Մալիկ Բենտալհա (ֆր.՝ Malik Bentalha, մարտի 1, 1989(1989-03-01)[1], Բանյոլ սյուր Սեզ), ֆրանսիացի հումորիստ և ալժիր-մարոկական ծագմամբ դերասան։

Մալիկ Բենտալհա
ֆր.՝ Malik Bentalha
Ծնվել էմարտի 1, 1989(1989-03-01)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԲանյոլ սյուր Սեզ
ԿրթությունՖլորան դասընթացներ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, կատակերգու, սցենարիստ և կինոռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Մալիկ Բենտալհայի ծնողներն արտագաղթյալներ են, հայրն Ալժիրից է, իսկ մայրը՝ Մարոկկոյից[2]։ 2007-2008 թվականներին սովորել է Ֆլորանի դասընթացներում[3]։ Դրանից հետո սկետչներ (մի գործողությամբ կատակերգություն) է արել փարիզյան սրճարան-թատրոններում, օրինակ՝ «Point Virgule»-ում[2][3]։

2010 թվականին Ջամել Դեբբուզը նկատել է Մալիկին, հրավիրել նրան իր մոտ՝ «Jamel Comedy Club», դրանից հետո Բենտալհան երկու տարի հանդես է եկել նրա մոտ[4]։

2016 թվականին Բենտալհան Ֆրանկ Գաստամբիդի հետ նկարահանվել է «Պատտայա» ֆիլմում[5], իսկ հետո ևս երկու ֆիլմերում, որոնք թողարկվել են 2018 թվականին՝ «Տաքսի 5» կատակերգական մարտաֆիլմում Ֆրանկ Գաստամբիդի հետ և «Դուդու» կատակերգությունում Քադ Մերադի հետ։

2017 թվականին Մալիկ Բենտալհան, ինչպես նաև այլ ֆրանսիացի հումորիստներ, այդ թվում՝ Թոմեր Սիսլեյը, Միշել Լիբը, Գադ Էլմալեխը, Ժամել Դեբուզը և Արթուրը, կասկածվել են ամերիկացի հումորիստներին կրկնօրինակելու մեջ[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

  • 2011՝ Եվ հանկարծ բոլորը ինձ չեն հերիքում
  • 2012՝ Ֆրանսիացիների արկածները Նյու Յորքում՝ երիտասարդ քաղաքացի Մարիո Կապրան
  • 2013՝ Ծնվել է ինչ-որ տեղ՝ Հաքիմ
  • 2013՝ Էյաֆյադլայոկդուլ՝ Սեսիլի ընկերը
  • 2015՝ Ռոբին Հուդ, ճշմարիտ պատմություն՝ Տուկի եղբայրը
  • 2016՝ Պատտայա՝ Կրիմո
  • 2016՝ Կով՝ երիտասարդ մարդը հյուրանոցում
  • 2018՝ Տաքսի 5՝ Էդդի Մակլուֆ
  • 2018՝ Դուդու՝ Սոֆյան

Հեռուստատեսություն խմբագրել

  • 2011՝ Կասկած չհարուցող՝ ոստիկան 1 (հեռուստաֆիլմ)
  • 2013՝ Տնային տեսարաններ՝ Պատրիկ (հեռուստասերիալ)
  • 2017՝ Saturday Night Live (հեռուստաշոու, հաղորդավար՝ Գադ Էլմալեխ)
  • 2018՝ Մեր հողերն անհայտ են (հեռուստաշոու, հաղորդավար՝ Ֆեդերիկ Լոպես)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 «Malik Bentalha». Canal plus (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  3. 3,0 3,1 Sophie Bernard (2011 թ․ հունվարի 26). «Malik Bentalha : « J'ai toujours voulu ressembler à Jamel »». Ohmymag (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  4. Benjamin Locoge (2014 թ․ դեկտեմբերի 29). «Malik Bentalha ne se la raconte plus». Paris Match (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  5. Boris Tampigny (2015 թ․ հունվարի 28). «Malik Bentalha : "Quand j'ai débuté, je me croyais invincible"». Metronews.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  6. franceinfo (2017 թ․ նոյեմբերի 9). «VIDEOS. Michel Leeb à son tour accusé d'avoir copié des humoristes américains». France Télévisions (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալիկ Բենտալհա» հոդվածին։