Ճապոնական գրականություն

Ճապոնական գրականության մեջ Հին շրջանում (մինչև 7-րդ դարի կեսերը) զարգացած են եղել բանավոր ստեղծագործությունը և դիցաբանությունը։ I հազարամյակի կեսերին Ճապոնիայում սկսեց մտնել մշակութային կապերի չին-բուդդայական ոլորտի մեջ։ 4-5-րդ դարերի սահմանագծին պաշտոնական Փաստաթղթերում և կրոնա-փիլիսոփայական երկերում օգտագործվում էր չինական հիերոգլիֆային գիրը։ Վաղ միջնադարի սկզբնաշրջանին (7-րդ դարի կես-12-րդ դարի վերջ) է վերաբերում ճապոներենով (հիերոգլիֆների օգտագործումով) պահպանված հուշարձաններից առաջինը՝ «Կոձիկի» տարեգրությունը։ Պատմողական գրականությունն սկզբնավորվել է 9-րդ դարի կեսերին, երբ երևան է եկել «Տակետորի-մոնոգատարի» վիպակը՝ կազմված մի շարք նովելներից։ 10-11-րդ դարերին ձևավորվել է մոնո-նոավարե («իրերի թախծալի թովչանքը») գեղագիտական կատեգորիան, որն իր կնիքն է դրել Ճապոնիայի մշակույթի ու գրականության հետագա ամբողջ զարգացման վրա։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 78
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնական գրականություն» հոդվածին։