Մայք Բեյլի
Մայք Բեյլի (անգլ.՝ Mike Bailey, ապրիլի 6, 1988, Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն) ֊ անգլիացի դերասան, որը հայտնի է «Դեղնակտուցները» ֆիլմում խաղացած Սիդի դերով[1]։
Մայք Բեյլի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Downend School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և երգիչ |
Ակտիվ շրջան | 2007 ֊ առ այսօր |
Կարիերա խմբագրել
Դերասանական կարիերան սկիզբ առավ 2007 թվականին, երբ նա սկսեց նկարահանվել «Դեղնակտուցները» պատանեական հեռուստասերիալում։ Առաջին եթերաշրջանի վերջում Բեյլին և Նիկոլաս Հոլտն երգեցին Կետ Սթիվենսի "Wild World" երգը։ Եվ ինչպես «Դեղնակտուցները» հեռուստասերիալի դերասանների մեծամասնությունը, նա էլ դուրս եկավ հեռուստասերալից երկրորդ եթերաշրջանում նկարահանվելուց հետո[2]։ 2009 թվականին նա նկարահանվեց «1066» պատմական մարտաֆիլմում Տոֆիի դերով, որը իր մեջ ընդգրկում է երկու սերիա։ Ֆիլմը պատմում է անգլիական պատմության հայտնի ամսաթվի մասին - Հասթինգսի ճակատամարտը 14 հոկտեմբերի 1066 թվականին[3]։
Ֆիլմագրություն խմբագրել
Թվական | Հայկական անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
2007-2008 | Skins | Սիդ | ||
---|---|---|---|---|
2007 | Skins: Secret Party: Secret party | Սիդ | ||
2009 | 1006 | 1006: The Battle for Middle Earth | Տոֆի | |
2013 | We are the Freaks | Փարսոնս | ||
2013 | Faulty | Նեյջել |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Skins: the wild bunch». The Telegraph. 2008 թ․ հունվարի 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Skins actor unveils new project». BBC. 2008 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «We Are The Freaks». Screenterrier. 2012 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Բեյլի» հոդվածին։ |