Ճանապարհ բադիկներին (քանդակ)
«Ճանապարհ բադիկներին» (ռուս.՝ «Дорогу утятам!»), քանդակագործական հորինվածք Մոսկվայում, քաղաքի տեսարժանիքներից մեկը, որը տեղադրվել է 1991 թվականին Նովոդևիչի վանքի մոտ գտնվող պուրակում։
«Ճանապարհ բադիկներին» | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Քանդակագործ | Nancy Schön?[1] |
Ստեղծում | 1991[1] |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Novodevichyi Ponds? |
Բնակավայր | Խամովնիկի շրջան |
Շինության ձև | Արձանախումբ |
Նյութ | բրոնզ[1] |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Make Way for Ducklings, Novodevichy Park Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել«Ճանապարհ բադիկներին» քանդակագործական հորինվածքը տեղադրվել է 1991 թվականին Նովոդևիչի վանքի մոտ գտնվող պուրակում, լճակի ափին[2]։ Ամերիկացի գրող Ռոբերտ Մակքլոսկիի «Ճանապարհ բադիկներին» հեքիաթային վիպակը, որը հրապարակվել է 1941 թվականինին, ունեցել է այնպիսի մեծ հաջողության, որ Բոստոնի իշխանությունները որոշել են կենտրոնական զբոսայգում տեղադրել գրքի գլխավոր հերոսուհու՝ մայր բադիկ Տիկին Մալարդի և նրա ութ ձագուկների արձանը։ Հուշարձանը պատրաստվել է Ռոբերտ Մակքլոսկիի երկրպագուհի Նենսի Շոնի էսքիզներով։ Այս քանդակի պատճենը 1991 թվականին ԱՄՆ-ի առաջին տիկին Բարբարա Բուշը նվիրել է ԽՍՀՄ առաջին տիկին Ռաիսա Գորբաչովային, որը, ամուսնու հետ գտնվելով Բոստոնում և գործնական այցով հայտնվելով քաղաքի Կենտրոնական զբոսայգում, հետաքրքրվել էր արձանախմբով[3]։
Հուշարձանի բացումից հետո հաջորդ գիշերը բադիկներից մեկին գողացել էին։ 2000 թվականի փետրվարին[4] անհետացան ևս երեք ֆիգուրներ։ Քանդակի հեղինակը, իմանալով այս մասին, որոշել է վերականգնել իր ստեղծագործությունը, և 2000 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել վերականգնված արձանախմբի հանդիսավոր բացումը։ Արարողությանը ներկա են եղել Միխայիլ Գորբաչովը դստեր՝ Իրինայի հետ, Ռուսաստանում ԱՄՆ-ի արտակարգ դեսպան Ջեյմս Քոլինզը, Ռուսաստանի այն ժամանակվա մշակույթի նախարար Միխայիլ Շվիդկոյը, Մոսկվայի կառավարության մշակույթի հանձնաժողովի նախագահ Իգոր Բուգաևը և այլք[3]։
Ներկայում վանդալությունից պաշտպանելու նպատակով քանդակն ամրացված է ամրաններով, մոտակայքում գտնվում է պահպանության ծառայության պահակատնակը։
Նկարագրություն
խմբագրել«Ճանապարհ բադիկներին» քանդակագործական հորինվածքը տեղադրված է սալարկած ճեմուղու վրա և բաղկացած է ինը ֆիգուրից։ Դրանք են՝ մայր բադիկ Մալարդը և ութ ձագուկները՝ Ջեկը, Քեկը, Լեկը, Մեկը, Նեկը, Քվեկը, Փեկը և Քվակը։ Հուշարձանը Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հաշտեցման յուրօրինակ խորհրդանիշ է[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Make Way For Diplomacy: How Boston's 'Ducklings' Helped Ease U.S.-Soviet Tensions — 2017.
- ↑ 2,0 2,1 «Памятник утке с утятами у пруда Новодевичьего монастыря в Москве». Достопримечательности Москвы. 2014 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2015-06-29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 3,0 3,1 Ольга Ращупкина. (19 сентября 2000). «Американские утки вновь в Москве». Независимая газета. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Памятник Дорогу утятам». Лучшие монументы Москвы. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.