Մոիսեյ[1] Մարկովիչ Զլատին (դեկտեմբերի 10, 1882(1882-12-10), Դնեպր, Ռուսական կայսրություն - 1953, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուս դիրիժոր, դաշնակահար, Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոնի գլխավոր դիրիժոր (1922-1924, 1929, 1932-1936)։

Մոիսեյ Զլատին
Ծնվել էդեկտեմբերի 10, 1882(1882-12-10)
Դնեպր, Ռուսական կայսրություն
Երկիր
Մահացել է1953
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունդիրիժոր
դաշնակահար
Գործիքներդաշնամուր
 Moisei Zlatin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ռուսական կայսրության Եկատերինոսլավի մարզի Եկատերինոսլավ (այժմ՝ Դնեպրոպետրովսկ) քաղաքում 1882 թվականի դեկտեմբերի 10-ին։

Ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և դիրիժորության բաժինները։ Ավարտելուց հետո աշխատել է կոնսերվատորիայի օպերային բաժնում, ավելի ուշ՝ Սերգեյ Զիմինի անվան օպերային թատրոնում։ Հանդես է եկել նաև արտերկրում։

1920 թվականին մեկնել է Բուլղարիա, նշանակվել Բուլղարիայի Օպերային ընկերակցության (Оперна дружба) գլխավոր դիրիժոր, նվագախումբ ներմուծել նոր երաժշտական գործիքներ՝ բաս-կլարնետ և կոնտրաֆագոտ։ 1922 թվականին կազմավորել է ազգային ֆիլհարմոնիան և դարձել նրա առաջին դիրիժորը։

1924 թվականից հետո հեռացել է Բուլղարիայից, եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում գլխավորել է ռուսական օպերային թատերախմբերը[2]։

1929 թվականին և 1932-1936 թվականներին եղել է Սոֆիայի օպերային թատրոնի ղեկավարը[3]։ Առաջին անգամ Բուլղարիայում բեմադրել է ավելի քան 20 օպերա, այդ թվում «Իշխան Իգոր», «Բորիս Գոդունով», «Հուգենոտներ» օպերաները[2][4].

Մահացել է 1953 թվականին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. знаком в Болгарии как Мойсей
  2. 2,0 2,1 (բուլղ.) Спомен за диригента Мойсей Златин, Болгарское национальное радио. 20.01.13
  3. 3,0 3,1 «Златин, Мойсей Маркович». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. (բուլղ.) Шаляпин взривява Народния театър с “Шуми Марица” Արխիվացված 2015-12-08 Wayback Machine, г. „Стандарт“