Մատիաս Կլաուդիոս (գերմ.՝ Matthias Claudius, օգոստոսի 15, 1740(1740-08-15)[1][2][3][…], Ռայնֆելդ, Stormarn, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[1] - հունվարի 21, 1815(1815-01-21)[1][2][3][…], Համբուրգ[4][1]), գերմանացի բանաստեղծ և լրագրող՝ հայտնի Ասմուս գրական կեղծանվամբ։

Մատիաս Կլաուդիոս
գերմ.՝ Matthias Claudius
Ծնվել էօգոստոսի 15, 1740(1740-08-15)[1][2][3][…]
ԾննդավայրՌայնֆելդ, Stormarn, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[1]
Վախճանվել էհունվարի 21, 1815(1815-01-21)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՀամբուրգ[4][1]
ԳերեզմանHistorischer Friedhof Wandsbek[5]
Գրական անունAsmus[6] և Wandsbecker Bote[6]
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, գրող և բանաստեղծ-փաստաբան
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Duchy of Holstein
ԿրթությունԵնայի համալսարան
ԱնդամակցությունEmkendorfer Kreis?
ԶավակներFriedrich Matthias Jacobus Claudius? և Caroline Perthes?
ԱզգականներLouise Perthes?
 Matthias Claudius Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կլաուդիոսը ծնվել է Գերմանիայի Ռենֆելդ քաղաքում։ Սովորել է Ջենայում։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Ուանդսբեկ քաղաքում, որտեղ էլ վաստակել է իր գրական համբավը՝ աշխատելով Der Wandsbecker Bote ամսագրում՝ որպես խմբագիր։ Ամսագրում նա հրատարակում էր իր արձակ շարադրանքները և բանաստեղծությունները։ Կլաուդիոսի աշխատանքները գրված էին պարզ և գրական գերմաներենով։ Նրա ստեղծագործությունները միմյանցից տարբերվում էին գրելաոճով. մի մասը կատակերգություններ էին, մյուսները՝ ողբերգական և թախծալի երկեր։ Կյանքի հետագա տարիներին Կլաուդիոսը, գուցե Կլոպշտոքի հետ շփվելու արդյունքում, դարձավ ծայրահեղ պիետիստիկ, և նրա ծանր բնավորությունը սկսեց բացահայտ երևալ։ 1814 թ. նա տեղափոխվեց Համբուրգ՝ իր փեսայի՝ Ֆրիդրիխ Քրիստոֆ Պերթեսի մոտ, որտեղ էլ մահացավ 1815 թ. հունվարի 21-ին։

Աշխատություններ խմբագրել

Մատիաս Կլաուդիոսի "Der Tod und das Mädchen" պոեմը շատ հայտնի է, և Ֆրանց Շուբերտն այն օգտագործել է իր հեղինակավոր երգի համար, որը 1824 թ. դարձավ համանուն քառյակ։ Կլաուդիոսի ժողովածուները լույս են տեսել Ասմուս խորագրի տակ։ Նրա կենսագրությունը գրվել է Վիլհելմ Հերբստի կողմից։

Բանաստեղծություններ խմբագրել

  • "Abendlied " (Երեկոյան երգ)
  • "Christiane"
  • "Die Liebe" (Սեր)
  • "Der Tod" (Մահ)
  • "Täglich zu singen" (Ամեն օր երգել)
  • "Kriegslied" (Երգ պատերազմի)
  • "Der Frühling. Am ersten Maimorgen" (Գարուն. Մայիսյան առաջին առավոտ)
  • "Der Tod und das Mädchen" (Մահը և ծեր կինը)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիաս Կլաուդիոս» հոդվածին։