17 1 1 0 0 0 18 1
2017–18 33 9 2 1 17 2 1 0 53 12
2018–19 15 3 0 0 2 0 1 0 18 3
Ընդհանուր 65 13 3 1 19 2 2 0 89 16
Կարիերայի ընդհանուր 190 29 12 1 19 2 6 0 227 32

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. «France - M. Sanson - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. «Scout Report | Morgan Sanson: Montpellier's bright midfield prospect». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «FC Le Mans - FCO Dijon, Aug 3, 2012 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «Le Mans FC - Dijon FCO (1-2) - Saison 2012/2013 - Domino's Ligue 2». www.lfp.fr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. «FC Le Mans - Clermont Foot Auvergne 63, Aug 31, 2012 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. «FC Le Mans - AS Monaco, Dec 22, 2012 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. «FC Le Mans - SM Caen, Feb 15, 2013 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. «FC Chamois Niort - FC Le Mans, Feb 22, 2013 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. «EA Guingamp - FC Le Mans, Apr 19, 2013 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  11. «Morgan Sanson s'engage avec le MHSC | MHSC Foot». www.mhscfoot.com. 2014 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. «Football Le Mans FC : Morgan Sanson pour 4 ans à Montpellier». www.lemainelibre.fr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  13. «Football. Le Mans FC : Morgan Sanson pour 4 ans à Montpellier. Sport». lemans.maville.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  14. «HSC Montpellier - Stade Reims, Sep 14, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. «Montpellier 0-0 Stade de Reims :: Ligue 1 2013/14 :: Details du jeu :: leballonrond.fr». www.leballonrond.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  16. «HSC Montpellier - Olympique Marseille, Apr 11, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  17. «Stade Rennais FC - HSC Montpellier, Dec 6, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  18. «EA Guingamp - HSC Montpellier, Apr 2, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  19. «FCO Dijon - HSC Montpellier, Oct 1, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  20. «HSC Montpellier - SM Caen, Oct 15, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  21. «FC Lorient - HSC Montpellier, Oct 29, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  22. «HSC Montpellier - Paris Saint-Germain, Dec 3, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  23. «Morgan Sanson to Marseille, done deal | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  24. «Marseille signs Montpellier midfielder Morgan Sanson». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  25. «Marseille swoop for young French midfielder». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  26. «Marseille sign Montpellier midfielder Sanson». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  27. Press, Associated (2017 թ․ հունվարի 17). «Marseille signs Montpellier midfielder Morgan Sanson». Daily Herald (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  28. «Marseille signs Montpellier midfielder Morgan Sanson». The Washington Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  29. «Olympique Lyon - Olympique Marseille, Jan 22, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  30. «FC Lorient - Olympique Marseille, Mar 5, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  31. «MARSEILLE SWEEP PAST LORIENT». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  32. «Olympique Marseille - AS Saint-Étienne, Apr 16, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  33. «Morgan Sanson | Football Stats | Marseille | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  34. «Olympique Marseille - KV Oostende, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  35. «LOSC Lille - Olympique Marseille, Oct 29, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  36. «FC Girondins Bordeaux - Olympique Marseille, Nov 19, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  37. «Olympique Marseille - FC Metz, Feb 2, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  38. «Olympique Marseille - Atlético Madrid, May 16, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  39. Murray, Scott (2018 թ․ մայիսի 16). «Marseille 0-3 Atlético Madrid: 2018 Europa League final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  40. «Europa League final: Marseille 0-3 Atletico Madrid». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  41. Bull, J. J. (2018 թ․ մայիսի 16). «Antoine Griezmann stars as Atletico Madrid win Europa League». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  42. «Morgan Sanson | Football Stats | Marseille | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  43. «Olympique Marseille - RC Strasbourg Alsace, Sep 26, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  44. «OGC Nice - Olympique Marseille, Oct 21, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  45. «Nice 0-1 Marseille: Morgan Sanson shoots down Mario Balotelli and Co». Mail Online. 2018 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  46. Wilmot, Lee (2018 թ․ հունիսի 11). «Who is Morgan Sanson, the Frenchman linked with Spurs and Arsenal?». footballlondon. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  47. «Morgan Sanson». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորգան Սանսոն» հոդվածին։