«Մոգադոր» (ֆր.՝ Le théâtre Mogador), թատրոն Փարիզում, Ֆրանսիա։ Գտնվում է նույնանուն փողոցի 25 համարի տանը, Փարիզի 9-րդ շրջանում։ Կառուցվել է 1913-1919 թվականներին, ըստ ճարտարապետ Բերթի Կրյուի նախագծի։

Մոգադոր
Տեսակթատրոն
Երկիր Ֆրանսիա[1]
Գտնվելու վայրըՓարիզի 9-րդ շրջան[1]
Հիմնադրման ամսաթիվ1913
ՃարտարապետBertie Crewe? և Édouard Niermans?
 Théâtre Mogador Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Թատրոնի շինարարությունն սկսվել է 1913 թվականին իմպրեսարիո Ալֆրեդ Բուտի միջոցներով` նրա կողմից վարձակալված հողատարածքում, որտեղ ավելի վաղ եղել է ախոռ։ Շենքը նախագծվել է ճարտարապետ Բերթի Կրյուի նախագծով լոնդոնյան «Պալադիում» երաժշտասրահի նմանությամբ[2]։ Թատրոնը բացվել է 1919 թվականի ապրիլի 21-ին, «Բարև, Փարիզ» ներկայացմամբ։ Այնտեղ ներկա են եղել ԱՄՆ-ի այդ ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը, ով այդ ժամանակ Ֆրանսիայում էր Վերսալյան պայմանագիրը կնքելու համար, և ԱՄՆ ապագա նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը[3]։ Ի սկզբանե թատրոնը կոչվել է «Պալատական թատրոն» (ֆր.՝ Le Palace Théâtre), բայց շուտով այն փոխարինվում է «Մոգադոր» անվանումով։ 1922 թվականին Էռնեստ Անսերմի ղեկավարությամբ թատրոնում անց են կացվում Դյագիլևի ռուսական բալետի համերգներ։ Երեկոյան ժամերին ընկերությունը հանդիսականներին էր ներկայացնում «Շահրիզադեն», «Քնած գեղեցկուհին» և «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» ներկայացումները։ Ցերեկային ժամերին ներկայացվում էին թատրոնի խաղացանկային բեմադրությունները։ 1941 թվականին թատրոնի ղեկավարն է դառնում Անրի Վառնան։ Նրա ղեկավարության տարիներին «Մոգադոր»-ը հայտնի է դառնում արտերկրում այնպիսի ներկայացումների շնորհիվ, ինչպիսիք են «Արքայական մանուշակներ», «Միխայիլ Ստրոգով», «Ուրախ այրին», «Վենետիկի սիրահարները» և այլն։ 1983 թվականին թատրոնն առաջին անգամ վերանորոգվել է։ 2002 թվականին «Մոգադոր»-ում կայացել է ֆրանսիական թատերական «Մոլիեր» մրցանակաբաշխության արարողությունը։ 2003, 2005 և 2006 թվականներին ևս մրցանակաբաշխությունն անց է կացվել այստեղ։ 2005 թվականին թատրոնի սեփականատերն է դառնում Stage Entertainment թատերական կազմակերպությունը։ Այս առթիվ այն Ֆրանսիայում ստեղծում է «դուստր» կազմակերպությունը` Stage Entertainment France անվամբ[4], որը թատրոնում հիմնանորոգում է իրականացնում, որոշ տարածքներ ընդլայնվում են[5]։ Նախասրահում նաև ներկայացվում է ժամանակակից նկարիչների 65 նկարների ցուցադրություն[5][6]։ «Մոգադոր»-ը վերաբացվում է 2007 թվականի սեպտեմբերի 22-ին` «Առյուծ արքա» մյուզիքլի ազգային առաջնախաղով։ Հաջորդ տարիներին Stage Entertainment France-ը բեմադրել է նաև այլ լիցենզիոն ներկայացումներ. «Mamma Mia!» (2010-2012), «Գործի՛ր, քույրիկ» (2012-2013), «Գեղեցկուհին և հրեշը» (2013-2014)։ 2014 թվականի հոկտեմբերի 16-ից թատրոնում բեմադրվում է «Վամպիրների պարը» մյուզիքլը[7]։ 2015-2016 թվականների թատերաշրջանում թատրոնում ցուցադրվել է Էնդրյու Լլոյդ-Ուէբերի «Կատուներ» մյուզիքլը։ 2016-2017 թվականներին Stage Entertainment France-ը թատրոնում ներկայացրել է լեգենդար «Օպերայի ուրվականը» մյուզիքլը։ Իր ցուցադրման 30-ամյակին ներկայացումն առաջին անգամ է ցուցադրվում այն քաղաքում, որտեղ ըստ սյուժեի տեղի են ունենում գործողությունները։

Հիմնական ներկայացումներ խմբագրել

  • 1919-«Բարև, Փարիզ»
  • 1922-«Դյագիլևի ռուսական բալետ»
  • 1923-«Կապույտ թռչուն»
  • 1931-«Օրփեոսը դժոխքում»
  • 1947-«Արքայական մանուշակներ»
  • 1950-«Ուրախ այրին»
  • 1964-«Միխայիլ Ստրոգով»
  • 1972-«Ողջույն, Դոլի»
  • 1978-«Պարոն Պունտիլան և նրա սպասավոր Մատին»
  • 1978-«Ժպիտների երկիր»
  • 1980-«Ստվերները»
  • 1983-«Սիրանո դե Բերժերակ»
  • 1987-«Կաբարե»
  • 1991-«Մերժվածները»
  • 1993-«Համբուրի՛ր ինձ, Քեթ»
  • 1994-«Իմ հիասքանչ լեդին»
  • 2001-«Notre-Dame de Paris (մյուզիքլ)» (վերականգնված)

«Stage Entertainment France» խմբագրել

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Թատրոնի հանդիսասրահը տեղավորում է 1600 մարդ[5],
  • Բեմի մակերեսը 260 քմ է[5];
  • Բեմի չափերն են` 10,7 մ (լայնություն) և 12,7 մ (խորություն)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. 2,0 2,1 «Le théâtre Mogador. Historique». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  3. Jean-François Pinchon Édouard Niermans, architecte de la Café-Society. — 1991.
  4. «Stage Entertainment. Company history: France». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Le théâtre Mogador. Présentation». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  6. «Le théâtre Mogador. Collection». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  7. «Le Bal des Vampires». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոգադոր (թատրոն)» հոդվածին։