Մետասեքվոյա գլիպտոսրոբոիդային

բույսերի տեսակ
Մետասեքվոյա գլիպտոսրոբոիդային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Գետնանոճազգրիներ
Ցեղ Մետասեքվոյա
Տեսակ Մետասեքվոյա գլիպտոսրոբոիդային
Լատիներեն անվանում
Metasequoia glyptostroboides Hu et Cheng.
Հատուկ պահպանություն

Մետասեքվոյա գլիպտոսրոբոիդային (լատին․՝ Metasequoia glyptostroboides), գետնանոճազգրիների ընտանիքի, մետասեքվոյա ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ ծառեր են երկարացած և կարճացած ընձյուղներով, մինչև 30-35 մ բարձրությամբ։ Երկար ընձյուղները առաջացնում են նոր վերաճ, իսկ կարճացած ընձյուղները ամեն տարի թափվում են։ Տերևները գծային են, տափակ, 6-15 մմ երկարությամբ և 1-2 մմ լայնությամբ, հիմքում և գագաթում սեղմված։ Իգական կոները ունեն 10-22 հակադիր թեփուկներ, 2-6 սմ երկարությամբ։ Արական կոները ունեն 5 մմ երկարություն և 3 մմ լայնություն, նստած են մեկական կամ երկուական և ավելի խմբերով, կարճացած ընձյուղների վրա։

Տերևների վրա լավ է նկատվում գլխավոր ջիղը սրա երկարությամբ դասավորված հերձանցքների շերտերով։ Տերևները առանցքի շուրջը դասավորված են երկու շարքով, մի հարթության վրա։

Չափազանց գեղեցիկ և բարձր դեկորատիվ ծառատեսակ է՝ շնորհիվ տերևների գեղեցիկ մոզայիկայի, ցանցառ սաղարթի և աշնանային յուրահատուկ ու հրաշալի գունավորման։

Լավ է աճում սերմերով և կտրոններով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կենտրոնական Չինաստանում, Սիչուան և Խուբեյ Նահանգների սահմաններում, ծովի մակերևույթից 700-1350 մ բարձրության վրա, ընդամենը 500 քառակուսի մղոն տարածքի վրա (1000 ծառ)։

Կավճի դարաշրջանի վերջից մետասեքվոյան տարածված է եդել Արկտիկայից մինչև Ասիայի և Ամերիկայի միջին լայնությունները[1]։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Հրաշալի է աճում Երևանի բուսաբանական այգում, որտեղ տեսքը շատ լավ է, ճնշվածության ոչ մի նշան ցույց չի տալիս, չի ցրտահարվում, վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ Ներկայումս այգում կան 20 տարեկան ծառեր, որոնց բարձրությունը կազմում է 6-8 մ։ «Ջեյթուն» սովխոզում 30 տարեկան ծառեր հասնում են 15 մ բարձրության, մինչև 50 սմ բնի տրամագծով։ Իջևան է ներմուծվել 1963 թվականին, Երևանի բուսաբանական այգուց ստացված արմատակալած կտրոններով։ Հանդես է բերում էկոլոգիական մեծ ճկունություն։ Արագ է աճում, տարեկան միջին աճը կազմում է 90 սմ, ընթացիկ աճը 1,0 մ։

Իջևանի պայմաններում վարձել են աճեցնել կտրոններով ուղղակի գրունտում։ Այդ փորձերը անհաջողության են մատնվել։ Ծաղկում է, բայց չի պտղաբերում։

Հեռանկարային էր Արարատյան դաշտի, մերձարևադարձային շրջանների, ինչպես նաև Հայաստանի անտառային շրջանների համար (7,9-10, 18-19, 20, 22-25, 28, 31-32)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 74։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետասեքվոյա գլիպտոսրոբոիդային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետասեքվոյա գլիպտոսրոբոիդային» հոդվածին։